Ինչ կստացվի, եթե HBO հեռուստաընկերությունը միավորի մեր ժամանակների լավագույն մասնագետների ուժերը։ Կստացվի սերիալ, որն ապշեցնում է իր աշխույժությամբ։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է դրամա ժանրի սերիալը՝ «Լուրեր» (այն հայտնի է նաեւ որպես «Լրատվական ընկերություն»)։
Սերիալը պատմում է երեւակայական ACN հեռուստաընկերության աշխատակիցների բուռն առօրյայով։
Եվ այսպես, սերիալը ստեղծել է Ահարոն Սորկինը, դերերում հանդես են գալիս Ջեֆֆ Դենիելսը, Օլիվիա Մաննը, Սեմ Ուոթերսոնը եւ այլք։
Այն ցուցադրվել է HBO հեռուստաալիքի եթերում՝ 2012թ․-ի հունիսից 2014թ․-ի դեկտեմբերը։ Բաղկացած է 3 եթերաշրջանից։
Երբեմն վառ էմոցիաներ ստանալու համար հարկավոր չեն հետախուզական գաղտնիքներ, կրակոցներ, մարտեր, հետապնդումներ, կարգին տղաներ, օրինակ՝ Լիամ Նիսոնի նման, որոնք լուծում են բոլոր հարցերը։Այս ամենը հիանալի է, եւ իհարկե, լինում է՝ հարկավոր են, հատկապես համապատասխան տրամադրության ժամանակ։ Սակայն երբեմն, ինչպես ցույց է տալիս փորձը, բավարար են միայն հետաքրքիր երկխոսությունները, գրավիչ սյուժեները, հիանալի դերասանական խաղ եւ մթնոլորտն իր գագաթնակետին է։
Մենք վաղուց մեռացել ենք, թե ինչի համար են հարկավոր լրագրողները եւ ինչպես նրանք պետք է աշխատեն ինֆորմացիայի հետ։ Այս մասնագիտությունը մեզ ցուցադրում են բոլոր տեսանկյուններից․ կոռումպացված լինելուց մինչեւ մարդու կյանքին սպառնացող վտանգը։
Սերիալը մեզ բացատրում է, որ մեր ժամանակներում ինֆորմացիային տիրապետելը բարդ չէ, սակայն ավելի դժվար է հասկանալ, թե ինչպես կարելի է այն ներկայացնել հանրությանը։ Այս տեսանկյունից շոուն հիանալի ռեալիզացրել է տվյալ միտքը։
Նույնիսկ սերիալում առկա չափից շատ քաղաքականությունը ցուցադրված է այնպես, որ հետաքրքիր բոլորին։ Բացի պրոֆեսիոնալ ասպեկտներից մեզ ներկայացնում են նաեւ գլխավոր հերոսներին, որպես սովորական մարդկանց եւ ցուցադրում, թե ինչպես է մասնագիտության ազդեցությունն արդեն կադրից դուրս։
Առանց դերասաններ գերազանց խաղի եւ խելացի, իրական երկխոսությունների, իհարկե, սերիալն այդքան հիանալի չէր լինի։ Իրական, քանի որ հերոսները կարող են բարձր եւ արժանահավատ վիճել եւ բղավել միմյանց վրա, եթե դա պահանջում է իրավիճակը։ Սրանք պարզապես էմոցիաներ ցուցադրելու փորձեր չեն։
Պարզապես ուշադրություն դարձրեք սցենարիստի անվանը։ Նա միակ մարդն է, որը կարող է իր հերոսի կողմից ներկայացնել մելոդրամայով մի ամբողջ բլոկբաստեր, հետապնդումներով, թեժ փոխրաձգություններով եւ պայթող ուղղաթիռներով։ Եվ այս ամենը՝ հինգ րոպեանոց մոնոլոգում։
Ուիլլ Մակեվոյ-Ջեֆֆ Դենիելսը հիանալի մարմնավորել է իր կերպարը։ Ուիլլն իր գործի վարպետն է, հիանալի հաղորդավար եւ հեռուստաընկերության դեմքը։ Բայց նա հասարակ մարդ չէ, տեղ-տեղ կտրուկ, տեղ-տեղ գոռոզ եւ, ընդհանրապես, երբեմն նաեւ անաչառ, սակայն նրան խորթ չեն նաեւ վեհանձն արարքները, նաեւ հումորի զգացումն ու հեգնանքը։
Չարլի Սկիններն այն մարդն է, որը միշտ կաջակցի, կուղղորդի, կպաշտպանի ղեկավարության մոտ։ Միշտ պատրաստ է լսել, օգնել, խորհուրդ տալ։ Նա մեծ ազդեցություն ունի գլխավոր հերոսի վրա եւ նրանց հետեւելը միայն հաճույք է պատճառում։ Չնայած, որ Ուիլլը շատ իշխող բնավորություն ունի տեղ-տեղ նացուցադրում է, թե ով է ղեկավարը։
Ինչ-որ իմաստով «Լուրերը» մոտիվացնող նախագիծ է։ Դրանից հետո ցանկանում ես այնպիսի աշխատանք գտնել, որտեղ կլինես ընկերական թիմի անդամ եւ անհատականություն, որը ի զորու է իրեն դրսեւորել ամենատարբեր եղանականերով։
Հաճելի դիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով