«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Անբացատրելի է, բայց փաստ. դերասաններ, որոնք տանել չեն կարողանում իրենց կուլտային դերերը

10:47, 22 ապրիլի

Ո՞ր դերասանը չի երազում կերպարի մասին, որն իրեն հայտնի կդարձնի ամբողջ աշխարհում։ Հոլիվուդյան որոշ աստղեր ունեցել են այդպիսի հնարավորություն եւ դարձել հանրության սիրելին։ Սակայն արդյոք նրանք սիրո՞ւմ են իրենց դերերն այնպես, ինչպես հանդիսատեսը։

Դենիել Ռեդկլիֆ

Հրաշագործ տղայի մասին պատմող ֆիլմում Հարի Փոթերի կերպարը դեռ երկար կհետապնդի Դենիել Ռեդկլիֆին։ Նա մեծացել է իր հերոսի հետ, եւ շատերն են այժմ նրան ասոցացնում գլխավոր կերպարի հետ։ Դերասանը բազմաթիվ անգամներ նշել է, որ իրեն հաճելի չէ, որ շատերը մինչ այժմ իրեն Հարրիի հետ են ասոցացնում։ Այժմ դերասանն իրեն փորձում է տարբեր ամպլուաներում՝ ձգտելով հեռանալ երիտասարդ հրաշագործի կերպարից։

Փիթեր Դինկլեյջ

Դերասանը, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Տիրիոն Լանիստերի կերպարը, խոստովանել է, որ չի կարողանում իրեն նայել կադրում։ Փիթերը դա բացատրել է այն հանգամանքով, որ բաժանորդագրված չէ HBO հեռուստաընկերությանը։ Այս արտահայտությունից հետո նրա շատ երկրպագուներ կարծում են, որ դերասանը չի սիրում իր հերոսին։

Ռոբերտ Պատինսոն

«Մանիակալ-դեպրեսիվ տղայի մարմնավորելու համար, որն ատում է իրեն, բավական է տառապել փորկապությամբ կամ հարբած լինել»,- իր դերի մասին այսպես է արտահայտվել «Մթնշաղը» ֆիլմի աստղ Ռոբերտ Պատինսոնը։ Թեեւ հենց այդ աշխատանքն է դերասանին հայտնի դարձրել, նա այն կարկառուն կամ դերասական առումով արժեքավոր չի համարում։

Քեյթ Ուինսլեթ

Քեյթ Ուինսլեթին համաշխարհային ճանաչում է բերել «Տիտանիկ» ֆիլմը։ Սակայն դերասանուհուն մինչ այժմ խնդրում են ստորագրել պաստառին, որին պատկերված է մերկ Ռոզան եւ բացատրել, թե ինչու արդյունքում փրկվեց միայն իր հերուսուհին։

Շոն Քոների

Շոն Քոներին համարվում է լավագույն Ջեյմս Բոնդերից մեկը, սակայն դերասանը խոստովանել է, որ իր հերոսը բոլորովին էլ իդեալական գործակալ չէ։ «Ես տանել չեմ կարողանում այդ անիծված Բոնդին։ Կուզեի սպանել նրան»,- հարցազրույցներից մեկում ասել է նա։

Դակոտա Ջոնսոն

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը Դակոտային համաշխարհային ճանաչում բերեց, սակայն Անաստեյշա Սթիլի կերպարը խիստ տպավորություն չի գործել նրա վրա նույն կերպ, ինչպես նրա գործընկերոջ՝ Ջեյմի Դորնանի վրա։ Դերասանները չեն մոռանում այդ մասին հիշատակել հարցազրույցներում։

Ջորջ Քլունի

«Ես երբեւէ մարմնավորե՞լ եմ համասեռամոլի։ Եղել է։ Ես շրջում էի ռետինե կոստյումով եւ ռետինե պտուկներ ունեի»,- Բեթմենի դերի մասին ասել է Ջորջ Քլունին։ Դերասանը, ինչպես շատ քննադատներ, այն ձախողված են համարում։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Cosmo, Getty images, Persona Stars

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել