MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Հայկական շոու-բիզնեսի հայտնի երգիչները ելույթ ունեցան փոքրիկ կատարողների հետ. համերգ՝ նվիրված ծերանոցի տատիկներին (ֆոտո)

22:45, 16 ապրիլի

Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում այսօր հատուկ նշանակության համերգային ծրագիր էր: Սուսաննա Բարսեղյանի հեղինակային երեկոյի ընթացքում հայտնի հայ երգիչները ելույթ ունեցան երգարվեստում իրենց քայլերը ձեռնարկող փոքրիկների հետ: Երգերը նվիրված էին մայրիկներին, իսկ հանդիսատեսի առաջին շարքերում տարբեր ծերանոցներից հրավիրված տատիկներն էին, որոնց էլ նվիրված էր համերգային ծրագիրը: Բարեգործական երեկոն կազմակերպել էր «Կողքիդ եմ» տարեցների աջակցության հասարակական կազմակերպությունը: Համերգի ընթացքում հնչաց բոլոր երգերը զետեղված են մեկ ձայնասկավառակի մեջ, որի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է ի աջակցություն Հայաստանի ծերանոցներին:

«Ծերանոցներին նվիրված ծրագրեր իրականացնում ենք արդեն  4 ամիս շարունակ: Տեսնելով այնտեղի բնակիչների՝ տատիկների ու պապիկների ոգեւորությունը՝ մենք ինքներս էլ ենք որգեւորվում: Ունենք նաեւ այլ ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն հետագայում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց «Կողքիդ եմ» կազմակերպության նախագահ Գայանե Պողոսյանը, իսկ կազմակերության համահիմնադիր Լիլիթ Հախինյանը հավելեց. «Կփորձենք նաեւ միջազգային փորձ կիրառել մեր գործունեության մեջ, եւ մեր ծերանոցները կլինեն ավելի կյանքով լեցուն վայրեր ու ոչ մեկիս աչքերում այլեւս արցունք չի լինի ծերանոց ասելիս»:

Նախկինում տարեցներին նվիրված նմանատիպ նախաձեռնություն չէր եղել: Հեղինակները նշում են՝ իրենց հենց այդ փաստն է ուղղորդել նման գործունեություն ծավալելուն, որպեսզի ծերանոցի բնակիչներն այլեւս չլինեն անտեսված եւ աննկատ:

Ծերանոցներին աջակցելու նախաձեռնությանը միացել են հայկական շոու-բիզնեսի հայտնիներից շատերը, որոնց տեսնելիս՝ տատիկներն ու պապիկներն առանձնակի երջանկությամբ են լցվում: Նրանց շարքում է նաեւ դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, որին  եւս հանդիպեցինք համերգի ընթացքում:

«Նման նախաձեռնությունները պետք է շատ լինեն, որքան շատ լինեն, այնքան շատ մարդկանց կհասցնենք ուրախացնել, մասնավորապես ծերերին: Իսկապես, նրանց հանդեպ կա անտեսվածություն, որն ավելի շատ գալիս է ժամանակային ոչ ճիշտ բաշխումից, բայց չպետք է մոռանալ նաեւ այն խավի մասին, որը որ թիրախում է գտնվում: Հաշվի առնելով իրենց տարիքն ու այն փաստը, որ գնալով տատիկներն ու պապիկներն ավելի խոցելի են դառնում ու մանկան պես ուշադրության կարիք են ունենում՝ ես միացա Գայանեին ու Լիլիթին՝ փորձելով իմ լուման ունենալ կամավորական սկզբունքով: Ինքս այստեղ լինելով՝ կոչ եմ անում մեր հայտնիներին միանալ այս նախաձեռնեւթյանը, քանի որ, երբ տատիկ-պապիկները տեսնում են հեռուստացույցից ծանոթ դեմքերի, դա նրանց այլ էմոցվիաներ է պարգեւում»,-խոստովանեց դերասանուհին:

Համերգի ընթացքում ելույթ ունեցան Լանա Խաչատրյանը, Անահիտ Շահբազյանը, Սոնե Սիլվերը, Էմմա Պետրոսյանը, Անուշիկ Ալավերդյանը, Նելլի Պողոսյանը, Աննա Խաչատրանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Աստղիկ Սաֆարյանը, Արսեն Սաֆարյանը, Նարե Գեւորգյանն ու Նարեկ Բավեյանը, Զարուհի Բաբայանը, որոնց ընկերակցեցին փոքրիկ երգիչները՝ Մարիա Ադամյանը, Նարե Ջուգուրյանը, Նարե Էլիզբարյանը, Արիաննա Հովհաննիսյանը, Ալեքսանդրա Ամիրջանովան, Մարինա Ղազարյանը, Կարեն Նալբանդյանը, Մարի Հովհաննիսյանը, Գոռ Համբարձումյանը, Ալվինա Ադամյանն ու Լեւոն Նազարյանը:

«Կողքիդ եմ» հասարակական կազմակերպության խորհուրդի անդամ Իրինա Թովմասյանը նշում է՝ հատկապես ոգեւորված է այն փաստից, որ բոլոր երգիչները միանգամից ընդունել են բարեգործական համերգին ելույթ ունենալու հրավերը.

«Համերգի մտահաղացումը Սուսաննա Բարսեղյանինն էր, որին օգնեցինք ես եւ իմ գործընկրները: Ինձ համար կրկնակի ուրախալի էր այս ամենը կազմակերպելը, քանի որ նախ՝ սա Սուսաննայի ստեղծագործական երեկոն էր, բացի այդ՝ համերգային ձայնասկավառակի վաճառքի հասույթն ուղղվելու է կազմակերպությանը: Համերգին հնչած 14 երգերը նվիրված են մայրերին, ինչն ավելի է ոգեւորում, քանի որ հանդիսատեսի շարքերում ծերանոցներից հրավիրված տատիկներն են»,-նշեց Իրինան:

Բարեգործական համերգի մյուս մանրամասներն առավել ակնհայտ կերեւան NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում: Մեր լուսանկարները կպատմեն, թե ինչպես անցավ համերգն ու ինչ տրամադրություն էր տիրում ետնաբեմում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել