Սասեքսի դուքսերի երկրպագուները զարմացած էին առաջնեկի անվան ընտրությամբ, քանի ո սպասում էին, որ նրանք տղային կանվանեն ի պատիվ թագավորական տոհմի ներկայացուցիչներից մեկի։ Սակայն 37-այա Մեգան Մարքլը եւ 34-ամյա արքայազն Հարրին այլ որոշում են կայացրել. նրանք այլ մարդու են ընտրել, որի անունն արժանի է կրել նրանց որդին։
Հարիի բանբակային ընկերները պնդում են, որ Արչի Հարիսոն Մաունթբաթեն-Վինձորին անվանել են ի պատիվ արքայազնի նախկին հրամանատարի։ 41-ամյա Թոմ Արչեր-Բերթոնը շատ հարցերում է օգնել Արչիի ապագա հորը, եւ նրանց ընկերությունը շարունակվում է արդեն 10 տարուց ավելի։
2007թ.-ին Հարրին պատրաստվում էր վեց ամսով պատերազմ մեկնել Իրաք, ինչպես նրա մյուս ծառայակիցները։ Սակայն թագավորական ընտանիքը չէր կարող թագի հնարավոր ժառանգորդի համար այդպիսի վտանգ թույլ տալ։ Արքայազնը վշտացած էր, նա նույնիսկ ցանկանում էր լքել բանակը, սակայն օգնության է հասել նրա անմիջական հրամանատարը։ Նա հասել է նրան, որ 2008թ.-ին գաղտնիության պայմաններում Հարրին 10 շաբաթ անցկացնի Աֆղանստանում։
«Արչին Հարրիի հենարանն էր, եւ նա միակն է, ով օգնեց մեկնել Աֆղանստան։ Դա միշտ եղել է Հարրիի երազանքը՝ ծառայել առաջնագծում։ Դառնալ նրա որդու անվանակիցն անհավանական պատիվ է Արչերի համար, բայց նա համեստ տղա է»,- հայտնել է The Sun-ի աղբյուրը։
Արդեն ծառայության ավարտից հետո Հարրին շարունակել է շփվել Թոմի հետ։ Նրանք միասին ճանապարհորդել են Աֆրիկայում եւ մասնակցել Burnaby Blue բարեգործական առաքելությանը։ Արչի-Բերթոնը ծանոթ է թագավորական ընտանիքի շատ անդամների հետ։ Նա ընկերական հարաբերություններ ունի Մեգանի հետ եւ, իհարկե, հրավիրված է եղել նրանց հարսանիքին։
Լուսանկարները՝ Legion-Media
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը