MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Սկզբում շատ էի մտահոգվում, որովհետեւ այդ երեւույթի մեջ չկա ուսուցանող տարր». Ժաննա Վելիցյան՝ «Էլենի օրագրի» ամենահամարձակ հերոսուհին

13:25, 25 ապրիլի

Կենսախինդ, աշխույժ եւ մի փոքր հանդուգն Աննան սկզբում շփոթության մատնեց «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալի երկրպագուներին: Ո՞վ է նա, ի՞նչ է թաքցնում եւ ի՞նչ հարաբերությունների մեջ է լինելու սերիալի արդեն սիրված կերպարների հետ… Սակայն հերոսուհու հետագա զարգացումները ստիպեցին սերիալի երկրպագուներին նույնքան հեշտությամբ սիրել եւ ընդունել նրան, որքան մյուս սիրված «ուսանողներին»:

Աննային մարմնավորող դերասանուհի Ժաննա Վելիցյանը եւս հաճախ քննադատորեն է վերաբերվում իր հերոսուհու քայլերին, սակայն վստահ է՝ մյուս կերպարների վերաբերմունքը օգնում է հեռուստադիտողին ճիշտ կողմներոշվել, թե որոնք են իր կերպարի ճիշտ եւ սխալ կողմերը:

NEWS.am STYLE-ի զրուցակիցը շատ ու շատ տարբեր բացահայտումներ է արել թե´ իր, թե´ իր հերոսուհու վերաբերյալ:  

Ժաննա, որքանով, որ հասցրել եմ նկատել, թատրոնի դերասանները, բավականին, բծախնդիր են մոտենում հեռուստատեսային նախագծերում նկարահանվելուն, հատկապես, երբ խոսքը սերիալների մասին է: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս ստացար «Էլենի օրագրում» նկարահանվելու առաջարկն ու արդյոք սերիալի ռեյտինգային լինելը նպաստեց, որ ընդունես այն:

Սերիալում նկարահանվելու առաջարկը ստացա սերիալի նախկին ռեժիսորից՝ Մհեր Խաչատրյանից, հիմա ռեժիսորը Հայկ Վարդանյանն է։ Մասնակցել էի երկու դերի քաստինգի, բայց ինձ հրավիրեց Աննայի կերպարը մարմնավորելու համար:

Ճիշտն ասած՝ սերիալի ռեյտինգային լինելը բնավ չնպաստեց նրան, որ ընդունեմ առաջարկը, որովհետև մինչ այդ գաղափար չունեի սերիալի մասին, միայն անունն էի լսել (ծիծաղում է):

Ինչպես նշեցիր՝ սկզբում քեզ երկու դերի համար էին կանչել քասթինգի, հետո արդեն ստացար Աննայի դերը: Կբացահայտե՞ս էլ որ կերպարում կարող էինք քեզ տեսնել:

Քաստինի ժամանակ փորձել եմ նաեւ Անիի կերպարը՝ Արսենի քրոջ։ Բայց կարծում եմ` Մհերը ինձ ավելի համապատասխան դերի համար ընտրեց (ժպտում է):

Առհասարակ, խաղընկերներիցդ ո՞ւմ դերն ես համարում ամենահետաքրքիրը, եւ ինչո՞ւ:

Ես խորապես համոզված եմ, որ դերը գեղեցիկ եւ հետաքրքիր դարձնում է դերասանը։ Ինչքանով գեղեցիկ ու հետաքրքիր խաղաց իր կերպարը, այ այդքանով էլ այն կլինի այդպիսին։

Քո հերոսուհուն շատերը քննադատում են դասախոսին սիրահարվելու համար: Քո կարծիքն ինչպիսի՞ն է այս հարցի շուրջ: Սիրո առջեւ պե՞տք է դնել սահմանափակումներ:

Սկզբում շատ էի մտածում ու մտահոգվում, որովհետեւ այդ երևույթի մեջ չկա ուսուցանող տարր։ Բայց... բայց մյուս կողմից էլ ինչպես ասում է ռեժիսոր Հայկը, մենք ունենք կերպարներ, որոնք փորձում են իմ կերպարին ճիշտ ուղու վրա դնել՝ ասելով, որ ի վերջո սխալ են իմ արարքները։ Այսինքն կան նաեւ այս երեւույթը բալանսի բերող կերպարներ։ Եվ, ի վերջո, քանի որ վստահում եմ սցենարիստին, այդքանով հանգիստ եմ։

Մանկուց երազել ես դառնալ դերասանուհի, եւ դարձել ես: Առհասարակ, մի՞շտ են երազանքներդ իրականություն դառնում:

Օրինակ՝ ունեմ երազանքներ, որ հաստատ գիտեմ՝ չեն իրականանալու։ Եվ պետք էլ չէ։ Դրանք այդպես էլ կմնան երազանք (ժպտում է): Իսկ բոլոր այն երազանքները, որոնք նպատակների են վերածվում, դրանց ես հասնում եմ:

Ինչպես ինքդ ես նշել, ու իսկապես կա նման կարծրատիպ, որ դերասանի մասնագիտությունն անլուրջ են համարում. ի՞նչ ես կարծում, որտեղի՞ց է առաջացել այդ կարծրատիպը: Ինչպե՞ս ես արձագանքում, երբ քեզ նման բան են ասում:

Նախ եկեք հասկանանք՝ ովքեր են այդպես ասում։ Դրանից շատ բան է կախված։ Մարդիկ, ովքեր կիլոմետրերով հեռո՞ւ են արվեստից։ Մարդիկ, ովքեր առավոտյան 9-ին փողկապով ու կոստյումով սկսում են լուրջ դեմքերով աշխատել ու աշխատանքն ավարտել 18։00, թե՞ մարդիկ, ովքեր այնքան պարապ են, որ խոսում են մի մասնագիտության լուրջ կամ անլուրջ լինելուց, որից ընդհանրապես գաղափար չունեն։ Է, թող ասեն։ Դա իրենց կարծիքն է։ Ես հո՞ չեմ կարող բռնանալ մարդկանց կարծիքին…

Մինչ հեռուստասերիալում նկարահանվելը խաղացել ես թատրոնում, սակայն մեր օրերում դերասաններին առավել մեծ ճանաչում բերում է հեռուստըատեսությունը, իսկ ճանաչման հետ տարբեր բացասական եւ դրական կողմեր են ի հայտ գալիս: Արդեն քեզ համար բացահայտե՞լ ես հայտնիության դրական ու բացասական կողմերը: Որո՞նք են դրանք քո դեպքում:

Այո՛, մինչ նկարահանվելը խաղացել եմ թատրոնում եւ հիմա էլ խաղում եմ: Իհարկե, հաճելի է, երբ ճանաչում են, հատկապես եթե կերպարը սիրելի է, բայց պարտադրող բան կա դրա մեջ։ Պիտի միշտ ու բոլորի համար ունենալ բարձր տրամադրություն, բոլորին ժպտալ, բոլորի հետ խոսել, եթե մոտենում են, խոսում հետդ (անկախ նրանից, թե այդ պահին ինչ տրամադրության մեջ ես)։ Բայց մեծ հաշվով իմ կյանքում էականորեն ոչինչ չի փոխվել դրանից։ Ես նույն Ժաննան եմ:

Շատերը հետաքրքրվում են իրենց սիրելի դերասանների ոչ միայն ստեղծագործական, այլեւ անձնական կյանքով, իսկ որքանով, որ տեղյակ եմ՝ ինքդ չես սիրում բարձրաձայնել անձնականիդ մասին: Ինչպե՞ս ես վերաբերվում, առհասարակ, երբ ինչ-որ մեկը փորձում է ներխուժել քո անձնական կյանք:

Հա՛, չեմ սիրում հանրայնացնել: Իրականում նորմալ եմ վերաբերում այն փաստին, որ մարդկանց հետաքրքրում է դերասանի ոչ միայն ստեղծագործական կյանքը, այլեւ անձնականը։ Բայց... բայց այն ամենը, ինչը չեմ ուզում դառնա հանրային, պարզապես չեմ խոսում այդ մասին (ժպտում է):

Նկատել եմ, որ հանդես ես գալիս նաեւ՝ որպես ֆոտոմոդել: Դա եւս աշխատա՞նք է քեզ համար, թե՞ պարզապես հոբբի:

Ըմմմմ... Եթե ես այդքա՜ն չսիրեի թատրոնն ու չդառնայի դերասանուհի, միանշանակ կզբաղվեի մոդելինգով (բայց շատ պրոֆեսսիոնալ մակարդակով...): Բայց հիմա այն պարզապես հոբբի է ինձ համար:

Ժաննա, կյանքում ամենաարագ ու սուղ ընդունած որոշումդ ո՞րն է եղել:

Չեմ մտաբերում։ Ինձ թվում է այն դեռ առջեւում է:

Իսկ կարո՞ղ ես շատ չակերտներ չբացելով՝ մի քիչ բացահայտել ի՞նչ հետաքրքիր զարգացումներ է ունենալու կերպարդ հեռուստասերիալում:

Կերպարը բավական հետաքրքիր զարգացումներ արդեն ունեցել է եւ շարունակում է ունենալ։ Վստահելով մեր սիրելի սցենարիստ Անի Մաղաքյանին՝ սպասենք հետաքրքիր հանգուցալուծումների:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ժաննայի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել