Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Երկուսս էլ չափի մեջ ենք ռոմանտիկ, բայց մի խելքի ենք ու խենթ». մոդել Լիանա Թովմասյանի անսպասելի նշանդրեքի մանրամասները

13:31, 20 ապրիլի

Ապրիլ ամիսը բավականին առանձնահատուկ դարձավ մոդել եւ դիզայներ Լիանա Թովմասյանի համար: Ապրիլի 7-ին Լիանան ու նրա ընտրյալը՝ Կարեն Կուդբալյանը, նշանվեցին, նույն շաբաթվա ընթացքում կայացավ մոդելի դիզայներական հավաքածուի առաջին ցուցադրությունը: Բայց այս ամենի մասին հերթով…

Լիանան, որը նախկինում չէր խոսում ընտրյալի մասին, իր նշանադրության առաջին մանրամասները վստահել է NEWS.am STYLE-ին:

«Արդեն մեկ տարի է, ինչ  ընկերություն էինք անում: Որոշված էր, որ նոյեմբերին նշանվեինք, բայց իմ գործի բերումով՝ նշանդրեքը հետաձգեցինք, քանի որ զբաղված էի իմ ատելիեի բացման աշխատանքներով»,-պատմում է նա:

Մոդելի ընտրյալն աշխատում է մի քանի ընկերություններում: Լիանայի խոսքով՝ սիրելիի հետ մտադիր են սկսել համատեղ բիզնես, այս շրջանում զբաղված են նաեւ այդ աշխատանքներով:

Կարենն ու Լիանան ծանոթացել են Կարենի ընկերոջ միջոցով:

«Նրա ընկերն ինձ մոտ շապիկ էր պատվիրել: Կարենն էլ տեսել ու հավանել էր այն, եւ ինքն էլ էր ցանկացել շապիկ պատվիրել ինձ մոտ, բայց մինչեւ հիմա չեմ նկարել այն (ծիծաղում է): Այդպես, մի քանի անգամ գրեց, հետո Facebook-ով գտավ ինձ ու սկսեցինք սոցցանցով շփվել: Մի անգամ էլ եկել էր աշխատանքիս վայր, հավանել էր ու այդպես…»:

Լիանան խոստովանում է՝ սիրելիին առաջին հայացքից չի հավանել.

«Սկզբում ինձ ոչ մի բանով չէր գրավել, առհասարակ, ես չեմ սիրում բաց մազերով ու բաց աչքերով տղաների, բայց ժամանակի ընթացքում, երբ սկսեցինք շփվել, հասկացա, որ նա շատ լավն է: Ռոմանտիկ չէ… Երկուսս էլ չափի մեջ ենք ռոմանտիկ, բայց մի խելքի ենք ու խենթ»:

Զույգի նշանադրության արարողությունը շատ անսպասելի է եղել.

«Կարենը զանգահարեց ու ասաց՝ ամսի 7-ին գալիս ենք ձեր տուն… Այդպես, մեկ շաբաթում որոշվեց, որ նշանվում ենք:

Նշանադրությունն անցել է մեր տանը, մեր ընտանիքի անդամների ու քավորի հետ միասին: Մեծ արարողություն չենք արել, քանի որ աշխատանքի բերումով միայն այդ օրն էինք ազատ ու որոշեցինք տանը նշել»:

Բնականաբար, Կարենի ու Լիանայի հարսանիքն էլ սարերերի ետեւում չէ: Մոդելն ասում է՝ դեռ հստակ օր չեն որոշել, բայց արարողությունը նախատեսվում է կամ սեպտեմբերին կամ հոկտեմբերին:

Լիանայի հետ զրուցեցինք նաեւ աշխատանքային կյանքի կարեորագույն իրադարձության մասին: Որպես դիզայներ հանդես եկող մոդելը պատմեց իր հավաքածուի առաջին ցուցադրությունից.

«Մի շաբաթվա մեջ երկու կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ իմ կյանքում՝ եւ նշանվեցի, եւ կայացավ իմ առաջին ցուցադրությունը, որը  կազմակերպել էր Դիզայներների պալատի նախագահ Վահան Խաչատրյանը: Հնարվորություն ունեցա առաջին անգամ ցուցադրելու իմ 10 նմուշները: Դա էլ նախապես որոշված չէր, ինչ հնարավոր էր արեցի այդ երկու օրվա ընթացքում, որ կարողանայի մասնակցել ցուցադրությանը: Այն շատ լավ էր կազմակերպված: Ցավոք՝ փակ էր, այդ պտճառով էլ ոչ իմ, ոչ մոդելների կողմից չէին կարող հյուրեր գալ»:

Թեեւ Լիանան այդ օրը որպես մոդել հանդես չի եկել, բայց նշում է՝ իր մոդելային գործունեությունն ակտիվ շարունակում է եւ սիրով պատրաստ է համագործակցել հայ դիզայներների հետ՝ ներկայացնելով նրանց հավաքածուները:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լիանա Թովմասյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել