Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Երջանիկ եղիր սիրո մեջ` խախտելով այս կանոնները

22:12, 12 մայիսի

Կանոն № 1: Այժմ քեզ համար այլ տղամարդիկ գոյություն չունեն

Ոչ, մենք քեզ կոչ չենք անում դավաճանել սիրելիին: Բայց նրանից բացի, ոչ մեկին չնկատելը չափն անցնել է: Դու քո սիրուն ես հանդիպել, ոչ թե մեռել ես: Եվ եթե գնում ես փողոցով, իսկ ընդառաջ է գալիս շքեղ երիտասարդ եւ քեզ աչքով է անում, ավելի մեծ փորձանք չկա, քան ի պատասխան ժպտալ նրան … եւ անցնել կողքով (իսկ հետո մի քիչ երազել նրա մասին): Քո ընկերը (կամ ամուսինը) եւս չի սկսի աչքերը կկոցել, եթե ընդունի ցնցող գեղեցկուհուն: Չարժե դրանից խնդիր սարքել: Այդպիսին է մարդկային բնույթը, եւ դա նորմալ է:  

Կանոն № 2. Դուք պիտի ամբողջությամբ իրար հաշիվ տաք այն մասին, թե ձեր օրն ինչպես է անցել

Դու հասկանում ես, որ  լավ չի լինի, եթե ամբողջ օրը պոչի նման վազես ամուսնուդ հետեւից եւ հակառակը: Նույնը վերաբերում է նաեւ զուգընկերոջ հետեւից մտավոր ուղեւորությանը նրա ամբողջ ձանձրալի երթուղով: Անհամեմատ ավելի լավ է համառոտ ներկայացնել օրվա դեպքերը, իսկ հետո անցնել ավելի հետաքրքիր թեմաների: 

Ինչպես հասկանալ, որ դու նրան չես ծանրաբեռնում ավելորդ տեղեկություններով:  «Նրան պատմիր սոսկ այն, ինչը քո մեջ անկեղծ հուզական արձագանք է առաջացրել», — խորհուրդ է տալիս բժիշկ, հոգեթերապեւտ Լինն Յաննին: Օրինակ, եթե ձեզ մոտ կրճատումներ են եւ դու ապրումներ ունես այդ պատճառով կամ հուզված ես քրոջդ հղիության լուրից, իհարկե կիսվիր մտերիմ մարդու հետ: Բայց չարժե մեթոդաբար նրան պատմել, թե ինչպես ես գնացել քարտուղարություն, հետո հաշվապահություն, հետո ձեր տպիչը կոտրվել է, իսկ վերադասի աշխատասենյակում նոր վարագույր են կախել, հետն էլ ասում են, թե քարտուղարուհին նոր սիրեկան ունի…

Կանոն № 3. Դուք պիտի ժամանակին հանգուցալուծեք ցանկացած հակամարտություն

Հին, բարի դրվածքն ասում է. երբեք անկողին մի մտեք, առանց հաշտվելու: 

Բայց էլ ավելի հին եւ բարի ասացվածքը հիշեցնում է, որ առավոտն իր հետ խորհուրդ է բերում: Երբեմն կարելի է խնդիրը կամ վիրավորանքը հաղթահարել «քնի տալով»: Կամ էլ ձեռքը թափ տալով վրան:

«Կանայք հարաբերություններում ներդաշնակության եւ հավասարակշռության են ձգտում, այդ պատճառով մենք երբեմն հակված ենք խորապես վերլուծել խնդիրները, որոնք ոչինչ չարժեն», — ասում է Լինն Յաննին:

«Իհարկե, եթե դու թաքցնես քո հույզերը, կարող ես քեզ լարել եւ հետագայում պայթել», — համաձայնում է հոգեթերապեւտը: Բայց ասել այն ամենը, ինչ մտքիդ է, ոչ միշտ է նշանակում խնդրի լուծում գտնել: 

Կանոն № 4. Նախկիններն այլեւս տեղ չունեն ձեր կյանքում 

Ինչու խզես բոլոր շփումները նրա հետ, ով իրոք կարեւոր է եղել քեզ համար: Իսկ եթե ձեր ռոմանտիկ հարաբերությունները ձախողվել են, դա չի նշանակում, թե պիտի ատեք իրար:   «Դու սկսում ես հանդիպել ինչ-որ մեկին, որը քեզ դուր է գալիս, որն ունի այնպիսի հատկանիշներ, որոնք դու գնահատում ես,-ասում է բժիշկ Պեպպեր Շվարցը: Նույնիսկ եթե դուք չեք կարողացել երջանիկ զույգ դառնալ, միեւնույն է` կարող եք լավ ընկերներ մնալ»:

Իհարկե, պահվածքի որոշակի ձեւեր կան, որոնք արժե հարգել: Նախ` ձեզ պահեք ընկերական հարաբերությունների շրջանակում:  «Գիտակցաբար ձեռնպահ մնացեք այնպիսի գործողություններից, որոնք քո ներկայիս տղամարդուն կստիպեն խանդել կամ էլ մտածել, թե ձեր միության գլխավերեւում սպառնալիք է կախված», — հիշեցնում է Ռոդսը: Այլ խոսքով, նախկինի հետ հանդիպելն ու մի բաժակ սուրճ խմելը նորմալ է, բայց նրա հետ մոմերով ռոմանտիկ ընթրիք կազմակերպելը` չափազանց է: 

Երկրորդ` համոզվիր, որ քո նոր տղամարդը հասկանում է, որ դու այլեւս ոչ մի ռոմանտիկ զգացում չունես իր նախորդի նկատմամբ: Դա կարելի է անել ժամանակ առ ժամանակ երեքով նստելով: «Այն, որ դու նրան նախկինիդ հետ հանդիպման ես հրավիրել, նշանակում է, որ այժմ դուք իրոք ուղղակի ընկերներ եք եւ թաքցնելու բան չունեք», — ասում է Ռոդսը: Գուցե տղաները հավանեն իրար: Բայց նույնիսկ եթե նրանք չընկերանան, դա կարող է լուծել խանդի խնդիրը: 

Բայց հիշիր, որ նախկին սիրեկանի հետ ընկերությունը երկակի է ազդում: Եթե ուզում ես պահպանել ընկերական հարաբերությունները  նախկին ընկերոջ կամ առաջին ամուսնու հետ, քեզ չպիտի վրդովեցնի, եթե քո ներկայիս ընկերը ուզենա շփվել նախկին ընկերուհու կամ կնոջ հետ:  

Աղբյուրը` Cosmo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել