Եթե հավատանք պատմությանն, ապա Բորջիա ընտանիքը 15-րդ դարում ղեկավարող էլիտա էր, որի դուդուկի տակ պարում էին բոլորը։ NEWS.am STYLE-ը Ձեզ է ներկայացնում պատմական դրամա ժանրի սերիալ՝ «Բորջիա»։
Սերիալը ցուցադրվել է 2011թ․-ի ապրիլից մինչեւ 2013թ․-ի հունիսը՝ Showtime հեռուստաընկերությամբ։ Այն բաղկացած է երեք եթերաշրջանից։ Սերիալը ստեղծվել է Նիլ Ջորդանի կողմից։ Գլխավոր դերերում հանդես են եկել՝ Ջերեմի Այրոնսը, Ֆրանսուա Առնոն, Հոլլի Գրեյնջերը, Ջոան Ուոլին, Լոտտա Վերբեկը, Դեւիս Օուկսն ու այլք։
1942թ․-ին Հռոմի Իննոկոնտիա VIII պապի մահից հետո Սուրբ Գահը զբաղեցնում է Ռոդրիգո Բորջիան՝ վերցնելով Ալեքսանդր VI անունը, որը պատմության մեջ թողեց Բորջիա ընտանիքի անունը, սակայն ոչ լավ գործերով․․․
Իտալիա, վերածննդի դարաշրջան․ անմիջապես մտեբերում եք գեղանկարչությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը։ Առաջ են գալիս հայտնի, հիանալի նկարիչների, քանդակագործների անունները։ Սակայն այս սերիալում դա միայն ֆոն է։ Սերիալի հիմքում ընկած են եկեղեցին ու քաղաքական կրքերը։
Սերիալը հնարավորություն է տալիս ընկղմվել քաղաքական ինտրիգների, թաքնված խաղերի, պատերազմների եւ Կաթոլիկ եկեղեցու սրտում առկա ստի մեջ, որտեղ Աստծո երկրային փոխարքայի նստավայրն է։
Շոուն հիանալի կերպով ներկայացնում է, որ հսկայան կոռուպցիա ապրում եւ զարգանում է նաեւ եկեղեցական իշխանության էշալոնում։
Այն նաեւ ըմբռնում է տալիս, որ նույնիսկ Հռոմի Պապն է սովորական մահկանացու, որը նույնպես ունի մարդկային արատներ։
Ոչ մի կերպ չեմ կարող չնշել սերիալում առկա թանկարժեք դեկորացիաների, հանդերձանքների եւ կերպարների մասին։ Ամեն ինչ շքեղ է, հարուստ, հմայիչ ու կախարդական։ Վատիկանից սկսած մինչեւ կանացի հագուստներն արված են իդեալական, որը հաղորդում է Վերածննդի դարաշրջանի շունչը։
Սակայն սերիալի ամենահզոր մասը դերասանական կազմն է։
Ռոդրիգո Բորջիա` Հռոմի Ալեքսանդր VI Պապ (Ջերեմի Այրոնս): Ջերեմին մեծատառով դերասան է։ Հիանալի եւ փառահեղ, որը Պապի գահին է եւ ներկայանում է նրա հանդերձանքով։ Նա դաժան չէ, բայց մեղքերից էլ հեռու չէ։ Բորջիաներն անառակ են եւ պապն այստեղ ցուցադրված է, որպես կանացի գեղեցկության սիրահար։ Այդուհանդերձ նա սիրող հայր է․ նա ամեն ինչ անում է Հռոմի, իր եւ իր երեխաների համար։
Չեզարե Բորջիա (Ֆրանսուա Առնո)․ ես նրան ամենագլխավոր հերոսը կանվանեի։ Նա միակն է, ով մտածում է, թե ինչպես փրկել ընտանիքին, նա միայն դրանով է զբաղված։ Սերիալում նա ցուցադրված է լավագույն կողմերից։ Ֆրանսուա Առնոն հիանալի է խաղում մարտիկի եւ կարդինալի կերպարների միջեւ պատերազմը։
Լուկրեցիա Բորջիա (Հոլլի Գրեյնջեր)․ յուրաքանչյուր սերիայուն նա ցուցադրում է իր կերպարի նոր կողմերը։ Նա մեկ գրավիչ լեդի է, մեկ վախկոտ դուստր, որին ցանկանում ես պաշտպանել, մեկ կին, ում դիմաց անկախ իրենց կամքից խոնարհվում են տղամարդիկ եւ նվիրաբերում են իրենց սրտերը։ Նա ամեն տեղ փայլում է իր խելքով եւ գեղեցկությամբ։
Նման մասշտաբային սերիալում շատ հերոսներ կան, պատմական անձեր, ինչպիսիք են Մաքիավելին, Մեդիչին, Սֆորցան եւ այլ․․․ Եվ գրեթե բոլոր դերասանները հիանալի կերտել են իրենց դերերը։
Հաճելի դիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել