Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Tbilisi Mercedes - Benz Fashion Week- 2019. սթրիթսթայլ, կամ՝ շատ լուրջ մի վերաբերվեք նորաձեւությանը (ֆոտո)

11:11, 8 մայիսի

Սթրիթսթայլը նորաձեւության ցանկացած ցուցադրության extra-շոուն է։ Երեւույթ, որն ապրում է իր օրենքներով։ Հայտնի մարդիկ, ֆեշն-պերսոնաներ, հյուրեր, դիզայներներ եւ մոդելներ, ովքեր եկել են «երկրպագելու» ընկերներին...

Լուսանկարիչներն անհամբեր սպասում են, թե երբ է այս ամբողջ ոճային ընկերախումբը մաքուր օդ «դուրս գալու» հերթական ցուցադրությունից հետո, եւ ագահի նման շրջապատում է նրան՝ չխկացնելով փակաղակները։ Նրանց մեջ կան նաեւ այնպիսիները, որոնք եկել են այստեղ «հատուկ նպատակով»՝ հույս փայփայելով նկատված լինել եւ, ո՜վ գիտի, մեկ էլ տեսար հայտնվեցին համաշխարհային մակարդակի աստղային բլոգներում եւ ամսագրերում։

Բայց ինչպե՞ս առանձնանալ այս խմբում, որի «ոճանորաձեւ լինելը» չնկատել հնարավոր չէ։

Այո, լուսանկարիչների աչքը փորձված է։ Նրանք ամբոխի միջից որսում են «ամենա-ամենաներին»։ Ուրեմն, ի՞նչ անել։ Նախ՝ բրենդները պարզապես այստեղ չեն օգնի։  Դրանով ոչ մեկին չես զարմացնի, եթե չասենք ավելին՝ բրենդամոլությունն առանց սեփական ոճի ընկալվում է մեծ մինուսով։ Երկրորդ՝ «թանկ է - հարուստ է»-ն նույնպես այստեղ անելիք չունի։ Բանը բնավ դա չէ։ Երրորդ՝ միանգամից հագնել մոդայի բոլոր «ճիչերն» ու տրենդները»՝ կօգնի, բայց կարճ ժամանակով։ Արտասովոր-ինքնատիպ-անհատական-ֆեերիկ՝ ահա թե ինչ է սթրիթսթայլը։

Բայց դա էլ բավական չէ։ Կա նաեւ չորրորդը։ Յուրատեսակ «կոմպոզիցիան», որքան էլ որ այն «uber-cool» լինի, պետք է այդ մարդու հետ ներդաշնակի։ Այսինքն՝ արտացոլի նրան կամ նրա էությունը, խառնվածքը, աշխարհայացքը։ Միայն այդ ժամանակ է դա «ոճ», այլ ոչ թե նմանակում, միայն այդ ժամանակ է դա «երկրորդ մաշկ», այլ ոչ թե քո մասին բարձր հայտարարելու ճգնալից փորձ։ Ըստ իս, սթրիթսթայլի, եւ առհասարակ՝ ցանկացած սթայլի գաղտնիքը՝ որպես այդպիսին, ընկերությունն ու սերն է ինքդ քո հանդեպ։ 

Որպես հետեւանք՝ բնականությունը։ Բնականությունը՝ հագեցած հումորով ու իրականացված «ձեռքի թեթեւ շարժումով»։ Տիկնայք եւ պարոնայք, թախանձագին խնդրում եմ՝ նորաձեւությանը չափից ավելի լուրջ մի՛ վերաբերվեք։ Խաղացկունություն, իսկություն, ուրախություն. ահա թե ինչն է ցանկացած կերպար կայացած դարձնում։ Ըստ էության, սա էլ հենց ստեղծագործությունն է...

Նատա Բրետել, հատուկ NEWS.am STYLE-ի համար Թբիլիսիից

Լուսանկարներ՝ Լիդիա Վիրաբյան, Նատա Բրետել


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել