«Թագավորական հարսներ» Քեյթ Միդլթոնը եւ Մեգան Մարքլն իրենց թույլ են տալիս շեղվել հագուստի հետ կապված խիստ կանոններից, որոնք սահմանված են բրիտանական միապետական ընտանիքի համար։ Դա լիովին արդարացված է… չէ որ ժամանակակից նորաձեւությունն իրեն է թելադրում, իսկ թագավորական արգելքներն արդեն հին են։ Թագուհին հանդուրժողականություն է դրսեւորում Մեգան Մարքլի ոչ միանշանակ կերպարների նկատմամբ։ Իսկ Քեյթի դեպքում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։
Քեմբրիջի դքսուհու առնչությամբ ավելի խիստ կանոններ եւ սահմանափակումներ գոյություն ունեն։ Այդ մասին հայտարարել է թագավորական ընտանիքի փորձագետ, բրիտանացի լրագրող Էշլի Փիրսոնը։
«Թագուհին բազմաթիվ անգամներ նկատողություններ է արել Քեյթին անընդունելի երկարությամբ շրջազգեստներ կամ անհամապատասխան գույնի զուգագուլպաներ կրելու առնչութամբ։ Եղիսաբեթը հատուկ նշումներ է անում, եթե նրան դուր չի գալիս Քեյթի արտաքին տեսքը։ Դրանք հետագայում ստանում է դքսուհին»,- պարզաբանել է Փիրսոնը։
Հենց այդ պատճառով Քեյթն առավել համեստ է հանգնվում՝ նախապատվություն տալով թագավորական ընտանիքի կողմից հավանության արժանացած ապրանքանիշերին այն դեպքում, երբ Մեգան Մարքլն էքսպերիմենտներ է անում ապրանքանիշերի եւ դիզայներների հետ։
Ի տարբերություն Մեգանի եւ Եղիսաբեթ Երկրորդի օրինակով Քեյթը զգեսպահարանը խնայողաբար է ձեւավորում։ Նա հաճախ է հանրությանը ներկայանում հագուստով, որն արդեն կրել է եւ նույնիսկ ձեւափոխում է զգեստները։
«Այդ իմաստով Քեյթի եւ Մագնի միջեւ մեծ տարբերություն կա։ Նույնիկ Միդլթոնի շրջազգեստի երկարությունը խստորեն կանոնակարգված է»,- Express-ի հետ զրույցում ասել է Էշլին։
Այսպիսի խիստ մոտեցումը Քեյթի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ Ուիլյամը հորից՝ 70-ամյա արքայազն Չարլզից հետո երկրորդն է գահի համար հերթում։ Հենց Քեյթի ամուսինը զբաղեցնի գահը, նա կդառնա թագուհի-կոնսորտ։ Միդլթոնը կստանա հսկայական ադամանդներով զարդարված միապետական թագը։ Թագուհին Ուիլյամի կնոջն արդեն բավական ակտիվորեն պատրաստում է այդ կարգավիճակին։
Լուսանկարները՝ Getty Images, Legion-media
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը