Իր լրջությամբ նա գերում է հազարավոր կանանց սրտեր, իսկ տղամարդկանց ստիպում նմանվել իրեն, մինչդեռ ինքն իրեն տարիներ առաջ պատկերացնում էր ոչ թե դրամաներում ու կրիմինալում, այլ կատակերգական ժանրում:
Այսօր՝ ապրիլի 25-ին, հոլիվուդյան աստղ Ալ Պաչինոն նշում է ծննդյան 79-ամյակը:
Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Սպիով դեմքը», «Կնոջ բույրը», «Կնքահայրը», «Ավելի վատ, քան սուտը», «Սիմոնա» եւ այլն:
Իր գործունեության ընթացքում դերասանը մի շարք մրցանակների է արժանացել՝ «Օսկար», «Էմմի», «Ոսկե Գլոբուս», «British Academy Film Award» եւ այլն…
Ալ Պաչինոն արդեն ավելի քան 50 տարի նկարահանվում է ֆիլմերում եւ խաղում թատրոնում, բայց իր մասին «աստղ» բնորոշմանն այդպես էլ չի հարմարվում: Ասում է՝ աստղերն այն մարդիկ են, «ովքեր բնակվում են մեծ առանձնատներում եւ ունեն սրտաձեւ լողավազաններ»: Դերասանի հայտնի մեջբերումներից եւս մի քանիսն առաջարկում ենք ընթերցել ստորեւ.
«Որո՞նք են իմ թուլությունները… Երանի կարողանայի հասկանալ: Հավանաբար նույն ձեւով կտատանվեի, եթե հարցնեիք իմ ուժեղ կողմերի մասին: Կարծում եմ՝ երկուսն էլ նույն բանն են ինձ համար»:
«Հայտնի լինելու ամենավատ կողմն այն է, որ մարդիկ միշտ փորձում են քեզ հետ սիրալիր լինել; Դու ինչ-որ բան ես խոսում, ու նրանք միանգամից քեզ հետ համաձայնվում են, անգամ, եթե ասածդ խենթություն է: Մեզ անհրաժեշտ են մարդիկ, որոնք հաճախ կբարձրաձայնեն այն, ինչ չենք ցանկանոմ լսել»:
«Ես երբեք չեմ կիսում իմ կարծիքը: Մեր մտորումները պետք է մնան մեր ներսում»:
«Ես իմ կյանքում շատ կասկածներ ու անցանկալի իրադարձություններ եմ ունեցել»:
«Իմ կարիերայի այս շրջանում ինձ ոչ ոք չի կարող մերժել քասթինգների ժամանակ, հիմա ինձ միայն մերժում են իմ երեխաները»:
«Կար ժամանակ, երբ թատրոնն ինձ համար կենսակերպ էր»:
«Իսկ դուք գիտեի՞ք, որ ես իմ կարիերան սկսել եմ՝ որպես հումորիստ: Շատերը չեն հավատում դրան, բայց ես ինձ հենց կոմեդիայի ժանրում էի տեսնում»:
«Մի ժամանակ երեսս կոծկող տարբեր բաներ էի կրում՝ գլխարկ եւ այլն, որպեսզի խուսափեի ուշադրությունից»:
«Դերասանների երկու տեսակ կա՝ սկանդալային եւ ամաչկոտ»:
«Փողը կյանքդ հեշտացնում է: Եթե ունես այն, դու հաջողակ ես»:
Լուսանկարները՝ Los Angeles Times, Vanity Fair, The Talks
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»