«IQ-իկ»․ փոքրիկները՝ երաժշտության մասին

Ոչ մի բաց հագուստ հայրենիքում. Քիմ Քարդաշյանի ոճը` հայաստանյան այցի ժամանակ

Exclusive: Քարդաշյանների երեխաների զբոսանքը` Հյուսիսային պողոտայում

Քիմ Քարդաշյանը լուսանկարվեց եւ ինքնագրեր բաժանեց վաղ առավոտից իրեն սպասող երկրպագուներին

Երկրպագուները ողջունում են Քիմ Քարդաշյանին Երեւանում

Աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը ժամանեց Երեւան

Ինչպե՞ս է նշել իր տարեդարձը Լիա Զախարյանը, եւ ովքե՞ր են եղել իր հյուրերը

Իսպանիայի հմայիչ թագուհի Լետիսիայի ոճային կերպարները

Exclusive. Քրիստինա Կարապետյանն ու Կարո Նաղդալյանը մկրտեցին իրենց որդուն

65 մ երկարություն եւ 410 կգ քաշ. Երեւանում պատրաստված աշխարհի ամենամեծ գաթան տարեցտարի գերազանցում է իր չափսերը

Աշոտ Շարմազանովիչը, նրա փաստաբանն ու քաղաքական ծանոթ իրավիճակներ. «Save Միլիոն» ներկայացման պրեմիերան եւ հայտնի հյուրերը

Ամառ 2019. հայ հայտնիները՝ լողազգեստով

Սրբուկը, Իվետան եւ Ֆելիքսը Գյումրիում ելույթ չեն ունեցել Անկախության 28-ամյակին

Թագուհի Մաքսիմայի գլխի ոճային աքսեսուարների հավաքածուն

Ո՞վ է Women’s Club-ի նոր մասնակիցը

Ի՞նչ look-ով են հայտնիները ներկայացել «Ազնիվ գողերը» ֆիլմի կարմիր գորգին

Շեյխա Մոզայի անկրկնելի ոճը

Հարկատուներին զայրացնում է․ որքան գումար է Ֆրանսիան ծախսում Բրիջիտ Մակրոնի վրա

«Շատ դժվար է ամեն ինչ անել այնպես, ինչպես մորաքույրս կուզեր, բայց ես եւ իմ թիմը փորձում ենք անել մեր ուժերից ավելին». Նադեժդա Սարգսյան

13:05, 9 մայիսի

Ժամանակին «Դո-Ռե-Մի» համույթից հայտնի դարձած երգչուհի Նադեժդա Սարգսյանը տեւական դադարից հետո ներկայացել է նոր երգով եւ տեսահոլովակով: Երգչուհու «Քեզ հետ» երգի հեղինակը Էդո Մադոյանն է, տեսահոլովակը նկարահանել է Մհեր Սիմոնյանը: Նոր աշխատանքում այլեւս չեք տեսնի այն փոքրիկ Նադյային, որին սովոր էինք տեսնել «Դո-Ռե-Մի»-ի կազմում: Երգչուհին ներկայացել է հասուն եւ նոր կերպարով, ինչը, բնականաբար, առաջացրել է երաժշտասերների զարմանքը, որոնք վաղուց չէին տեսել Նադյային եթերում:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Նադեժդան պատմել է նոր երգի, երգարվեստ վերադառնալու եւ հանրահայտ մորաքրոջ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նադեժդա Սարգսյանի անվան կրողը լինելու մեծ պատասխանատվության մասին:

Խոսելով երգարվեստում տեւական դադարի մասին՝ երիտասարդ երգչուհին նշեց.

«Վերջին տարիներին գիտեք, թե ինչ դժվար էր մեր ընտանիքում։ Անցավ ժամանակ եւ ծնվեց ձայնասկավառակ ձայնագրելու միտքը։ Նոյեմբեր ամսից աշխատում եմ իմ առաջին սոլո ձայնասկավառակի շուրջ։ «Քեզ Հետ»-ը ձայնասկավառակի համանունը սինգլն է»։

Նադյան խոստովանում է՝ երգը շատ հետաքրքիր եւ առեխծվածային պատմություն ունի, բայց նաեւ հավելում. «Ձեր թույլտվությամբ՝ այն դեռ կպահեմ գաղտնի, քանի որ պատրաստվում ենք վավերագրական հոլովակ ներկայացնել այդ ամենի մասին։ Բոլոր մանրամասների մասին խոստանում եմ խոսել հոլովակում»։

Անդրադառնալով տեսահոլովակի եւ իր ավելի հասուն կեռրպարի վերաբերյալ արձագանքներին՝ Նադեժդան նշում է.

«Իմ դեպքում արձագանքները միշտ են իրարից տարբեր եւ իրար հակասող, ու կապ չունի, թե ինչ եմ անում։ Դա մանկուց իմ առօրյայի մի մասն է, եւ ես համակերպվել եմ դրա հետ։ Տարբեր են արձագանքները եւ դա նորմալ է, շատ բաներ մենք միտումնավոր ենք արել եւ թողել տեսահոլովակում։ Շատ մեծ պլաններ կան, որոնց մասին հիմա չեմ կարող բարձրաձայնել, բայց թե´ լավ, թե´ վատ մեկնաբանություններին նորմալ եմ վերաբերվում, կարեւորը՝ անտարբեր չեն մարդիկ»:

Հարցին՝ արդյոք նոր տեսահոլովակը խոսում է այն մասին, որ Նադեժդան վերադառնալու է երգարվեստ եւ այսուհետ ավելի հաճախակի կներկայանա նոր գործերով, երգչուհին պատասխանեց.

«Ոչ թե կարելի ենթադրել, այլ արդեն վերադարձել եմ ու դժվար, թե էլ գնամ (ծիծաղում է): Առաջիկա մեկ տարվա աշխատանքային պլանն արդեն պատրաստ է։ Հիմա պատրաստվում ենք հաջորդ տեսահոլովակի նկարահանմանը, որը համագործակցություն է լինելու, թե ում հետ չեմ ասի»։

Հետաքրքրվեցինք նաեւ, թե որքանով է զարմուհին՝ Էմմին, օգնել տեսահոլովակի նկարահանման հարցում.

«Ես եւ իմ պրոդյուսեր Էդոն որոշեցինք, որ ամեն ինչ պետք է ինքնուրույն անենք եւ երգի ստեղծման մասին որեւէ մեկը չի իմացել՝ այդ թվում էմմին։ Այն նվեր էր իր ծննդյան տարեդարձին եւ հենց այդ օրը մենք տեղադրեցինք կարճ տարբերակը։ Շատ ուրախացավ, բայց ուղղումներ եւս արեց, դա մեր տանը միշտ առաջին տեղում է, մենք միշտ անկեղծ ենք իրար հետ»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է Նադեժդա Սարգսյան անուն-ազգանունը կրելուն՝ Նադյան անկեղծորեն խոստովանում է.

«Պարտավորեցնող բառը շատ քիչ բան է ասում այն ամենի մասին, ինչ իրականում զգում եմ։ Մեծ պատասխանատվություն են դրել իմ ուսերին, երբ ծնվել եմ եւ ամբողջ կյանքիս ընթացքում կրել այդ պատասխանատվությունը եւ շարունակելու եմ կրել։ Շատ դժվար է ամեն ինչ անել այնպես, ինչպես մորաքույրս կուզեր կամ կասեր, բայց ես եւ իմ թիմը փորձում ենք անել մեր ուժերից ավելին։ Ինձ համար իսկապես դա շատ կարեւոր է»։

Խոսեցինք նաեւ նախորդ տարի վերաբացված «Դո-Ռե-Մի» դպրոցի մասին.

«Այո, նախորդ տարվա օգոստոս ամսից մենք վերաբացվել ենք եւ ես դասավանդում եմ այնտեղ։ Երեխաների հետ աշխատանքը ինձ շատ է դուր գալիս, շատ ուրախ են անցնում դասերը, բոլորը իրարից տարբեր են, տաղանդավոր եւ սիրում են նոր սերնդի երաժշտություն։ Հաջողությունների մասին չեմ շտապի խոսել, քանի որ շատերն են մեզ հետեւում եւ սպասում, որ կձախողենք, բայց դա մենք երբենք թույլ չենք տա։ Այս ամսին Էմմին կժամանի Հայաստան եւ մի շարք նախագծեր կիրականացնենք։ Հավատացեք՝ աշխատանքի ծավալները այնքան մեծ են, որ ամենի մասին ասել չեմ կարող»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նադեժդա Սարգսյանի անձնական արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ