Յուրաքանչյուր ժանրում ֆիլմ կա, որը կարելի է անվանել էտալոնային: Եվ կատակերգական մարտաֆիլմում նույնպես նման ֆիլմ կա…
Կարծում եմ, որ կատակերգական մարտաֆիլմի համար սյուժեն ամենեւին գլխավորը չէ: Այն պետք է հանդիսատեսին զվարճացնի, այլ ոչ թե նրա ուղեղը լցնելով զբաղվի: Միանգամայն բավական է պարզագույն պատմությունը: Ճիշտ այնպիսին, ինչպես այս ֆիլմում:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է 1998 թվականին նկարահանված կատակերգական մարտաֆիլմ ժանրի «Պիկ ժամ» ֆիլմը:
Ռեժիսորն է Բրեթ Ռաթները, գլխավոր դերակատարներն են՝ Ջեքի Չանը եւ Քրիս Թաքերը:
Չարագործները Լոս Անջելեսում առեւանգում են Չինաստանի հյուպատոսի մանկահասակ դստերը, որը տեսուչ Լիին կանչում է Ամերիկա, որպեսզի նա մասնակցի աղջկա ազատագրմանը:
ՀԴԲ-ին դա դուր չի գալիս, եւ նրանք Լիին են կցում ոստիկան Քարթերին, որպեսզի նա քննությանը չխառնվի: Բնականաբար, մի շարք տարաձայնություններից եւ թյուրըմբռնումներից հետո նրանք ջանքերը միավորում են եւ լրջորեն զբաղվում պատանդի հայտնաբերմամբ:
Կատակերգական մարտաֆիլմի գլխավոր բաղադրիչը դերասանների ուրախ եւ հետաքրքրաշարժ դուետն է, որն ամբողջ ֆիլմի ընթացքում հանդիսատեսին կծիծաղեցնի եւ ֆիլմն ամբողջությամբ իր վրա կվերցնի: «Պիկ ժամում» Ջեքի Չանն ու Քրիս Թաքերը այդպիսի դուետ են կազմում: Ընդ որում՝ դա ոչ միայն զվարճալի դուետ է, այլ մահացու: Լռակյաց եւ լուրջ տեսուչ Լի ու շարունակ շաղակրատող դետեկտիվ Քարթեր: Իսկ չամիչն այն է, որ երկու հերոսն էլ բնավորություն ունեն, եւ նրանցից ոչ մեկը չի պարի ուրիշի դուդուկի տակ:
Ցանկացած դուետ, սակայն, գրոշի արժեք չի ունենա, եթե հերոսների միջեւ զվարճալի երկխոսություններ տեղի չունենան: Այս ֆիլմում նման երկխոսություններն առավել քան բավարար են: Գրեթե յուրաքանչյուր երկրորդ արտահայտությունը հանդիսատեսին ստիպում է սիրալիր ժպտալ: Ահա մեկ օրինակ. «Այստեղ դեմոկրատիա չկա: Ես նախագահ եմ, ես թագավոր եմ, ես Մայքլ Ջեքսոնն եմ»: Ինչ ասես չարժի հերոսների միայն այն երկխոսությունը, թե ում հայրն է ավելի խիստ:
Երկխոսություններն, իհարկե, կարեւոր են, բայց չպետք է մոռանալ զվարճալի իրավիճակների մասին, որի մեջ կհայտնվեն ֆիլմի հերոսները: Թաքերի հերոսի պարելու տեսարանը կարող է ծիծաղից գալարել:
Վերեւում թվարկված ամենը կատակերգական մարտաֆիլմի համար պարտադիր է, բայց առանց էքշնի դա ուղղակի ուրախ կատակերգություն կլինի: Եվ հենց այստեղ գործի են դրվում Ջեքիի մարտական հնարքներն ու կասկադյորական հմտությունները:
Սակայն ամենակարեւորը հումորի եւ էքշնի գրագետ համադրումն է. դրանք պետք է հավասար լինեն, այլապես արդեն կատակերգական մարտաֆիլմ չի ստացվի:
Արդյունքում ունենք ֆիլմ, որտեղ հավասարակշռված են ընտիր հումորը, ծեծկռտուքների տեսարանները, հետաքրքիր հնարքները եւ փոքր քանակությամբ հատուկ էֆեկտները: Այս ամենը թույլ է տվել իրավամբ ունիվերսալ ֆիլմ ստեղծել, որը խիստ տարբերվում է այս ժանրի այլ կինոնկարներից: Այն կարող է դիտել բացարձակապես բոլոր տարիքի հանդիսատեսը: «Պիկ ժամը» կհավանեն ե՛ւ կատակերգության, ե՛ւ մարտաֆիլմերի երկրպագուները, ե՛ւ նրանք, ովքեր ցանկանում են ժամանակը պարզապես ուրախ անցկացնել:
Հաճելի դիտում
Նարայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը