Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Գահերի խաղը. Անդորր փոթորկից առաջ. 8-րդ եթերաշրջանի 2-րդ սերիա

16:01, 23 ապրիլի

Մեկ շաբաթ անցել է, եւ NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի երկրորդ սերիայի տեսությունը:

Եթե բաց եք թողել առաջին սերիայի տեսությունը, ապա կարող եք նախ անցնել այս հղմանը

Իսկ հիմա 2-րդ սերիայի մասին (առանց սփոյլերների), որը հիմնականում կենտրոնանում է երկու բանի վրա: Առաջին՝ մեզ ուղղակի եւ անուղղակի ճանապարհով ցույց են տալիս, թե ճակատամարտից առաջ լարվածությունն ինչպես է աճում: Մենք ամբողջ սերիայի ընթացքում հետեւում ենք դրա նախապատրաստությանը: Ամրոցն ամրացվում է, խրամատներ են փորվում, բանակը դես ու դեն է վազում, բաբաններն են փորձարկում, խաղաղ բնակչությունը թաքնվում է անվտանգ վայրում՝ Սթարքով տոհմական ամրոցում:

Երկրորդ՝ այս անգամ էմոցիոնալ պահերը շատ են: Եթե անցած սերիայում հերոսները հիմնականում միայն հանդիպում էին միմյանց, եւ մեծ հաշվով, այդ հանդիպումները երկրպագուներին էին ավելի շատ ձեռնտու, ապա հերոսների միջեւ երկրորդ շփումները բուն սերիալի սյուժեի կատարյալ շարունակություն են, սցենարիստների փայլուն աշխատանք, ինչպես նաեւ դերասանների հանճարեղ խաղ:

Եթե որեւէ մեկին առանձնացնելու լինենք, ապա ամենաէմոցիոնալը Ջեյմե Լանիսթերն է: Բրանի հետ նրա մեկ րոպեանոց երկխոսությունը առավել քան զուսպ է ստացվել, իսկ Բրիենայի հետ նրա քիմիան ուղղակի դյութում է իր ոչ ճարպկությամբ:

Բայց կար մի հերոս, որը նկատել է ամենքին եւ ամեն ինչ: Վայրենացած Թորմունդը: Աստված իմ, նա որքան լավն է, որքան վառ, որքան տեղին. ընկերախմբի հոգին է, այս սերիայում նրան հետեւելը միայն ու միայն հաճույք է: Նա հիշեցնում է կապիտան Ճնճղուկ Ջեքին, ծովահենների մասին ամենաառաջին ֆիլմից՝ հումորով լի, խարիզմատիկ եւ դրա հետ մեկտեղ՝ ամեն ինչ չափի մեջ:

Ամբողջ սերիայի ընթացքում հետեւելով տարբեր հերոսների, նրանց վարքագծին եւ երկխոսություններին, հասկանում ենք, որ նրանք բոլորն արդեն գիտակցել են, որ արցունքների ու հիշողությունների միջից դուրս ցայտող պասիվ հումորից բացի, նրանց ոչ մի այլ բան չի էլ մնացել: Դու հասկանում ես, որ նրանք կատակում են, բայց դրանք ավելի շուտ նրանց կյանքում վերջին կատակներն են...

Այս սերիայում մեզ նաեւ ցուցադրեցին ու պատմեցին երկու նոր բանի մասին. օրինակ՝ հստակ հասկացրին, որ Խավարի տիրակալը գնում է Բրանի հետեւից՝ այսպես ասած, նրա հոգու համար: Դեյներիսն իմանում է, որ ինքն արդեն Երկաթե գահի առաջին հավակնորդը չէ: Եվ էլի ինչ-որ բան …

Սերիայում նաեւ հանդիսատեսի համար բավականին անհարմար տեսարան կա: Մեր թանկագին Արիան այլեւս կույս չէ, եւ այդ հարցում նրան օգնել է Ջենդրին: Սերիալում ինտիմ տեսարանները միշտ են եղել եւ բնական են ընկալվել, բայց Արիայի դեպքում գործում է ավագ եղբոր բարդույթը: Մեր աչքերի առաջ Մեյսի Ուիլյամսը մեծացել է նրա հերոսուհու հետ, եւ այնպիսի զգացողություն է՝ ասես երեկ էին նրա մազերը կտրել, որ փրկվելու համար տղայի նմանվի: Իսկ այսօր նա արդեն ինտիմ տեսարանի է մասնակցում...

Որոշ ենթադրություններ կանեմ այն կապակցությամբ, թե հաջորդ սերիայում ով կմահանա: Երեք հավակնորդ ունենք՝ Դարչնագույն Որդը, Բրիենա Թարտը եւ Թեոն Գրեյջոյը: Ըստ նրա, ինչ մեզ ցույց են տվել եւ ըստ մյուս հերոսների հետ երկխոսությունների՝ զգացվում է կինոյի դրոշմը, որից հետո հերոսին սպանում են, կապրենք՝ կտեսնենք:

Եվս մի դիտարկում. եթե հիշում եք առաջին սերիայի տեսության մեջ ես ասացի եթերաշրջանի երեք ինտրիգի մասին: Դրանցից երկուսը, ըստ ամենայնի, հաստատվեցին՝ Սանսայի եւ Դեյներիսի միջեւ սառը պատերազմը նոր պտույտներ է հավաքում, եւ էլ ավելի է արդիականացել այն հարցը, թե արդյոք Դեյներիսն արժանի է Երկաթե գահին:

Սերիայի վերջին տեսարանները ակնառու հղում են Մատանիների Տիրակալին, որտեղ Պիպպինի հերոսը երգում էր, իսկ զուգահեռ ընթանում էր մոտեցող ճակատամարտի տեսարանների ընտրությունը: Մեզ մոտ այստեղ երգում է Փոդրիքը, իսկ երգի վերջում Վինթերֆելին է մոտենում մեռյալների բանակը:

Դե ինչ, սպասենք հաջորդ սերիային, որտեղ հեղինակները մեզ խոստացել են մեգաէպիկական ճակատամարտ, որը, ինչպես ասում են, կնմանվի նրան, ինչպիսին եղել է Մատանիների Տիրակալում Սպիտակ քաղաքի համար:

Հաճելի դիտում
Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել