MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Ամեն օր դու ինչ-որ մեկի վրա տպավորություն ես թողնում, եւ չպետք է թույլ տաս, որ այն վատը լինի». Ջիջի Հադիդը նշում է 24-ամյակը

15:24, 23 ապրիլի

Այսօր՝ ապրիլի 23-ին, ծննդյան 24-ամյակն է նշում մեր օրերի ամենագեղեցիկ ու պահանջված մոդելներից մեկը՝ Ջիջի Հադիդը: Հատնի ամերիկուհին Tom Ford ապրանքանիշի հավաքածուներից մի քանիսի դեմքն է, ինչպես նաեւ աշխատում է Victoria’s Secret-ի համար, իսկ Fashion Awards 2016-ին արժանացել է «Միջազգային մոդել» տիտղոսին:

Ջիջին, սակայն, ընտանիքում միակ գեղեցկուհին չէ: Նրա մայրը՝ Իոլանդա Հադիդը, նախկինում եւս հայտնի մոդել է եղել, իսկ քույրը՝ Բելլա Հադիդը, ոչ պակաս ճանաչվածություն է վայելում նույն ասպարեզում:

Վերջին տարիներին մեդիայի ուշադրության կենտրոնում էին ոչ միայն Հադիդի մոդելային հաջողությունները, այլեւ անձնական կյանքն ու հարաբերությունները One Direction խմբի նախկին անդամ Զեյն Մալիկի հետ: Շատերը նրանց համարում էին աստղային ամենագեղեցիկ զույգը, բայց այդ գեղեցկությունը պառակտվեց 2018 թ-ին, երբ երիտասարդները հայտարարեցին իրենց բաժանման մասին:

NEWS.am STYLE-ն այսօր ներկայացնում է Հադիդի մեջբերումները՝ մոդելինգի, դժվարությունների եւ քրոջ՝ Բելլա Հադիդի մասին:                  

Նորաձեւության ու առաջին ոգեշնչման մասին

«Նորաձեւության հանդեպ իմ կիրքը ձեւավորվել է ավագ դպրոցում: Իմ թագուհին Քենդիս Սվեյփոլն էր, որը հիմա իմ ընկերներից է. այո, զավեշտալի է, բայց  բարձր դասարաններում ես հիացած էի նրանով, ինձ դուր էր գալիս նրա ոճը՝ տղայական ջինսերը, կոշիկներն ու վերարկուները, որոնք շատ մոտ են իմ այսօրվա ոճին»:

Քրոջ՝ Բելլա Հադիդի մասին

«Քույրս իմ փոքրիկ աստղն է, եւ ես միշտ հուզվում ու հպարտանում եմ նրա հաջողություններով: Նրա հետ ես ինձ պաշտպանված եմ զգում, բայց չեմ ցանկանում լինել այն քույրերից, որոնք փորձում են ձեւացնել, թե ամեն ինչ գիտեն՝ նրան ցույց տալով, թե չի հասկանում՝ ինչ է անում: Ես փորձում եմ լինել զիլ մեծ քույրիկ, ոչ թե նրա մայրը, ինչը երբեմն դժվար է»:

Սոցիալակն մեդիայի ու մոդելինգի մասին

«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ սոցիալական մեդիան դարձել է զենք: Այսօր դեմքդ թղթին դաջելով չես կարող դառնալ մեկի համար սիրելի մոդել: Մարդիկ քեզ համակրում են, միգուցե, որովհետեւ ընդհանրություններ են նկատել հումորիդ զգացումի կամ անձնական ոճիդ հետ»:

Սեփական մարմնի առավելություններն իմանալու մասին

«Մարդիկ տարբեր կառուցվածք ունեն, եւ դու պետք է հասկանաս ոչ միայն, թե ինչն է քեզ սազում, այլեւ ինչի մեջ ես դու քեզ հարմարավետ զգում: Անգամ, երբ շատերը կարծում են, թե դու հիանալի տեսք ունես բիկինիով, բայց դու քեզ լավ չես զգում դրանում, հաստատ չես կարողանա փայլել: Եվ հակառակը՝ եթե քեզ հիասքանչ ես զգում բիկինիի մեջ, այն միշտ էլ կարող ես հրաշալի ցուցադրել»:

Երկրպագուների եւ բամբասանքների մասին

«Ես միշտ հետեւում եմ իմ երկրպագուներին, քանի որ նրանք հաճախ շատ զվարճալի հրապարակումներ են անում Twitter-ում: Այո, նրանք չգիտեն այդ մասին, բայց ես հաճախ եմ այցելում նրանց էջերը, ու երբ ինչ-որ իրադարձութուն է լինում, ես այդ մասին ոչ թե մեդիայում եմ ընթերցում, այլ ֆան-էջերում, քանի որ նրանք հավաքում են ցանկացած տեղեկություն եւ դրա շուրջ զավեշտալի կատակներ են անում: Ահա, թե ինչպես եմ ես իմանում իմ վերաբերյալ ցանկացած բամբասանքի մասին»:

Մոդելների խնդիրների մասին

«Ես աշխարհում միակ մոդելը չեմ, որն ունենում է խնդիրներ: Մարդիկ հաճախ մոռանում են, որ մենք էլ ենք շնչող էակներ, մենք չենք կարող հետաձգել հիվանդությունները, բայց պարտավոր ենք դուրս գալ ու լայն ժպտալ բոլորին, քանի որ ցանկացած օր դու ինչ-որ մեկի վրա տպավորություն ես թողնում, եւ չպետք է թույլ տաս, որ այդ տպավորությունը վատը լինի»:

Լուսանկարները՝ Facebook-ից եւ Instagram-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել