Թել Ավիվում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2019»-ի պաշտոնական բացումը. 41 մասնակից անցել է «նարնջագույն» գորգով Գաբիմա թատրոնի հրապարակում։
Հայաստանի ներկայացուցիչ Սբրուկի կերպարն ամենաոճայիններից ու վառերից մեկն էր. նա «նարնջագույն գորգին» հայտնվել է սեքսուալ սպիտակ կոստյումով, որը կրում էր մերկ մարմնին. սա այս սեզոնին Հոլիվուդում եւ ոչ միայն ամենաթրենդային կերպարներից մեկն է։ Կերպարն, անխոս, ուշադրություն է գրավում, քանի որ պրովոկացիոն է, սակայն հենց դրա շնորհիվ էլ հետաքրքիր է, էլ չասած այն մասին, որ այն պետք է համապատասխանի կրողին եւ նրա կազմվածքին։ Սրբուկին, ինչպես նաեւ դիզայներներին եւ ոճաբաններին՝ Անի Մեսրոպյանին եւ Արամ Նիկոլյանին, դա հաջողվել է։ Հետաքրքիր դետալ. Հայաստանի մասնակցի բլեյզերը զարդարում էր յուրօրինակ ծաղիկը, որը Սրբուկը հանել է դեֆիլեից հետո։ Երգչուհին նաեւ բոլորին ողջունել է ազգային դրոշով։
«Ես հրաշալի ժամանակ եմ անցկացնում Իսրայելում, մենք հրաշալի փորձեր ենք ունեցել, եւ ես վայելում եմ յուրաքանչյուր պահ»,- լրագրողին տված հարցազրույցում ասել է նա։
Ոճային կերպարը դուր է եկել շատ քննադատների, սակայն գտնվել են բարոյախոսներ, որոնց երգչուհու կերպարը դուր չի եկել։ Կարդալով մեկնաբանությունները՝ տպավորություն է ստեղծվում, թե նա ներկայացնում է ոչ թե Հայաստանը, այլ որեւէ մուսուլմանական երկիր, ուր նույնիսկ բաց գլխով հայտնվելը խախտում է համարվում։ Մեր հայրենակիցները պետք է հիշեն, որ բեմական տեսքը, ինչպես նաեւ համերգային կոստյումները կարող են շատ տարբեր լինել եւ պարտասիր չէ, որ դուր գան բոլորին։ Առավել եւս այն դեպքում, որ մրցույթն անցկացնում է երկրում, որն իր կրոնականության հետ մեկտեղ հանդուրժողական է ոճի, նորաձեւության տարբեր դրսեւորումների հետ, ուր ազատ են նախապաշարմունքներից։
Ի դեպ, մի քանի տարի առաջ նույնանման տհաճ մեկնաբանություններ էին հնչում նաեւ մեր մեկ այլ մասնակցի՝ Իվետա Մուկուչյանի հասցեին, որը ելույթ էր ունենում կիպ բոդիով։ Այն շատ ազդեցիկ էր, սակայն բարոյախոսները կրկին արտահայտում էին իրենց դժգոհությունը։ Այնպես որ Սրբուկն ակնհայտորեն պետք է արհամարհի մեկնաբանությունները եւ շարունակի մեզ ուրախացնել իր գեղեցկությամբ, տաղանդով...
Նշենք, որ 25-ամյա հայուհու առաջին ելույթը նախատեսված է մայիսի 16-ին։ Սրբուկը երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա առաջինը։
Եվրատեսիլի լուսաբանման գործընկերն է Յուքոմը։ Իսրայել մեկնած Ucom-ի բաժանորդները, միանալով Partner շարժական կապի օպերատորին, կվայելեն ինտերնետն ընդամենը 15դրամ/ՄԲ սակագնով
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)