40-ամյա դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կրկին հերքել է մեղադրանքները, թե կողոպտել է նախկին ամուսնուն՝ Արմեն Ջիգարխանյանին եւ յուրացրել նրա անշարժ գույքը։ Նա պնդում է, որ ունեցվածքը ձեռք է բերել նախքան դերասանի հետ ամուսնությունը, որն այնպիսի ֆինանսական վիճակում էր, որ «յուրացնելու ոչինչ չկար»։
«Ամբողջ անշարժ գույքն իմ կողմից ձեռք է բերվել մինչ ամուսնությունը։ Իմ նկատմամբ 4 կամ 5 ստուգում է անցկացվել քննչական կոմիտեում եւ ոստիկանությունում. ես փաստաթղթերով հաստատել եմ իմ եկամուտները, ծնողներիս եկամուտները եւ խնայողությունները, եւ Արմենն Բորիսովիչին մերժել են քրեական գործ հարուցել։ Բացի այդ՝ Արմեն Բորիսովիչը յուրացնելոը ոչինչ չուներ։ Նախորդ կնոջից ամուսնալուծության պահին նաԱրբատում կես բնակարան ուներ։ Իր եկամուտներով նա հիմնականում պահել է կնջը, որը վերջին 20 տարիների ընթացքում ապրել է Ամերիկայում եւ չի աշխատել»,- «Дни.Ru»-ին տված հարցազրույցում զայրացած նշել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։
Դաշնակահարուհին զայրացած է եւ խոստովանում է, որ հաճույքով դատական հայց կներկայացներ վաճառված լրագրողների դեմ, որոնք կեղտոտ բամբասանքներ են տարածում։ Միայն թե Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի կարծիքով՝ Ռուսաստանում պատվի եւ արժանապատվության պաշտպանության մասին օրենսդրությունը չի աշխատում, այդ պատճառով ինքը ստիպված է համակերպվել լրատվամիջոցներում հայտնվող մտացածին տեղեկությունների հետ։
«Ես նախկինում եւս լսել եմ, որ պատվի եւ արժանապատվության պաշտպանության մասին օրենքը մեզ մոտ չի աշխատում։ Անձամբ համոզվեցի դրանում։ Հավանաբար ինչ-որ մեկը կարծում է, որ մեր քաղաքացիներն արժանի չեն դրան։ Բայց եթե ինքներս չենք գնահատում մեզ, ով կգանահատի եւ կհարգի մեզ»,- նշել է արտիստը։
Լուսանկարները՝ «КП», Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ