Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Մենք բոլորս անընդհատ մտածում ենք մի բան, ասում` լրիվ ուրիշ... նունիսկ ամենամտերիմ մարդկանց». Նազենի Հովհաննիսյան

19:39, 2 մայիսի

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում նշել է, որ հոգատարության, միմյանց լսելու կարողության եւ զիջելու պակաս կա։

Հաղորդավարուհու միկրոբլոգում հրապարակված լուսանկարն արվել է ավտոմեքենայում։ «Մենք բոլորս անընդհատ մտածում ենք մի բան, ասում` լրիվ ուրիշ... նունիսկ ամենամտերիմ մարդկանց... Տեսնես ո՞րն է պատճառը, երեւի «խնայում ենք», կամ վախենում սխալ հասկացվելուց, կամ ուղղակի էլ ժամանակ չունենք մեկս մյուսին լսելու եւ բան բացատրելու... Ամեն դեպքում ազնվության պակաս կա:  Կա նաեւ հոգատարության, միմյանց լսելու կարողության և ԶԻՋԵԼՈՒ պակաս: ... Ճիշտ չե՞մ...»,- մեկնաբանություններում գրել է Նազենի Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հրապարկված լուսանկարում նա պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Սպասումն ասես մեծ խճանկարից մոլորակ լինի. ծվեն-ծվեն ես լինում րոպեների ու վայրկյանների մեջ, ու պատկերդ խախտվում է: Ամեն րոպեն սրտիցդ ու կյանքիցդ է պոկում-տանում, ու էդպես մասնատվում` մնում ես: Սպասումն անմարդկային բան է: Երեւի ամենավատ անեծքն էդպես էլ կհնչեր. «հավերժ սպասումի մեջ լինես»: Չնայած, մեկի համար անեծք, մյուսի համար գուցե օրհնությու՞ն: Սպասումի մեջ էնքան իմաստ կա ախր...

Սպասումն ու կյանքն ատում են իրար. մեկն անթարթ կանգնած է, որ հասցնի, մյուսն արագ, գժի պես վազում է, պտտվում, որ հանկարծ չհասցնես..., որ հոգնես... էլ չսպասես... Սպասումն անողոք է. կամ դու, կամ` նա քեզ կոչնչացնի: 

Սպասումի մեջ ապրող մարդիկ տարբեր են, հաճախ` անհասկանալի:  Կողքից` գուցե եւ անիմաստ:  Բայց սպասումի մեջ անգամ երջանկությունը գտնողը տեղով մեկ սեր է: Անեծքն օրհնության վերածողը՝ ուժեղ: 

Իսկ սպասումի լաբիրինթից իր Սիրո հետ դուրս եկողը` Ցորենի հասկի նման: Որքան բաժանես ու շաղ տաս իր մասնիկները, էնքան կշատանա, սեր ու հաց կտա, ու քամիների մեջ կտեսնես ոսկեգույն հասկերը: Սպասումին անթարթ նայողի աչքերն ունեն ցորենի հասկերի գույնը... Սպասումի....Ամեն մանիկը մի մոլորակ է, եթե դու սպասել գիտես, ու գիտես, թե ՈՒՄ...»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել