Երեկ՝ մայիսի 11-ին, կայացավ «Հայաստանի գեղեցկուհի» ազգային գեղեցկության մրցույթը, որի արդյունքում հաղթողի տիտղոսը նվաճեց 19-ամյա Հայկուհի Մաթեւոսյանը:
Հայկուհին տիտղոսից բացի արժանացավ միջոցառման գլխավոր հովանավորի՝ All.me նորարարական թվային հարթակի կողմից մրցանակի, որը համարժեք է 1000 ԱՄՆ դոլարին:
«Այս միջոցառման գլխավոր հովանավոր լինելը շատ հետաքրքիր էր մեզ համար: All.me-ն միջազգային ընկերություն է՝ թվային ցանց, որը հնարավորորություն է տալիս մարդկանց գումար վաստակել եւ այդ գումարը ծախսել թե՛ ցանցի ներսում, թե՛ իրական կյանքում: All.me-ն ունի նաև իր ներքին կրիպտոարժույթը՝ ME Token-ը, որն այս պահին մոտ 1000 տոկոսից ավել աճ է գրանցել միջազգային բորսայում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց All.me-ի հայաստանյան գրասենյակների ղեկավար Արթուր Վարդանովը՝ հավելելով. «Այսօր տպավորված լինելով այս մրցույթից՝ մենք՝ որպես գլխավոր հովանավոր, որոշեցինք հաղթողին տրամադրել սերտիֆիկատ՝ 8500 ME, որն այսօրվա բորսայական կուրսով համարժեք է մոտ 1000 ԱՄՆ դոլարի: Մաղթում եմ Հայկուհուն նորանոր հաջողություններ եւ միջազգային բեմեր»:
All.me հարթակն իր մեջ ներառում է սոցիալական ցանց (meNetwork), վճարային համակարգ (mePay) եւ առևտրային հարթակ (meMarket): All.me-ն ամբողջ աշխարհում միակ սոցիալական ցանցն է, որն օգտատերերին հնարավորություն է տալիս գումար վաստակել իրենց ակտիվության և հետաքրքիր հրապարակումների դիմաց:
Ինչ վերաբերում է հաղթող գեղեցկուհուն՝ նրա հետ հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք մեզ all.me-ի սոցցանցում
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին