25-ամյա Արիանա Գրանդեն դարձել է Givenchy-ի դեմքը եւ լուսանկարվել ֆրանսիական ապրանքանիշի ֆոտոշարքում։ Երգչուհին լուսանկարվել է մեջքի հատվածում բացվածք ունեցող զգեստով, ինչպես Օդրի Հեփբերնը «Նախաճաշ Թիֆանիի մոտ»-ի ֆիլմում։ Այս գաղափարը դուր չի եկել հայտնի դերասանուհու 58-ամյա որդուն։
Посмотреть эту публикацию в Instagram
Շոն Հեփբերն Ֆերերը խոստովանել է, որ նոր գովազդային արշավը շփոթեցրել է իրեն։ Նա մի կողմից գոհ է, որ ապրանքանիշը հարգել է իր մոր հիշատակը, մյուս կողմից զայրացած է պլագիատի պատճառով։ «Արիանայի թիմը կարող էր ավելի հնարամիտ լինել եւ ինչ-որ յուրօրինակ բան մտածել։ Եթե կարողանայի, նրանց կհեռացնեի աշխատանքից։ Ամենն, ինչ նրանք կարողանում են, Արիանային ինչ-որ մեկին նման դարձնելն է»,- հայտարարել է Շոնը։
Կինոպրոդյուսերը նշել է, որ Օդրի Հեփբերնը եւ Givenchy-ն մշտապես հոմանիշներ կմնան. դերասանուհին եւ Յուբեր դե Ժիվանշին ոչ միայն համագործակցել են, այլեւ ապրանքանիշը միասին ստեղծել։ Դերասանուհու որդին կարծում է, որ Գրանդեի PR-ով զբաղվողները բաց են թողել ապրնքանիշի հետ համագործակցության ընթավքում երգչուհու սեփական ոճը ստեղծելու հնարավորությունը։ «Օդրիի հետեւից կրկնելու փորձի փոխարեն նրանք կարող էին ընդգծել անհատականությունը»,- ասել է Շոնը։
Արիանա Գրանդեն չի թաքցնում իր սերը «Նախաճաշ Թիֆանիի մոտ»-ի ֆիլմի հանդեպ։ Աստղը դաջվածք է արել ֆիլմից արտահայտության տեսքով եւ դրա անունը ներառել իր 7 Rings հիթի տեքստում։
Աղբյուրը՝ Cosmopolitan
Լուսանկարները՝ Legion-media
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը