Ջուս
Երգչուհի Ջուսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին եւ ավելի վաղ արված թեմատիկ ֆոտաշարքից լուսանկարներ հրապարակել։
«Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր՝ կազմակերպված եւ իրականացված 1915թ.-ին (որոշ աղբյուրների կարծիքով՝ տեւել է մինչեւ 1923թ.-ը) տարածքներում, որոնք վերահսկվում էին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից։
Ցեղասպանությունն իրականացվում է ֆիզիկական ոչնչացման եւ աքսորման միջոցով, այդ թվում քաղաքացիական բնակչության փոխադրումն այնպիսի պայմաններում, որը հանգեցնում էր անխուսափելի մահվան»,- Instagram-ում գրել է նա։
Լուսանկարները՝ Rosanne
Արփի Գաբրիելյան
Երգչուհին լուսանկար է հրապարակել ողբերգական իրադարձություններից ու գրել. «Հայոց ցեղասպանությունը պետը է ճանաչվի»։
Սարգիս Գրիգորյան
Սարգիս Գրիգորյանը սեւ-սպիտակ գունավորմամբ լուսանկար է տեղադրել ու գրել. «Հիշեք այսօր եւ ընդմիշտ»։
Սեւակ Խանաղյան
Երգիչը հրապարակել է անմոռուկի եւ իր լուսանկարը, որն արվել է Ծիծեռնակաբերդում։ «24.04.1915»,- գրել է նա։
Շողեր Թովմասյան
Դերասանուհի Շողեր Թովմասյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել Ծիծեռնակաբերդից ու գրել. «Հիշում ենք, հիշեցնում եւ պահանջում»։
Անահիտ Սիմոնյան
Երգչուհին կիսվել է ողբերգությունը պատկերող լուսանկարով։
Սոնա
Երգչուհի Սոնան կիսվել է Ծիծեռնակաբերդը պատկերող լուսանկարով եւ երեք լեզվով գրել. «Հիշում եմ եւ պահանջում»։
Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է. «Մահը «մերժելու» միակ տարբերակն Ապրելն է. ապրել իսկապես, ցանկությամբ ու մինչեւ վերջ: Աշխարհում հաստատ չկա մի ուժ, որը կարողանա ոչնչացնել Հային. չի եղել ու չկա` մեզնից բացի: Սա է սարսափելին: Երբ դադարում ենք ցանկանալ ապրել` սեղմում ենք ինքնաոչնչացման կոճակն, ու Աշխարհը սկսում է պտտվել «հակառակ»` մեր դեմ. մեզ վնասելով, մեզ քայքայելով ու պառակտելով: Մենք միշտ ենք փոխել պատմության ուղեծիրը, ու, ցավոք, միշտ` մեր դեմ:
Մի օր պիտի ուժ ու կամք գտնենք մեր ներսի աշխարհն «առողջացնելու», ինքնաոչնչացման ու ինքնապառակտմանը վերջ դնելու եւ վերջապես Ապրելու: Այդ ժամանակ է, որ «դրսի» աշխարհը կսկսի պտտվել հանուն մեզ ու կյանքի: Իսկ ուղեծիրը կդառնա Ապրելունը:
Ապրելու և հիշելու Ապրիլն է: Յուրաքանչյուր Հայ Հայաստանն է` սահմանից կամ տարածքից անդին է Հայը. անհատ, անկոտրում, ԱՊՐՈՂ: Ցեղասպանության Սուրբ Նահատակների պատմությունը` Հայի պատմությունը, չի ջնջվի եւ չի մոռացվի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ