«Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթը Թել Ավիվում սկսվել է։ Շոուի երաժշտական մասը սկսվում է վաղը։ Կիսաեզրափակիչներն անց կկացվեն Թել Ավիվի ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 14-ից 16-ը։ Եզրափակիչը եւս տեղի կունենա այնտեղ մայիսի 18-ին։ Հանդիսավոր արարողությունն, ըստ ավանդույթի, սկսվել է «նարնջագույն գորգից». 41 երկրների ներկայացուցիչներն անցել են քաղաքի կենտրոնում գտնվող Գաբիմա թատրոնի հրապարակով։
Թել Ավիվի հարավային հատվածում՝ Չարլզ Կլոր այգում, բացվել է ««Եվրատեսիլի» գյուղ», նշում է «ՏԱՍՍ»-ը։ Տարածքում գտնվում է պաշտոնական ֆան հատվածը, ուր տեղադրվել է 4 մեծ էկրան, որոնցով կհեռարձակվեն ելույթները, 85 գաստրոնոմիական վրան եւ 100 մետր երկարության բար։
Իսրայելական 9tv-ին հայտնում է, որ Թել Ավիվում անվտանգության միջոցառումներ են ձեռնարկած։ Այս շաբաթ քաղաքը կհսկի 20 հազար ոստիկան, «Եվրատեսիլ»-ի բոլոր միջոցառումներին արգելված է մուտքը զենքով։ Բացի այդ՝ հեռուստաընկերությունը հայտնում է, որ համերգներին եւ ֆան տարածք թույլ չեն տա մուտք գործել էլեկտրական շարժակով հեծանիվներով։
Ինչպես հայտնի է, Հայաստանն այս տարի մրցույթին կներկայացնի երգչուհի Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) «Walking Out» երգով։ Նա երկրորդ կիսաեզրափակչին ելույթ կունենա առաջինը։ Նշենք, որ արդեն վաղվանից, երբ կսկսվեն երափակչի ելույթները, Թել Ավիվից օպերատիվ ռեպորտաժներիով կկիսվի NEWS.am STYLE-ի նկարահանող խումբը։ Այնպես որ սպասեք թարմացումների, հետաքրքիր, բացառիկ ռեպորտաժների, վառ լուսանկարների եւ տեսանյութերի։
Եվրատեսիլի լուսաբանման գործընկերն է Յուքոմը։ Իսրայել մեկնած Ucom-ի բաժանորդները, միանալով Partner շարժական կապի օպերատորին, կվայելեն ինտերնետն ընդամենը 15դրամ/ՄԲ սակագնով:
Լուսանկարները՝ AFP, Reuters, TASS, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով