Դավիթ Պարոնիկյանը, Միշ Ամիրյանը & Co-ն ներկայացնում են. «համեղ» երաժշտություն Smart’n’Special-ից

«Ուզում եմ նստել «Համացանց» անունով ձին». Սարիկ Անդրեասյանն իր Youtube-յան շոուն ունի

«Իտալական մաֆիայի կրտսեր կազմ». հայ երիտասարդը «Лучше всех» հաղորդմանը եկել էր 8-ամյա թարգմանչի հետ

Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար

«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել

Shabeeg․ խոսող շապիկներ

Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են Հայաստանում նկարահանված տեսահոլովակը

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

Սերժ Թանկյանը կատարել է «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի սաունդթրեքը

«Եվրատեսիլը» բեմից այն կողմ․ տեսանյութ Թել Ավիվից

Ով կհաղթի «Եվրատեսիլ 2019»-ին. լրագրող-փորձագետների կանխատեսումները եւ կարծիքը Սրբուկի ելույթի մասին

Exclusive. հարցազրույց Սրբուկի հետ՝ «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակչից առաջ

Մաշկի արագ խոնավեցում ու թեթեւ, ցերեկային դիմահարդարում մի քանի րոպեում. խորհուրդներ մասնագետից

Ավարտը մոտ է. «Գահերի խաղ»-ի վերջին սերիայի թրեյլերը

Ինչպես են Քիմ Քարդաշյանին «տեղավորել» թաց զգեստի մեջ, եւ շաբաթվա ընթացքում քանի օր է մարզվում աստղը

Հարցում. ո՞վ կնստի երկաթե գահին, ըստ «Գահերի խաղ»-ի հայ երկրպագուների

Պայքար թագավորական նավահանգստի համար. «Գահերի խաղ»-ի 8-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայի թրեյլերը

Tbilisi Mercedes-Benz Fashion Week- 2019: Djaba Diassamidze՝ վրացական ակցենտով փարիզյան կուտյուր

Tbilisi Mercedes-Benz Fashion Week- 2019: Djaba Diassamidze՝ վրացական ակցենտով փարիզյան կուտյուր (ֆոտո/վիդոե)

13:53, 5 մայիսի

Նորաձեւության շաբաթի երրորդ օրվա գագաթնակետը Փարիզում բնակվող հայտնի վրաց դիզայներ Ջաբա Դիասամիձեի (Djaba Diassamidze) ցուցադրությունն էր: Ցուցադրությունը մեկնարկելու էր երեկոյան ժամը 9-ին, սակայն դրա շուրջ ակտիվությունը սկսվել էր դեռեւս առավոտյան: Բոլոր զրույցները միայն նրա մասին էին: Բոլորը ինչ-որ յուրահատուկ նորամուծություն էին սպասում: Սակայն ո՞վ էր ներկա գտնվելու միջոցառմանը: Ցուցադրությունը միայն հատուկ հյուրերի համար էր եւ միայն հրավիրատոմսով: Այսինքն՝ ինտրիգն ու դրամատիզմն ապահովվել էին դեռեւս նախքան ցուցադրությունը:

Երեկոյան ժամը 7-ի շրջանում լուսանկարիչները շտապեցին դեպի Գրողների Տունը, որտեղ պետք է տեղի ունենար այդ հրաշալի շոուն (սակայն առջեւում կար մեկ այլ ցուցադրություն եւս): Ասես սպասման ընթացքում լարվածությունն ավելացնելու եւ տեղի ունեցողին կինեմատոգրաֆիայի ազդեցություն տալու համար սկսվեց հորդառատ անձրեւ: Մեքենաները հայտնվեցին խցանման մեջ:

Ժամը 9-ի շրջանում մենք վերջապես հասանք առանձնատանը: Թվում էր՝ եկել էր ողջ բոմոնդը, Թբիլիսիի հասարակության ողջ սերուցքը: Արիստոկրատ կանայք, խնամված տղամարդիկ, բազմաթիվ օտարերկրացիներ…

9.30: Հյուրերը սպասում են՝ կանգնած աստիճաններին: Կանայք հովհարում են հրավիրատոմսերով, տղամարդիկ ցուցաբերում են անհամբերություն: Իսկ նվիրական դռներն այդպես էլ չեն բացվում: Մենք, որպես MBFW-ի հյուրեր, ծանրակշիռ լուսանկարչական սարքերով հերոսաբար ճեղքում ենք ամբոխն ու ներխուժում ներս: Ի՜նչ թեթեւացում էր հայտնվել այդ հրաշալի դահլիճում, որը հեղեղված էր շուշաններով: Շքեղ բուխարի, նրբագեղ ջահեր, փայտե սանդուղք, հաճելի այգի…Ժամանակին այդ առանձնատանը, որտեղ խառնվել էին բարոկո եւ մոդեռն ոճերը, կազմակերպվել էր Կայսր Նիկոլայ II-ի ընդունելությունը:

Այսպես, ցուցադրության նախապատրաստությունն ավարտված է: Դռները բացվում են: Բարձր հյուրերը մուտք են գործում դահլիճ եւ զբաղեցնում իրենց տեղերը: Սպիտակ հանդերձանքով մատուցողները տեղաշարժվում են անձայն՝ արծաթե սկուտեղներով հյուրասիրելով ֆրանսիական շամպայն: Հիանալի երաժշտությունը ստեղծում է յուրահատուկ տրամադրություն: Վերջապես լսվում է Ջաբա Դիասամիձեի ձայնը: Դիասամիձեն իր խոսքը սկսում է ուշացման համար ներողություն խնդրելով եւ շարունակում ելույթը՝ ներկայացնելով բուն միջոցառումը:

Ինչի՞ մասին է նրա հավաքածուն, որն անվանվել է Ma Maison: Դրանով դիզայները հարգանքի տուրք է մատուցում Մեծն Կոկո Շանելին: Ցուցադրության ոճը պատահական չէ. այն անցյալի ցուցադրությունների վերակառուցումն է, երբ Բարձր Նորաձեւության Տներում ներկա էր сrème de la crème հանդիսատեսը եւ ցուցադրություններն անցնում էին նուրբ եւ կամերային պայմաններում:

Բնակվելով երկու քաղաքներում՝ Դիասամիձեն համարում է իրեն ֆրանսիական դիզայներ Թբիլիսիում եւ վրացական՝ Փարիզում: Ի դեպ, դիզայների մայրը ծագումով ֆրանսուհի է, իսկ հայրը՝ վրացի: Իր առաջին հավաքածուն նա ներկայացրել էր 16 տարեկանում: Իսկ այժմ Դիասամիձեն ստեղծում է տարեկան երկու լիարժեք հավաքածուներ՝ համարելով, որ կոնվեյերի համակարգը, երբ դիզայներները ստիպված են ստեղծել ընդհուպ մինչեւ վեց հավաքածուներ, ճակատագրական է դիզայների աշխատանքի համար, քանի որ անհետանում է փնտրտուքը, զգացողությունների եւ բնազդների շուրջ կենտրոնացումը:

Դիասամիձեի զգեստը կրում էր հայտնի սուպերմոդել Ադրիանա Լիման (դա սեւ թավշյա զգեստ էր), իսկ Անջելինա Ջոլին ընտրել էր նրա գլխարկը Fanity Fair պարբերականում ֆոտոսեսիայի համար:

 

Սակայն եկեք վերադառնանք ցուցադրությանը: Սանդուղքով մեկը մյուսին հաջորդելով իջնում են թախծոտ հայացքով մոդելները զգեստներով, որոնք հիշեցնում են մեզ Մեծն Մադեմուազելի ոճը: Ամեն ինչ այնպես է, ինչպես հին օրերում… Կան ե′ւ փոփոխության չենթարկված տվիդ բաճկոններ, ե′ւ երեկոյան զգեստներ, ե′ւ լեգենդար ժապավենը մազերի մեջ: Կան նաեւ մի քանի տղամարդու կերպարներ: Վերջում երեկոյան զգեստների դեֆիլեն էր: Տպավորիչ ժապավենով զգեստներից մեկը ֆուքսիայի գույն էր: Այդժամ ես ակամայից հիշեցի նորաձեւության երկու Դիվաների՝ Շանելի եւ Սկիապարելիի էպիկ դիմադրությունը, որը ներմուծել էր նորաձեւության մեջ վարդագույնի նման երանգը՝ Shocking անունով: Ինչպես հայտնի է, Մադեմուազելը տանել չէր կարողանում իտալուհուն՝ համարելով նրա փորձերը վերին աստիճանի անճաշակություն: Լավագույն ավանդույթների համաձայն՝ ցուցադրությունն ամփոփվել էր հարսնացուի ելույթով:

Իսկ կուլմինացիան՝ հենց

Դիասամիձեի ներկայությունն էր՝ սպիտակ պիջակով, կոճկառում ծաղկով՝ դիզայներն արժանացավ բուռն ծափահարությունների, հանեց հեռախոսն ու սկսեց նկարել հանդիսատեսին: Հյուրերը երկար ժամանակ չէին հեռանում: Մոդելները շարունակում էին հայտնվել հանդիսատեսի շրջանում՝ գրավելով բազում լուսանկարիչներին եւ սթորիսի սիրահարներին:

Դիասամիձեն զրուցում էր տարբեր հյուրերի հետ՝ հրավիրելով նրանցից մի քանիսին փակ երեկույթին: Իսկ մեզ համար ժամանակն էր արդեն վերադառնալ տուն. անհամբեր էինք ցուցադրության լուսանկարները դիտելու եւ «տաք հետքերով» նյութը պատրաստելու, քանի դեռ չէր անհետացել այն մթնոլորտի կախարդանքը, որում մենք հայտնվել էինք Ջաբա Դիասամիձեի շնորհիվ:

Նատա Բրետել, Թբիլիսիից հատուկ NEWS.am STYLE-ի համար

Լուսանկարները՝ Լիդիա Վիրաբյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ