Մայիսին 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Երկու տարբերակ. դասականը հանդիպում է ջազին» համերգը, որի նպատակն է ներկայացնել դասական ստեղծագործությունը, այնուհետեւ` նույն գործը` ջազային տարբերակով: Երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային եւ Հայկական պետական ջազ նվագախմբերը: Համերգին կհնչեն Չայկովսկու «Շելկունչիկ» եւ Գրիգի «Պեր Գյունտ» ստեղծագործությունները:
«Շատ հետաքրքիր նախագիծ է. այսպիսի ձեւաչափ արտերկրում բազմիցս ներկայացվել է, բայց Հայաստանում` ոչ: Մենք նվագելու ենք դասական երաժշտություն, որից անմիջապես հետո հնչելու է նույն գործի ջազային տարբերակը: Գաղափարն այն է, որ բացատրենք, թե ինչպես միեւնույն ստեղծագործությունը կարող է հնչել տարբեր ոճերում»,-այսօր` մայիսի 3-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, որի մտահաղացմամբ էլ նախագիծը կյանքի է կոչվել:
«Այս ոճը նման է շատ համեղ ուտելիքի, որքան համտեսում ես, նույնքան կախվածություն ես ունենում»,-անդրադառնալով համերգի ձեւաչափին` նշեց Հայկական պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արմեն Հյուսնունցը, այնուհետեւ հավելեց.
«Անշուշտ արդեն կան նոր գաղափարներ: Դասական ոճից մշակված նմուշներ էլի ունենք: Ցանկացած դասական գործ կարող է այս ձեւաչափի մեջ տեղավորվել: Համերգի ինտրիգը նրանում է, որ այն պետք է ներգրավի թե դասական, թե ջազ երաժշտության սիրահարներին: Իհարկե, կարող է այնպես լինել, որ ջազային ինտերպրիտացիան մոտ չլինի դասականի երկրպագուներին, բայց մրցակցության շեշտադրություն չկա: Որքան ծանոթանում ես նյութին, այնքան ավելի ես հրապուրվում դրանով»:
Վահան Մարտիրոսյանն էլ շեշտեց.
«Սա մի ճանապարհ է, որով քայլում ենք, իսկ, թե ուր մեզ կտանի, ապագան ցույց կտա»:
Խոսելով նվագախմբերի ներկայիս խնդիրների մասին` երկու ղեկավարներն էլ նշեցին` գործեր ու գաղափարներ շատ կան, բայց նվագախմբերն այսօր նյութական, ֆինանսական աջակցության կարիք ունեն:
«Երաժիշտը պետք է հանգիստ զբաղվի երաժշտությամբ` չմտածելով հացի խնդրի մասին: Չնայած` ցանկացած ոլորտի զարգացման նախապայմանն էլ դա է»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 3 փետրվարի
Աստղային գեղեցկության գաղտնիքներ. Ջեյ Լոն եւ նրա «հավերժ երիտասարդ» դեմքը19:18, 3 փետրվարի
Wine Story Թեւան Պողոսյանի հետ․ յուրաքանչյուր գինեգործ ռոմանտիկ է (ֆոտո)18:49, 3 փետրվարի
BRUNETTE. ճանաչելի ոճի նրբությունները18:05, 3 փետրվարի
Մահացել է ֆրանսիացի կուտյուրյե Պակո Ռաբանը16:24, 3 փետրվարի
Պամելա Անդերսոն. երեք լեգենդար կերպար15:40, 3 փետրվարի
Viktor & Rolf. ոտքից գլուխ եւ հակառակը (ֆոտո)14:42, 3 փետրվարի
«Ստալոնեների ընտանիքը»․ Սիլվեստր Ստալոնեն կնոջ եւ դուստրերի հետ ռեալիթի շոու կթողարկի14:15, 3 փետրվարի
Ռոզա Լինը աճուրդի կհանի իր՝ «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ բաճկոնը․ հասույթը կհատկացվի Արաբկիրի մանկական կենտրոնին13:22, 3 փետրվարի
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի երգչուհի Իրու Խեչանովան13:20, 3 փետրվարի
Փակ դռներ, մերժումներ, թատրոն, պատերազմ, հիվանդություն, մեծ կորուստ․ Արթուր Գրիգորյանի կյանքի ամենահուզիչ դրվագներն ու նրա անտեսանելի կերպարը՝ «Կորցրած մեղեդի» նոր մյուզիքլում12:30, 3 փետրվարի
Շերի զգեստը կցուցադրվի ամենամյա բարեգործական Julien's Auctions-ում (ֆոտո)11:26, 3 փետրվարի
Ինչպիսին է Տեխասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը ճանաչվել է 2022 թվականի ԱՄՆ-ի շինություն (ֆոտո)