Գործիքավորողներ Կարեն Համբարձումյանն ու Սեւակ Մելքոնյանը օրերս ներկայացրել են իրենց նոր նախագիծը՝ «10 միլիոն հայ» ստեղծագործության հիման վրա, որի հեղինակներն են Արթուր Գրիգորյանն ու Անիտա Հախվերդյանը։ Երգը տարիներ առաջ հայտնի դարձավ Երգի պետական թատրոնի սաների կատարմամբ․ այսօր գործիքավորողներն այն ներկայացրել են նոր տարբերակով՝ նոր երգիչների կատարմամբ։
«Այս երգը ես եւ Սեւակը հավանել էինք առաջին անգամ լսելուց հետո, միշտ ցանկացել ենք մեր խումբն ունենալու դեպքում առաջինը հենց այդ ստեղծագործությանն անդրադառնալ․ այն ուզում էինք ներկայացնել մեր տեսակով»,-NEWS.am STYLE–ի հետ զրույցում նշեց Կարենը։
Անդրադառնալով երգիչների՝ Արեւիկ Գրիգորյանի, Անելիի, Գեորգի Բունիաթյանի, Գրիգոր Դավթյանի ընտրությանը՝ գործիքավորողը նշեց․
«Երգն առաջին անգամ, իհարկե, լսել ենք Երգի պետական թատրոնի սաների մեկնաբանությամբ, որոնք այն հրաշալի են ներկայացրել։ Իսկ երբ տարիների ընթացքում մտածում էինք ունենալ մեր խումբը, միշտ աչքի տակով նայում էինք երգիչներին, ու այս 4 կատարողին էլ մենք ենք ընտրել՝ ելնելով նրանց տեսակից եւ տաղանդից»։
Կարենը եւ Սեւակը տեսահոլովակի շուրջ աշխատել են ռեժիսոր Արեն Բայադյանի եւ օպերատոր Արտյոմ Աբովյանի հետ։ Մտահաղացման վերաբերյալ համատեղ քննարկումներ եղել են,սակայն սցենարային ամբողջական լուծումներն արել է Արեն Բայադյանը։
Կարենն անկեղծորեն խոստովանեց՝ գործն ընտրելուց պատասխանատվության զգացումը մեծ էր․
«Երգի պետական թատրոնի կատարմամբ երգն արդեն շատ էր սիրվել, ինչի համար էլ շատ դժվարություններ ենք ունեցել գործիքավորումը կատարելիս, որովհետեւ կայացած երգին երկրորդ անգամ անդրադառնալը շատ բարդ բան է բոլոր երաժիշտների համար։ Արել ենք գործիքավորման մի քանի տարբերակներ, որոնք մեր դուրը չեն եկել, վերջում ընտրությունը կանգ է առել հենց այս տարբերակի վրա։ Քանի որ երգն էլ Արթուր Գրիգորիչինն է, (բառերը հեղինակել է Անիտա Հախվերդյանը), երգիչների հետ պարապել է հենց Արթուր Գրիգորիչը, որովհետեւ մենք անպայման ցանկանում էինք, որ նա էլ իր խորհուրդերով լիներ նախագծի կողքին»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով