Մանկական «Ձայնը» նախագծի տարբեր երկրների թողարկումներում հայ մանուկներն ուրույն հետք են թողնում իրենց տաղանդով, հիշվող եւ տպավորիչ կատարումներով: Այսպես օրինակ՝ ռուսական «Մանկական Ձայնը» նախագիծն արդեն մի քանի օր է՝ ավարտվել է, սակայն մեր հայրենակիցների՝ Միշայի եւ Ռոբերտի մասին համացանցը մինչ օրս խոսում է: Չեն դադարում հիացական մեկնաբանմությունները նաեւ մեկ այլ հայ պատանու՝ Դավիթ Նիկալայանի մասին, որը մասնակցել է նույն նախագծի գերմանական տարբերակին:
«Կույր լսումներ» փուլում 11-ամյա Դավիթը կատարել է This is a Man’s World հայտնի երգը՝ ստիպելով ժյուրիի բոլոր անդամներին՝ Լենա Մեյերին, The BossHoss խմբին, Ստեֆանի Քլոսին եւ Մարկ Ֆոսթերին շրջվել իր ելույթի ընթացքում: Հայտնի գերմանացի արտիստները Դավիթի ելույթից հետո բառի բուն իմաստով պայքարում էին հայ պատանուն իրենց թիմերում ունենալու համար, սակայն մեր հայրենակիցն ընտրեց Մարկ Ֆոսթերին, որի հետ էլ շարունակեց մինչեւ «Սուիպեր եզրափակիչ» իր ճանապարհը: Ճիշտ է՝ Դավիթին չհաջողվեց հաղթել մրցույթում, բայց բազմահազար մասնակիցների մեջ եզրափակիչում հայտնվելը տղան արդեն մեծ ձեռքբերում է համարում: NEWS.am STYLE-ը Դավիթի հետ զրուցել է մրցույթին մասնակցության, տպավորությունների եւ, իհարկե, հետագա անելիքների մասին:
Գերմանական «Ձայնը» նախագիծն առաջին մրցույթն էր, որտեղ հայ պատանին փորձել է իր ուժերը: Ասում է՝ երգել սկսել է դեռեւս մանկապարտեզից, երբ 3-4 տարեկան էր, սակայն երաժշտկան որեւէ կրթություն չունի:
«Ո'չ մայրս, ո'չ հայրս չեն երգում։ Ես մանկուց միշտ հետեւել եմ նման երաժշտական նախագծերի և դեռեւս այն ժամանակվանից երազել եմ հանդես գալ նմանատիպ մի մրցույթում։ Իսկ կոնկրետ Գերմանիայի «Ձայնը» նախագծին մասնակցելու մտահաղացումը ծնողներինս էր։ Դիմորդները 17 000 էին, գրեթե, բոլորը պատրաստված երեխաներ էին։ Մրցակցությունը բավականին թեժ էր։ Մինչեւ «Կույր լսումները» հաղթահարել եմ 4 փուլ: Դրանից հետո արդեն սկսվեց իրական պայքարը։ Ի ուրախություն մեզ՝ այդքան մասնակիցներից հայտնվեցի լավագույն քառյակում։ Հասա «Սուպեր եզրափակիչ»»,-ոգեւորությամբ պատմում է Դավիթը: Անդրադառնալով իր մարզչի ընտրությանն՝ ասում է.
«Մարկ Ֆոսթերը Գերմանիայում իմ ամենասիրելի երգիչն է։ Շատ սիրում եմ նրա ոճը։ Եվ, առհասարակ, ինձ համար երազանք էր նրա հետ մոտիկից ծանոթանալն ու աշխատելը։ Մինչ «Ձայնը» նախագիծը մեծ բեմերում երգելու որեւէ փորձ չունեի։ Մարկ Ֆոսթերն ու այս նախագիծն ինձ տվեցին այդ փորձը, սովորեցի հաղթահարել հուզմունքը եւ նման շատ բաներ։ Մարկի հետ շփման ընթացքում, նրա համերգներին ներկա գտնվելով՝ հասկացա՝ ինչպիսին են լինում իրական աստղերը՝ հանրաճանաչ եւ այդքան համեստ։ Հասկացա, որ իրական մեծությունն այդքան հասարակ լինելու մեջ է»։
«Մանկական Ձայնը» նախագիծը Դավիթին ոչ միայն տվեց ճանաչում, այլեւ համագործակցության նոր առաջարկներ:
«Այս պահին շատ հրավերներ ունեմ գերմանական մի շարք նախագծերից, այդ թվում՝ UNICEF-ի կողմից կազմակերպված գալահամերգին։ Մայիսի 1-ին չորս ֆինալիստներով համերգ ենք ունենալու Քյոլն քաղաքում»:
Ի դեպ, Դավիթը հետեւել է նաեւ Միշայի եւ Ռոբերտի ելույթնորին՝ ռուսական «Ձայնը» նախագծում. «Ինչպես յուրաքանչյուր հայ՝ ուրախանում եւ հպարտանում եմ իմ հայրենակիցների հաջողություններով»,-ասում է նա:
Բացի երգելուց՝ Դավիթը հետաքրքրվում է նաեւ լեզուներով: Հաճախում է Նոյշտատ քաղաքի լեզուների թեքումով գիմնազիա: Գերմանարենից զատ՝ ուսումնասիրում է նաեւ լատիներեն եւ անգլերեն լեզուները: Ասում է՝ ազատ ժամանակ շատ քիչ է ունենում, իսկ ունենալու դեպքում՝ սիրում է նկարել եւ զբաղվել լողով: Սիրելի զբաղմունքների մեջ մտնում է նաեւ տարբեր երաժշտական նախագծերին հետեւելը:
Դե, քանի, որ խոսք գնաց նաեւ այլ նախագծերի մասին՝ երգչից հետաքրքրվեցինք՝ արդյոք ինքն էլ շատ պատանի կատարողների պես երազո՞ւմ է երբեւէ մասնակցել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին, եւ այդ դեպքում ո՞ր երկրի կողմից է պատկերացնում իր մասնակցությունը՝ Հայաստանի՞, թե՞ Գերմանիայի:
«Իհարկե, դա իմ մեծագույն երազանքն է։ Միանշանակ կցանկանայի իմ հայրենիքը ներկայացնել, բայց եթե Գերմանիայից հրավեր ստանամ, սիրով կընդունեմ»,-ասում է Դավիթը՝ հավելելով, որ այս տարվա ծրագրերի մեջ մտնում է նաեւ Հայաստան այցը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Դավիթի անձնական արխիվից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ