1. Սկիզբ
Դա այն փուլն է, երբ ինչ-որ մեկը սկսում է բոլորովին նոր նշանակություն ձեռք բերել ձեր կյանքում։ Հնարավոր է՝ դա մեկն է, ում դուք արդեն երկար տարիներ ճանաչում եք, կամ էլ մեկը, ում դուք ընդամենը մի քանի ժամ առաջ եք հանդիպել։ Ամեն դեպքում՝ դուք սկսում եք կենտրոնանալ միայն այդ մարդու վրա։
2. Կպչուն մտածողություն
Հաջորդ փուլն այն է, որ բոլոր մտքերը տվյալ մարդու մասին են։ Դուք վերլուծում եք ձեր խոսակցությունները, հիշում եք, թե ինչ հագուստով էր նա կամ ինչպես էր ժպտում։ Դուք մտածում եք, թե ինչպես նա կարձագանքեր այս կամ այն ֆիլմին, ինչ կասեր։ Ժամանակի ընթացքում դուք այդ մտքերը ամբողջությամբ տիրանում են ձեր ուղեղին։ Իրականում սիրահարվող մարդիկ ժամանակի 85-100 տոկոսը մտածում են իրենց զգացմունքների օբյեկտի մասին ՝ անկախ նրանից, թե այդ ընթացքում ինչով են զբաղված։
3. Բյուրեղացում
Ասում են, թե սիրահարերը հակված են իդեալականացնել իրենց սիրեցյալներին։ Բայց գիտնականները պնդում են, որ նման զգացմունքների զարգացման երրորդ փուլը բյուրեղացումն է։ Դա մարդու հստակ կերպարի ստեղծումն է, ընդ որում՝ ոչ միայն դրական, այլեւ բացասական հատկանիշներով հանդերձ։ Մարդը ձեր գիտակցության մեջ դառնում է ամբողջական ու իրական անձ։ Չնայած դուք ներողամիտ եք տրամադրված նրա թերությունների հանդեպ ու դրանք նույնիսկ զվարճալի եք համարում:
4. Ցանկություն, հույս ու անվստահություն
Եվ այսպես, ձեզ մոտ ձեւավորվել է մարդու ամբողջական կերպարը ու հիմա դուք համակված եք նրա հետ հարաբերություններ ունենալու ցանկությամբ։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում ձեր միջեւ, ունի զգացմունքային նշանակություն՝ ցանկացած դրական պահից դուք եզրակացնում եք, որ նա էլ է ձեզ սիրահարված, ցանկացած բացասական պահից դուք հուսահատվում եք։ Այդ փուլում դուք շատ անհանգիստ եք, որ կբաժանվեք՝ չնայած դեռ չեք էլ սկսել հանդիպել ու վճռականորեն եք տամադրված ցանկացած խոչընդոտներ հաղթահարելու հարցում։
5. Հիպոմանիա
Դա էներգիայի ներհոսք է, երբ ձեզ թվում է, թե դուք կարող եք ամենեւիոն ոչինչ չուտել ու չքնել։ Դա դրսեւորվում է նաեւ նյարդային արձագանքում՝ հիպերեմիա (այտերի կարմրություն), դող (ձեռքերը դողում են հանդիպման վախից կամ թրթիռից), անհարմարություն (ու համապատասպան շարժումներ), քրտնարտադրություն, հաճախացած զարկերակ:
6. Խանդ ու ինտենսիվ մոտիվացիա
Դուք վճռական եք տրամադրված հասնել ձեր սիրեցյալին։ Ընդ որում, դուք անհիմն ձեւով խանդոտ եք ու պատրաստ եք պայքարել ցանկացած պոտենցիալ մրցակցի հետ։ Այդ փուլին բնորոշ է մերժման վախն ու անհաղթահարելի թախիծի զգացումը:
7. Անօգնականություն
Չնայած ձեր զգացմունքների ամբողջ վճռականությանն ու ինտենսիվությանը՝ արդյունքում ամեն ինչ հանգում է անօգնականության։ Սկզբում դուք կարող եք հուսահատության գիրկն ընկնել, իսկ հետո, աստիճանաբար սկսում եք վերլուծել, թե ինչու եք ձեզ այդքան ոչ ողջամիտ պահել։
Այս փուլում դուք դեռ կարող եք ձգտել հարաբերությունների, բայց սկսում եք համակերպվել, որ դրանք կարող են եւ չլինել։ Վերջապես դուք վերականգնում եք ձեր իրատեսականությունն ու տրամաբանությունը։ Կստացվի/ չի ստացվի։ Ինչեւէ, կլինի այնպես, ինչպես պետք է լինի:
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ