Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Անժելա Բարխուդարյանի նոր ֆոտոշարքն ու դուստրերի հետ հերթական համագործակցությունը

14:11, 14 մայիսի

Երգչուհի Անժելա Բարխուդարյանը, որը տեւական ժամանակ բնակավում էր արտերկրում եւ դադար էր վերցրել հայկական շոու-բիզնեսից, ավելի ակտիվորեն է սկսել զբաղվել երգեր ներկայացնելով: Նոյեմբեր ամսին Անժելան հանդիսատեսի դատին հանձնեց «Իմն ես» տեսահոլովակը, որում նկարահանվել էին նաեւ երգչուհու դուստրերը: Օրերս Անժելան թողարկել է եւս մեկ ստեղծագործություն: «Շնորհավոր»՝ այսպես է կոչվում այն երգը, որի հեղինակը հենց ինքն է:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անժելան պատմել է նոր աշխատանքի ու դրանում էլ դուստրերի ներգրավվածության մասին:

«Ես, գրեթե, չեմ բարձրաձայնում, որ գրում եմ երգեր, նույնիսկ՝ իմ կոլեգաների համար: Օրինակ՝ վերջերս էլ Արթուր Հարությունյանը, որն առավել հայտնի է հեռուստադիտողին «Ամենակարող երգիչը» նախագծից, շատ գեղեցիկ երգ ներկայացրեց՝ «Родители», որի խոսքերի հեղինակ կրկին ես եմ: Ինչ վերաբերում է իմ երգին՝ բնականաբար այն ուղղված է բոլոր այն մարդկանց, ում համար տոն է՝ ծնունդ, առհասարակ, ուրախ առիթ: Ինձ միշտ ասում են՝ քո բոլոր երգերը սիրո մասին են: Այս դեպքում նույնպես թեման սերն է, ինչո՞ւ ոչ…Երգի գործիքավորումը կատարել է Սերգեյ Հովհաննիսյանը, սոլոն նվագել է Արթուր Բուրնուչյանը: Բեքվոկալն իրականացրել են իմ ընկերներ Արսեն Գեւորգյանը, Սաթենիկ Սարգսյանը, Անետ Աղաբեկյանը, Սենիկ Բարսեղյանը, Լիլի Աբրահամյանը, նաեւ դուստրերս՝ Գայուշն ու Անուլը»:

Երգչուհուց հետաքրքրվեինք արդյոք դուստերին հետագայում եւս տեսնում է երաժշտական ասպարեզում.

«Փոքր աղջիկս երգում է, եւ չեմ բացառում, որ կզբաղվի այս ամենով, բայց դրա մասին խոսելը դեռ շուտ է»:

Անժելայի խոսքով՝ երգը չի ունենա տեսահոլովակ, սակայն հատուկ դրա համար իրականացրել են սպիտակ եւ արծաթագոիյն երանգների մեջ նուրբ ֆոտոշարք, որով էլ այն արդեն տեղադրել են YouTube-ում.

«Արեցինք նաեւ ֆոտոշարք, եւ այդ հարցում ինձ օգնեց շատ տաղանդավոր լուսանկարիչ Ստեփան Տիգրանյանը: Առհասարակ, իմ սիրած գույնը սեւն է, այնուհետեւ՝ արծաթագույնը, իսկ սպիտակը Ստեփանն է ընտրել»:

Խոսելով Հայաստան վերադարձի եւ այստեղ բնակվելու դժվար ու հեշտ կողմերի մասին՝ երգչուհին նշեց.

«Ես ապրում եմ իմ սիրած քաղաքում եւ գրկաբաց ընդունում կյանքի բոլոր անակնկալները: Աշխատում եմ լուծում տալ բոլոր խոչընդոտներին եւ դժվարություններին»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել