Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Քեյթ Ռայան. «Կհանդիպենք մեծն Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ երեկոյին»

13:47, 2 մայիսի

«Voyage Voyage» երգով մեծ ճանաչում ձեռք բերած ֆրանսիացի երգչուհի Քեյթ Ռայանը մեծ ակնկալիքներ ունի լեգենդար Շառլ Ազնավուրին նվիրված երեկոյից: Հիշեցնենք, որ հայազգի լեգենդ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ երեկո կանցկացվի, որին, ի թիվս այլ արտիստների, հանդես կգա նաեւ Ռայանը:

Մինչ Հայաստան ժամանելը՝ Ռայանը հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է. «Ողջո՜ւյն Հայաստան: Ես Քեյթ Ռայանն եմ, և ձեզ հետ կհանդիպեմ մայիսի 26-ին Երեւանում՝ մեծն Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ համերգին: Շուտով կտեսնվենք»:

Տեղեկացնենք, որ բացի Քեյթ Ռայանից «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանը, Րաֆֆի Արտոն եւ այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Այս մեծամասշտաբ գլխավոր հովանավորը, կազմակերպիչը եւ աջակիցը ArmCenter ընկերությունն է, աջակիցներն են Աննա Կարոլինա պրոդաքշնը, Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը, vorak.am-ը: Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Քեյթ Ռայանը սկսել է իր կարիերան 2001թ.-ին, իսկ 2006թ.-ին «Je t’adore» ստեղծագործությամբ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրել է Բելգիան: Ծնվել է երաժշտական ընտանիքում, 8 տարեկանից նվագում է դաշնամուր, կիթառ: 16 տարեկանում դարձել է Melt խմբի անդամ: Խումբը գոյություն է ունեցել երկու տարի, սակայն ոչինչ չի թողարկել: Ծանոթանալով պրոդյուսեր Էնդի Ջանսենի հետ՝ Քեյթ Ռայանը լքում է Melt խումբը եւ սկսում նրա հետ երաժշտություն գրել: Նրանց դեբյուտային «Scream For More» սինգլը, որը թողարկվեց 2001-ին, միանգամից մեծ հաջողություն ունեցավ, և բելգիական հիթ շքերթների առաջատար էր շուրջ 17 շաբաթ:

2002-ին Քեյթ Ռայանը պայմանագիր է ստորագրում EMI Belgium-ի հետ եւ թողարկում է իր առաջին՝ Different ալբոմը: Վաճառվել է այդ ալբոմի ավելի քան 250 000 օրինակ: Նրա հաջորդ ալբոմները եւս հաջողված էին: Իսկ Ռայանին մեծ ճանաչում բերած «Voyage Voyage»/«We All Belong» հիթը լույս տեսավ 2007թ.-ին:

Քեյթ Ռայանի տեսաուղերձի հղումը 

Լուսանկարը՝ Քեյթ Ռայանի Facebook-յան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել