Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Ի՞նչ է նշանակում սիրահարվել». Տաթեւ Սարգսյանը՝ կարճ զգեստով

19:42, 19 ապրիլի

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը, որը վերջին շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, նոր, հմայիչ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Տաթեւը հետաքրքիր նախշերով վերնաշապիկ է կրում, որը համադրել է մուգ գույնի շրջազգեստի հետ։ «Ի՞նչ է նշանակում սիրահարվել։ Կարծես ամենն, ինչ ես երբեւէ կորցրել եմ, վերադառնում է»,- լուսանկարը մակագրել է դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում Տաթեւը գրել էր. «Ու անգամ ամենախորը հիասթափություններից, անգամ ամենացավոտ իրավիճակներից հետո ու անգամ այն ժամանակ, երբ որոշես՝ «էլ երբեք», միեւնույնն է, ՆԱ կհայտնվի: Նա, ով կկարողանա ընդունել քեզ հենց այնպիսին, ինչպիսին դու կաս: Նա կգտնի քո առավելություններն հենց այնտեղ, որտեղ քո թերություններն են: Թեկուզ դու բազմաթիվ հակասությունների շարան ես, եթե արժես` քեզ կգտնի:

Դու պիտի լինես աբսուրդ, աբստրակտ, բայց ոչ նրա համար, որ քեզ նկատի: ՉԷ: Քեզ կնկատի, որովհետեւ դու չես ճչում ու չես խնդրում ընկալեն քեզ. քեզ կարդալ պիտի իմանա միայն քոնը ու դու կհասկանաս ի՞նչի համար էր քո գիրքը գրվում: Նա կկարդա քեզ, կլինի կողքիդ անգամ այն ժամանակ, երբ ողջ աշխարհն է քեզ դեմ:

Նա չի կիսի իր ջերմությունը մեկ ուրիշի հետ, որովհետեւ թանկ խոսքերը չեն շահագործում, որովհետև միայն դու ես իր ջերմության սկիզբն ու վերջը, որովհետև միայն դու պիտի գլուխդ դնես իր ուսին, որովհետև երկուսի մասին է տաքուկը, թանկը, որովհետև իր ժամանակն ու զգացմունքները պահարանում կախված վերնաշապիկ չի։

Նա չի փորձի քեզ փոխել «գլխացավանքի դեղի» հետ, նա չի փորձի փոխել քեզ ավելի «լավը» դարձնել, այլ կսիրի քեզ հենց այնպիսին, ինչպիսին քեզ տիեզերքն է ստեղծել: Նա կշարունակի ստեղծել քեզ ու դու կվերածվես հրաշքի: Նա կծանրացնի հոգիդ իր նվիրած ծաղիկներով, որովհետեւ սենյակդ ծաղկեսրահ պիտի դառնա. դու պիտի սիրածդ ծաղիկների բույրի ներքո քնես, այլ ոչ կուտակված չասված սիրո խոսքերից, արարքներից՝ մի կերպ աչք փակել:

Հա, առավոտը միշտ էլ գալիս է, առանց հարցնելու, թե ու՞մ չհերիքեց գիշերը, բայց հոգնել ես ուժեղ լինել: Պիտի առավոտվա, գիշերվա հետ հեքիաթ գա, որպեսզի լինես թույլ: Իսկ հեքիաթ հասցնելու համար հերիք է համարձակ լինել. էդ հեքիաթային է: ... Մի մտածիր, որ սիրտդ առնելը հեշտ չէ, ոչինիչ. դու քեզ մի փոխի: Աշխարհում այնքան խոսքեր կան, որ եթե պետք լինի սիրտդ շահեն ` դու դրանք կլսես, աշխարհում նաև շատ է հատուկը, բացառիկը, գեղեցիկը , եթե պիտի դրանք քեզ հասցնել` նա չի վախենա: Միտքն ու սիրտը, ձեռքը երբեք քարի տակ չեն լինի, եթե միտքը, սիրտը, ձեռքը՝ քոնն են, իսկ հակառակ պատկերը ինքնախաբեություն է: Հավատա՛, նա կգտնի քեզ և հենց այն ժամանակ, երբ դու ամենաքիչը նրան կսպասես... Հավատա՛ , ձեռքդ ամուր բռնելուց պիտի ցավա, այլ ոչ բաց թողնելուց: Հավատա՛, պատմություններ կան, որոնք սկսվում են ավարտ չունենալու համար: Հավատա՛, արժանի ես անավարտ հավատարմության»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել