Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Ես միշտ տարօրինակ զգացում եմ ունենում համբուրվելուց հետո». «Մթնշաղ»-ի աստղ Ռոբերտ Փաթինսոնը նշում է 33-ամյակը

19:35, 13 մայիսի

Անգլիացի հայտնի դերասան Ռոբերտ Փաթինսոնը, որն առավել լայն ճանաչում ձեռք բերեց «Մթնշաղը» ֆիլմում սրտակեր իր հերոսի կերպարով (թեպետ դերասանը ոչ իրեն, ոչ էլ իր հկերպարին սրտակեր չի համարում), այսօր՝ մայիսի 13-ին, նշում է ծննդյան 33-ամյակը:

Վամպիրների մասին սագայի առաջին ֆիլմն էկրաններին բարձրացել է 2008 թ-ին: Էդվարդ եւ Բելլա զույգը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց նաեւ իրական կյանքում, քանի որ Փաթինսոնի եւ նրա խաղընկերուհու՝ Բելլային մարմնավորող Քրիստեն Ստյուարտի սիրային պատմությունը երկար տարիներ շարունակվեց նաեւ էկրանի հակառակ կողմում, բայց այն հարատեւ չդարձավ:

Դերասանը հայտնի է նաեւ «Հիշիր ինձ», «Հարրի Փոթերն ու կրակի գավաթը», «Բարձր հասարակություն», «Փոքրիկ մրուրներ», «Լավ ընկեր» ֆիլմերից:

Ինչպե՞ս սկսվեց նրա դերասանական կարիերան եւ ի՞նչ է հայտնի սրտակերը կարծում իր արտաքինի մասին. ներկայացնում ենք Փաթինսոնի հայտնի մեջբերումներից մի քանիսը:

«Շատ դեպքերում, երբ «բարեւ» բառը ճիշտ եմ արտասանում, մտածում եմ՝ «Տես է՝ ինչ զիլն եմ ես»»:

«Ես ինձ երբեք հմայիչ չեմ համարել, հատկապես դպրոցում շատ թափթփված եմ եղել»:

«Եթե լուրեր հրապարակողներ չլինեին, ու մարդիկ իրենք տարածեին ինչ-որ խոսակցություններ, ապա նրանցից յուրաքանչյուրն, իսկապես, պարտավոր կլիներ պատասխան տալ իր արտահայտած ցանկացած բառի համար»:

«Ես միշտ տարօրինակ զգացում եմ ունենում համբուրվելուց հետո: Շփոթված այս ու այն կողմ ենք քայլում՝ չիմանալով ինչի մասին խոսել դրանից հետո»:

«Ես այն տղաներից չեմ, ովքեր մշտական հարաբերությունների մեջ են լինում»:

«Կյանքում իմ ամենամեծ խնդիրն այն է, որ ես «էժան» եմ ու երբեք չեմ վարձում մամուլի պատասխանատուի: Ցանկացած հարցազրույցի ինքս եմ պատասխանում, մինչդեռ մնացած դերասանների դեպքում ամեն ինչ գծած է ըստ սցենարի»:

«Ես, իսկապես, սիրում եմ Նիկի Մինաժին: Կարծում եմ՝ նա հրաշալի է»:

«Ես՝ ինքս, չէի ծրագրել դառնալ դերասան: Սկսեցի խաղալ ներկայացումներում, երբ 15-16 տարեկան էի, իսկ դրանով սկսեցի զբաղվել այն բանից հետո, երբ հայրս ռեստորաններից մեկում տեսավ մի խումբ հմայիչ աղջիկների եւ պարզեց, որ նրանք դերասանական խմբակից էին: Այդ ժամանակ նա ասաց. «Տղաս, ահա, թե որտեղ դու պետք է գնաս»»:

«Ես շատ բկլիկն եմ: Պատկերացնում եմ՝ որքան գեր եմ լինելու, երբ ծերանամ: Դա, իհարկե, չի հուսադրում»:

«Չգիտեմ՝ «Մթնշաղ»-ից հետո ինձ էլի սրտակերի կերպար երբեւէ բաժին կհասնի՞, թե՞ ոչ, թեպետ Էդվարդին ես սրտակեր չեմ համարում: Ինձ էլ առանձնապես սրտակերի դերում չեմ տեսնում»:

Լուսանկարները՝ Facebook-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել