Սրբուկն իր առաջին եվրատեսիլյան փորձից հիանալի տպավորություններ ունի: «Եվրատեսիլ 2019»-ի հայաստանյան ներկայացուցիչն այս մասին խոստովանել է Թել Ավիվում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:
«Աշխատում ենք, որպեսզի ամեն ինչ մեր պատկերացրածով ստացվի»,-նշել է երգչուհին՝ հավելելով. «Ուրախ եմ, որ իմ կյանքում հնարավորություն եմ ունեցել մասնակցելու տարբեր երաժշտական մրցույթների, որոնց շնորհիվ ավելի պատրաստ եմ ներկայանում «Եվրատեսիլ»-ին»:
Անդրադառնալով Lost Capital-ի, Tokionine-ի եւ Գարիկ Պապոյանի հեղինակած Walking Out երգի ընտրությանը՝ Սրբուկը նշել է.
«Պարային երգեր շատ եմ սիրում, բայց ուրախ եմ, որ «Եվրատեսիլ»-ին ներկայանալու եմ Walking Out երգով: Դա այն մասին է, որ շատ անգամ սերը սպանում է մեզ եւ մենք ստիպված բարդ որոշումներ ենք կայացնում: Երբ առաջին անգամ լսեցի երգը, այն դեռեւս խոսքեր չուներ: Պարզապես, լսեցի ու հասկացա, որ հենց այս երգով կարող եմ պատմել իմ պատմությունը: Դրա հիման վրա էլ արդեն գրվեցին երգի խոսքերը ու այդպես ծնվեց ամեն ինչ»:
Լրագրողները երգչուհուց հետաքրքրվել են նաեւ, թե ինչպես է ստացվել, որ իր կյանքի ընթացքում մասնակցել է ոչ միայն տեղական մրցույթների, այլեւ ուկրաինական «Ձայնը» նախագծին.
«Ես հաղթող տեսակ եմ, երեւի դա է պատճառը, իսկ մրցույթների մեջ կա պայքար, եւ դա ինձ դուր է գալիս»:
Սրբուկը նաեւ խոստովանել է.«Լարվածություն, իհարկե, կա, բնական է՝ մրցույթի մեջ եմ, բայց նաեւ պարտավորված եմ լավ ելույթ ունենալ, որպեսզի հասնեմ հաջողության»:
Իսկ վերջում լրագրողների խնդրանքով Հայաստանի ներկայացուցիչը հավաքվածների համար կատարել է հայերեն երգ՝ ընտրելով «Սարերի հովին մեռնեմ» ստեղծագործությունը:
Թել Ավիվում Սրբուկի առաջին փորձը կայացել է այսօր: Երգչուհին ելույթ է ունենալու մայսիսի 16-ին՝ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ` առաջին համարի ներքո:
Տեսանյութը՝ Wiwibloggs-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:20, 5 հուլիսի
21:12, 5 հուլիսի
7 նշան, որ դեպրեսիա ունեք, բայց չգիտեք այդ մասին20:40, 5 հուլիսի
«Քաղմասում»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը20:12, 5 հուլիսի
50 տարով․ Իվան Դորնը մեկնաբանել է Ռուսաստանում իր ելույթների արգելքը19:37, 5 հուլիսի
19:02, 5 հուլիսի
Կայացել է Սարիկ Անդրեասյանի «В активном поиске» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան (վիդեո)18:39, 5 հուլիսի
«Ժպիտն անգույնի մեջ ավելի հաղթական է»․ Դիանա Գրիգորյան18:19, 5 հուլիսի
«АлоэВера» խմբի վոկալիստ Վերա Մուսայելյանը լրջորեն տուժել է Բալիում տեղի ունեցած վթարից17:41, 5 հուլիսի
«Սեր»․ Սոնա Ռուբենյանն՝ ամուսնու հետ17:12, 5 հուլիսի
Քիմ Քարդաշյանն 80-ականների ոճով ներկայացրել է իր SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուն16:43, 5 հուլիսի
«Ես արդեն սարսափում եմ այն մտքից, որ ամառը վերջանում է»․ Լուսինե Թովմասյան (ֆոտո)16:09, 5 հուլիսի
Ռուսաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին, որը կանցկացվի Երեւանում