«IQ-իկ»․ փոքրիկները՝ երաժշտության մասին

Ոչ մի բաց հագուստ հայրենիքում. Քիմ Քարդաշյանի ոճը` հայաստանյան այցի ժամանակ

Exclusive: Քարդաշյանների երեխաների զբոսանքը` Հյուսիսային պողոտայում

Քիմ Քարդաշյանը լուսանկարվեց եւ ինքնագրեր բաժանեց վաղ առավոտից իրեն սպասող երկրպագուներին

Երկրպագուները ողջունում են Քիմ Քարդաշյանին Երեւանում

Աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը ժամանեց Երեւան

Ինչպե՞ս է նշել իր տարեդարձը Լիա Զախարյանը, եւ ովքե՞ր են եղել իր հյուրերը

Իսպանիայի հմայիչ թագուհի Լետիսիայի ոճային կերպարները

Exclusive. Քրիստինա Կարապետյանն ու Կարո Նաղդալյանը մկրտեցին իրենց որդուն

65 մ երկարություն եւ 410 կգ քաշ. Երեւանում պատրաստված աշխարհի ամենամեծ գաթան տարեցտարի գերազանցում է իր չափսերը

Աշոտ Շարմազանովիչը, նրա փաստաբանն ու քաղաքական ծանոթ իրավիճակներ. «Save Միլիոն» ներկայացման պրեմիերան եւ հայտնի հյուրերը

Ամառ 2019. հայ հայտնիները՝ լողազգեստով

Սրբուկը, Իվետան եւ Ֆելիքսը Գյումրիում ելույթ չեն ունեցել Անկախության 28-ամյակին

Թագուհի Մաքսիմայի գլխի ոճային աքսեսուարների հավաքածուն

Ո՞վ է Women’s Club-ի նոր մասնակիցը

Ի՞նչ look-ով են հայտնիները ներկայացել «Ազնիվ գողերը» ֆիլմի կարմիր գորգին

Շեյխա Մոզայի անկրկնելի ոճը

Հարկատուներին զայրացնում է․ որքան գումար է Ֆրանսիան ծախսում Բրիջիտ Մակրոնի վրա

Ամենաճաշակով շպարվող 10 հայ հայտնիները՝ ըստ Instagram-ում հայտնի դիմահարդար Դիանա Տոնոյանի

13:05, 27 ապրիլի

Հայտնիների արտաքինի վերաբերյալ ցանկացած բան հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, այդ է պատճառը, որ նրանք ձգտում են միշտ ներկայանալ իրենց լավագույն տեսքով: Քննարկման թեմաներից մեկն էլ հայտնի կանանց դիմահարդարումն է: Շատերը, սակայն, թրենդների հետեւից ընկնելով՝ հաճախ մոռանում են, որ պետք է շպարվեն այնպես, որ դիմահարդարումն ընդգծի դիմագծերի առավելությունները, ոչ թե հակառակը:

Դիմահարդար Դիանա Տոնոյանը չնայած երիտասարդ տարիքին՝ արդեն հասցրել է համագործակցել հայկական շոու-բիզնեսից շատերի հետ՝ Իննա Խոջամիրյան, Իրինա Այվազյան, Անգելինա Գասպարյան, Ադրիանա Գալստյան եւ այլք: Նա նաեւ Instagram-ում ամենապահանջված հայ դիմահարդարներից է, որը կարճ ժամանակում ձեռք է բերել ավելի քան 28 հազար հետեւորդ: Դիանան իր stories բաժնում հաճախ է պատասխանում դիմահարդարման վերաբերյալ հարցերին՝ իր հետեւորդների հետ կիսվելով տարատեսակ խորհուրդներով:

NEWS.am STYLE-ը երիտասարդ դիմահարդարին խնդրել է խոսել հայկական շոու-բիզնեսի հայտնիների դիմահարդարմամ ոճի մասին՝ նշելով այն հայտնի հայուհիներին, որոնց դիմահարդարման ոճը հավանում է: Դիանան նշել է նրանցից 10-ին եւ մեկնաբանել իր ընտրությունը:

Այսպիսով՝ ներկայացնում ենք Դիանայի կազմած տասնյակը.

«Առաջին հորիզոնականը կտամ Սիրուշոյին: Այս երգչուհին միշտ հետեւում է թրենդային դիմահարդարումներին, իսկ քանի որ նրա դիմագծերը համաչափ են, նրան ցանկացած դիմահարդարում սազում է»:

«Երկրորդ տեղում ինձ համար Իվետա Մուկուչյանն է: Ի դեպ, նրա աչքերի կառուցվածքն այնպիսին է, որ ոչ բոլոր դիմահարդարումները կարող են սազել: Օրինակ՝ ես նրա աչքերին սլաքներով դիմահարդարում չէի անի, ավելի շատ ստվերաներկերով կընդգծեի: Սլաքների փոխարեն կարելի է մուգ եւ բաց ստվերաներկերի խաղիկներ տալ»:

«Երրորդ հորիզոնականում ինձ մոտ Աննա Սիմոնյանն է, որին կարծում եմ՝ ցանկացած դիմահարդարում սազում է, բայց ես նրա դեպքում կնախընտրեի կիրառել նուրբ դիմահարդարում, քանի որ նրա դիմագծերն էլ բավականին նուրբ են»:

«Հաջորդիվ կնշեմ Աննա Դովլաթյանին, որի դեմքին եւս համահունչ են դիմահարդարման շատ տեսակներ: Նրա աչքերը մոտ են, ինչի պատճառով նախընտրելի չէ դիմացի հատվածում անել գծային ընդգծում, քանի որ այդպես աչքերն ավելի մոտ կլինեն: Նման աչքերի դիմացի հատվածին առավել սազական են բաց ստվերաներկերը՝ սպիտակ, մարմնագույն, բաց ծիրանագույն, իսկ պոչիկի հատվածը կարելի է մուգ երանգներով հարդարել»:

«Հինգերորդ հորիզոնականում ինձ մոտ Արփի Գաբրիելյանն է, որի դիմագծերը, կարծում եմ, իդեալական են դիմահարդարման համար: Նրան հատկապես հավանում եմ նյուդ ոճի դիմահարդարումով, որը հենց նրա այցեքարտն է դարձել»:

«Իմ տասնյակի վեցերորդ հորիզոնականում դերասանուհի Իրինա Այվազյանն է. սա այն հազվադեպ դեպքերից է, որ պետք է ասեմ, որ Իրինային վառ դիմահարդարումն այնքան էլ չի սազում: Նա բնականից այնքան գեղեցիկ է. նրան միայն պետք է կոնտուրինգ անել եւ թեթեւ շպարել: Ի դեպ, մի հետաքրքիր պատմություն պատմեմ Իրինայի հետ կապված: Դե, ինչպես ցանկացած դիմահարդար, ես էլ նրա դիմագծերը տեսնելիս անպայման ցանկացա նրան դիմահարդարել, թեեւ Իրինան ինձ հենց սկբզբից զգուշացրել էր, որ իրեն վառ դիմահարդարում չի սազում: Բայց ես փորձեցի… ու համոզվեցի, որ նա ճիշտ էր (ծիծաղում է): Հիմա արդեն գիտեմ՝ ինչպես պետք է նրան շպարել, որ ոչ շատ լինի, ոչ քիչ ու նրան սազի»:

«Իննա Խոջամիրյանի մասին էլ շատ բան չկա ասելու. նրա դիմագծերն այնքան համաչափ են ու գեղեցիկ, որ նրան ցանկացած դիմահարդարում սազում է»:

«Չեմ կարող տասնյակում չընդգրկել նաեւ Մարինկա Խաչատրյանին, որի աչքերի երանգն այնքան գեղեցիկ է, եւ այն ավելի շեշտված է դառնում ընդգծված դիմահարդարմամբ»:

«Ձյունիկն ինձ մոտ իներորդ հորիզոնականում է: Նրա դիմահարդարման ոճը հավանում եմ, ու հատկապես ինձ դուր է գալիս, երբ նուրբ ոճով է դիմահարդարվում՝ մեղմ երանգների ստվերանեկ եւ կարմիր շուրթեր…Նրան սազում են նաեւ բարակ սլաքները, առատ թարթիչներն ու նյուդ շրթներկը»:

«Քրիստինա Եղոյանը նուրբ դիմագծեր ունի: Նրան եւս առավել սազում է, երբ աչքերի դիմացի հատվածը բաց ստվերաներկերով է ընդգծում, իսկ պոչիկի հատվածում սլաքներ անում»:

«Այսպիսին էր իմ ընտրությունը: Ուզում եմ շեշտել, որ այս հայուհիներին ընտրել եմ, որովհետեւ նրանք շատ լավ ճանաչում են իրենց դիմագծերը եւ լավ գիտեն՝ ինչպես դրանց առավելություններն ընդգծել այնպես,որ եւ իրենց սազի, եւ միեւնույն ժամանակ լինեն թրենդային ու նորաձեւ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության