MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Մի օր սերը մենակ է մնում, տակնուվրա լինում ու պարտվում...». Տաթեւ Սարգսյանի հմայիչ լուսանկարը

15:17, 1 մայիսի

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։ Մեկնաբանություններում դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» սերիալում, կիսվել է իր մտքերով։ Լուսանկարն արվել է մեքենայում. Տաթեւը ջինսե տաբատ է կրում, որ համադրել է սպիտակ վերնազգեստի հետ։

«Մի օր ամենասառը մարդը հուզվում է, մի օր ամենահոգատարը էլ «առատ» չէ, մի օր ժլատը պատը գերան է մտցնում, մի օր շռայլը էլ հիմար չէ, մի օր ընկերներդ դանակը սուր են սրում, մի օր սղոցը թարս է պտտվում, մի օր ամենանվիրվածը քեզնից իրեն խլում է, մի օր լռեցրածդ կոկորդովդ էլ կուլ չի գնում, մի օր լռությունը աղմուկ է բարձրացնում, մի օր նավերից ջուր թափելը ու էլի փոթորիկ հանդիպելը էլ սովորություն չէ, մի օր ամենախանդոտ աղջիկը դառնում է անտարբեր, մի օր նույն տեղում դոփելը ափերիցդ քեզ հանում է, մի օր չափաբաժնով սեր տվողներին մաղթում ես անբաժան լինեն հաշվարկներից, մի օր արարքներ խնայողը անխնա փոշմանում է, մի օր աննշան բաներից փշաքաղվում ես, իսկ ամենահուզիչը էլ տպավորիչ չէ, մի օր համբերատարը էլ տանել չի կարողանում, մի օր քեզ համար գժվողը կողքովդ լուռ անցնում է, մի օր գիժը խելոքին բուժում է, մի օր տառապողը լիաթոք ծիծաղում է, մի օր փխրուն սիրտդ սուսուփուս քարանում է, մի օր պարկեշտը երեսը պատռում է, մի օր կեղծը պարտվում է, մի օր մտածելակերպիդ հետևանքները համտեսում ես, մի օր կարևորածդ անտսում ես, մի օր բումերանգը աշխատում է, մի օր վիրավորված հոգիդ հարթեցվում է, մի օր պինդ կապած վերքերը արյունահոսում են, մի օր մաշկդ վերականգնվում է, մի օր արցունքներդ էլ չկան, մի օր բանականությունդ հորինածդ կերպարներին խեղդում է, մի օր ափսոսանքդ սփոփանք չի գտնում, մի օր սիրահարված ասվածը անցած է, մի օր փառ կապած պարերը էլ պետք չեն, մի օր խոսքերը արժեզրկվում են, մի օր երազներդ էլ ներս չեն թողնում օտարներին, մի օր նվերներն ու հիշողությունները մի տոպրակի մեջ են, մի օր 7-րդ երկինք բարձրացնողը աչքիցդ շրխկում է, մի օր ներողը էլ մղձավանջի մեջ չէ, մի օր խաղահրապարակը թողնում ես մրցողներին, մի օր կրկեսը էլ կյանքիդ կեսը չէ, մի օր ժամանակավոր ելքն ու մուտքը փակվում է, մի օր թույլերից շունչդ փչելով փախնում ես, մի օր խորը շունչ ես քաշում ու մի կողմ քաշվում ... մի օր սերը մենակ է մնում, տակնուվրա լինում ու պարտվում, մի օր քարկապը բացվում է ու թելը կտրվում է, մի օր մարդիկ հոգնում են...

Ու մի օր պատմությունն ավարտվում է»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված կադրերում նա կարճ, սեւ զգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր վզնոցը, վառ դիմահարդումն ու կարմիր կոշիկները։ Տաթեւի հետեւորդներին, լուսանկարն ակնհայտորեն դուր էր եկել, նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել՝ նշելով, որ նա շլացուցիչ կազմվածք ունի։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել