Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Գահերի խաղը. վերջի սկիզբը, 8-րդ սեզոնի 1-ին սերիան

12:35, 16 ապրիլի

Եկավ օրը, որին սպասում էինք ոչ ավելի, ոչ պակաս՝ երկու տարի. այո, այո, վերջին անգամ մենք սիրելի կերպարներին հանդիպել ենք ուղիղ 2 տարի առաջ։ NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում «Գահերի խաղի» եզրափակիչ սեզոնի առաջին սերիայի տեսությունը։ Բայց մինչ այդ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել KINOPARK կինոթատրոնին, այն տանը, հեռուստացույցով, նոութբուքով կամ սմարթֆոնով, իսկ մեծ էկրանին՝ գերորակյալ ձայնով ու պատկերմամբ դիտելու հնարավորության համար։ Եթե կա մեկը, որ տեղյակ չէ, ասենք, որ մեր երկրում կինոցուցադրումների պատմության մեջ առաջին անգամ մենք կարող ենք մեր սիրելի կերպարների արկածներին հետեւել կինոթատրոնի մեծ էկրանին, ամեն երկուշաբթի, ժամը 23.00-ին։

Սեանսից 20 րոպե առաջ սրահում ասեղ գցելու տեղ չկար (ի դեպ, պարզվեց, որ շոու-բիզնեսի որոշ աստղեր նույնպես անտարբեր չեն այս սերիալի հանդեպ)։ Դահլիճում անշլագ էր, տեղ չկար։

Լույսը մարում է, լսվում է Ռամին Ջավադիի սաունդթրեկը. մենք վերադարձանք Վեսթերոս։ Նախապես հանգստացնեմ, սիրելի ընթերցողներ, NEWS.am STYLE-ը կտրականապես դեմ է սփոյլերներին։

Սերիան սկսվում եւ ավարտվում է ուղղակի եւ անուղղակի հղմամբ հենց ամենասկզբին։ Քանի որ սա առաջին սերիան է, ապա հիմարություն կլիներ սպասել ինչ-որ մեծ ու նշանակալի իրադարձությունների. այստեղ ստեղծողները զբաղվում են շախմատի տախտակին խաղաքարերը դասավորելով եւ մեզ ակնարկում են, թե ինչ պետք է սպասել առհասարակ սեզոնից։ Անմիջապես ասեմ մինուսների մասին. դիտումից հետո զգացողություն է առաջանում, թե ստեղծողները ջանք չեն խնայել, որպեսզի սիրաշահեն երկրպագուներին. նրանք մեզ ցուցադրում են այն, ինչն այդքան խիստ ցանկանում էինք տեսնել։ Կարծում եմ, սա ճիշտ չէ. չէ՞ որ նրանց խնդիրը մեզ զարմացնելն է, ոչ թե հրահրելը։

Ջոնը հանդիպում է Բրանին եւ Արյային։ Արյան հանդիպում է Շանը եւ Ջենդրիին։ Սանսան հանդիպում է Տիրիոնին։ Եվ ահա այսպիսի հանդիպումները ցրված են ողջ սերիայում։

Չգիտես ինչու բոլոր հյուսիսցիներին, գրեթե առանց բացառության, դարձրել են անհեռատես հիմարներ։ Բարկացնում էր նաեւ այն, որ ստեղծողները տարբեր կերպարների միջոցով փորձում էին արդարացնել դա նրանով, թե՝ բա չեք ասի, հյուսիսցիները համառ ժողովուրդ են։

Բանն այն է, որ Հյուսիսի մարդիկ իմացել էին, որ Հյուսիսի թագավորը ծունկ է իջեցրել Դեյներիսի առջեւ, որպեսզի ստանա նրա աջակցությունը, որպեսզի դիմանա սպիտակ քայլողների բանակի առջեւ, իբր՝ նրա համար, որ նրանք չեն ցանկանում ընդունել որեւէ մեկի իշխանությունը, բացի Հյուսիսի թագավորից։ Նման պահերին ցանկանում ես գոռալ ամբողջ կինոդահլիճով. «Ի՞նչ է, խելքներդ լրի՞վ եք թռցրել։ Ո՞ւմ է հիմա պետք ձեր անկախությունը, եթե ձեր հոգիներին վրա են տալիս մեռյալները»։

Միակ կերպարն այս իրավիճակում, որն իրեն խիզախ է պահում, Ջոն Սնոուն է։ Սրանով անձամբ ինձ համար մինուսներն ավարտվում են։

Ջոնի մասին ասեմ մի երկու բան, սիրելի երկրպագուներ։ Դու ոչինչ չգիտես, Ջոն Սնոու նախադասությունն այլեւս ակտուալ չէ (հույս ունեմ հասկացաք, քանի որ սփոյլերություն անել չեմ ուզում)։ Միեւնույն ժամանակ, մեր սիրելի բաստարդին ձի այլեւս պետք չէ. նա հիմա թռչում է վիշապով։ Եվ այդ տեսարանն ամենատեսարժանն էր ամբողջ սերիայում։ Կեցցե՛ք, գրաֆիկայի մասնագետներ, մեծ էկրանին դա պարզապես աննկարագրելի է նայվում. ասես զգում ես թեւերի թափահարման հզորությունը, արագությունը դեպի ներքեւ սլացքի ժամանակ...

Սա ընդամենն առաջին սերիան է վեցից, եւ ստեղծողները փորձել են մեզ ցույց տալ գրեթե բոլոր գործող կերպարներին, բայց քանի որ նրանք չափազանց շատ են, ապա շատերին ընդամենը էկրանային ժամանակի մի երկու րոպե է բաժին հասել։

Կցանկանայի նախազգուշացնել երեք, այսպես ասեմ՝ ինտրիգի մասին։ Մեզ, հավանաբար, սպասվում է մի տեսակ սառը պատերազմ Սանսայի եւ Դեյներիսի միջեւ։ Ինձ շատ հուզեց նաեւ Սերսեայի որոշումը եղբայրների մասին (կհասկանաք, հենց սերիան նայեք)։ Դե, եւ որ ամենակարեւորն է՝ արժանի՞ է արդյոք Դեյներիսը Երկաթյա գահին։

Եվ այո, վերջին տեսարանը սերիալում պարզապես կատարյալ «կլիֆհենգեր» է. այդ տեսարանին, համոզված եմ, սպասել են բոլորը, եւ սերիալի հենց ամենասկզբից։

Հաճելի կինոդիտում,
Նորայր Նազարյան

KINOPARK


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել