Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կանն 2019. փառատոնի ամբողջ պատմության ընթացքում ամենատարօրինակ եւ սկանդալային իրադարձությունները

13:46, 15 մայիսի

Կաննի կինոփառատոնը շատերը ֆրանսիական Օսկար են անվանում, սակայն իսկական գնահատողները գիտեն, որ այս երկու իրադարձությունները համեմատելն այնքան էլ կոռեկտ չէ։ Նախ, Կաննում կինոյի փառատոն է անցկացնում։ Այսինքն՝ հանդիսատեսին (փառատոնին մեծ թվով մարդիկ են հրավիրվում) ֆիլմերի պրեմիերաներ են սպասվում։

Առաջինը, Կաննի կինոփառատոնի ընթացքում առաջխաղացվում է եվրոպական կինոն։ Առավել հաճախ դրանք ֆիլմեր են, որոնք հետաքրքիր են ոչ բոլորին, հաճախ արտհաուսային են։ Երկրորդը, քանի որ այն փառատոն է, շարունակվում է մի քանի շաբաթ եւ ուղեկցվում է զվարճահանդեսներով, որոնց հրավիրում են նաեւ հասարակ մահկանացուներին եւ ոչ միայն մարդկանց, ովքեր առնչություն ունեն ֆիլմերի ստեղծմանը։ Դե ինչ, Կաննի կինոփառատոնը բացված է, ոճային հագուստները ցուցադրված են, իսկ մինչ այժմ եկեք հիշենք նախորդ տարիների ամենատարօրինակ եւ սկանդալային պահերը։

Սեքսուալ հեղափոխություն Կաննում

Роберт Митчем (Robert Mitchum) и Симона Сильва

Ամերիկացի դերասան Ռոբերտ Միտչեմը, 1954թ.-ին մեկնելով Կաննի կինոփառատոնին, չէր կարող մտածել, որ այդ ուղեւորությունն իրեն սկանդալային հայտնիությւոն կբերի։ Լուսանկարվելու ընթացքում Ռոբերտ Միտչեմի կողքին էր հայտնվել երիտասարդ, սկսնակ դերասանուհւ Սիմոնա Սիլվան, որը բոլորի համար անսպասելի կերպով հանեց լողազգեստն եւ մերկացրեց կուրծքը։ Ռոբերտ Միտչեմը, ցնցված աղջկա արարքից, ետ քայլ է անում, ակայն լուսանկարներիչներն արդեն հասցնում են ֆիքսել հայտնի դերասանին եւ մերկ աղջկան։ Սիմոնա Սիլվային առաջարկել են լքել Կաննի կինոփառատոնը։

Վագրերի հարձակում

black and white eye GIF

1957թ.-ին փառատոնի ծրագրում հայտագրված էր կինեմատոգրաֆի պատմության ընթացքում առաջին մարտաֆիլմը՝ Ֆրենկ Կորաչիի «Աշխարհի շուրջ 80 օրում»-ը։ Ֆիլմի պրոդյուսեր Մայքլ Թոդը այլ ոչինչ չէր մտածել, քան աստղերին եւ լրագրողներին երեկույթի հրավիրել, ուր կենդանի վագրեր կային։ Ոչ հյուրեը, ոչ վագրերը նման բան չէի սպասում. կենդանիները, վախենալով վառ լույսերից, սկսել են հարձակվել հյուրերի վրա, որոնք խուճապահար փախչում էին՝ երեկոն վերածելով կինոփառատոնի պատմության ընթացքում ամենամասշտաբային հրմշտոցին։ Բարեբախտաբար, տուժածներ չկային։

Դրես կոդի խախտում

Միջազգային կինոփառատոնը զուր չեն բուրժուական անվանել։ Այն ենթադրում է դրես կոֆի Black Tie ձեւաչափ՝ պաշտոնական եւ հանդիսավոր։ Տղամարդիկ պարտավոր են սմոքինգ կրել, թիթեռնաձեւ փողկապ եւ դասական կոշիկներ։ Իսկ կանայք պետք է աչք շոյեն երկար երեկոյան զգեստներով, զարդերի փայլով եւ բարձրակրունկ կոշիկներով։

Самые громкие скандалы фестивалей в Каннах

Սակայն 2016թ.-ին Ջուլիա Ռոբերտսը որոշեց ազատվել բարձրակրունկ կոշիկներից եւ կարմիր գորգով անցավ բոբիկ։ Նա փառատոնին ժամանել էր՝ Ջորջ Քլունիի հետ ներկայացնելու «Ֆինանսական հրեշ» ֆիլմը, որում մասնակցություն էր ունեցել։ Մոտենալով պալատի աստիճաններին՝ նա հանել է կոշիկներն ու բարձրացել աստիճանները։

Սոֆի Մարսոյի մերկ կուրծքը

Софи Марсо (Sophie Marceau)

2005թ.-ին փառատոնի կարմիր գորգով անցնելու ընթացքում Սոֆի Մարսոն զվարճալի իրավիճակում է հայտնվել։ Դերասանուհու մետաքսյա զգեստն ուսի հատվածից սահել է եւ մերկացրել Սոֆի Մարսոյի կուրծքը։ Դերասանուհին, նկատելով դա, ծիծաղել է ու մերկ կուրծքը փակել ձեռքով։

Ընդ որում, Սոֆի Մարսոն մեկ անգամ չէ դարձել Կաննի սկանդալների մեղավորը։ 1999թ.-ին դերասանուհին պետք է հանդիսավոր ելույթ ունենար հաղթողներից մեկին «Արմավենու ճյուղի» հանձնման ժամանակ։ Սակայն ելույթի ընթացքում դերասանուհին շփոթել է բառերը, այդ պատճառով արարողության հաղորդավար Քրիստին Սքոթ Թոմասը ստիպված է եղել ընդհատել նրան։ Հանդիսատեսը սուլել է հայտնի դերասանուհուն, որը չէր պատրաստվել կարեւոր միջոցառմանը, եւ Մարսոն ներողություն է խնդրել Կաննի կինոփառատոնի նախագահից իր սխալի համար։

Լիակատար «Անդերգրաունդ»

Похожее изображение

1995թ.-ին վեճն առաջ է բերել կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան, որն իր երկրորդ արմավենու ճյուղն էր ստացել «Անդերգրաունդ» ֆիմի համար։ Միջադեպին ներգրավված է եղե նաեւ Ջոնի Դեփը՝ ռեժիսորի ընկերը։ Այն տեղի է ունեցել ֆիլմի՝ մրցանակի արժանանալու առիթով երեկույթի ընթացքում։ Բոսնիացիների եւ ռեժիսորի միջեւ վեճ է սկսվել։ Բոսնիացիները դժգուհություն են արտահայտել, որ Կուստուրիցան ֆիմում իր ազգին ներկայացրել է ոչ անաչառ լոյսի ներքո։ Ռեժիսորը բավական անքաղաքավարի էր պատասխանել նրանց։ Արդյունքում ռեժիսորի թիմի եւ տաքացած բոսնիացի տղաների միջեւ ծեծկռտուք է սկսվել, որը հանդարտեցնել հաջողվել է միայն ոստիկաններին։

Նաոմի Քեմբփելը միայն ներքնազգեստով է մնացել

Картинки по запросу Наоми Кэмпбелл канны 2005

2005թ.-ին Կաննի կինոփառատոնի ընթացքում Նաոսմի Քեմփբելը զրկվել է զգեստապահարանից։ Varazze նավաշինական ընկերությունը մոդելին զբոսանավ է հատկացրել, որում նա ապրել է մի քանի օր։ Ոճաբանի հետ վեճից հետո Նաոմի Քեմփբելը հայտնաբերել է, որ կորել են շքեղ զգեստներ։ Պարզվել է՝ Նաոմիի նեղացած օգնականը, հոգնելով նրա խիստ բնավորությունից, որոշել է այդ կերպ վրեժ լուծել մոդելից։ Այդ պատճառով Նաոմի Քեմփվելը քիչ էր մնում չեղարկեր անտուն երեխաների համար բարեգործական երեկոն։ Մոդելը երեկոյան զգեստ է խնդրել ընկերուհուց եւ մի քանի ժամ անց հայտնվել միջոցառմանը՝ ներողություն խնդրելով պատվավոր հյուրերից։ Ամեն դեպքում, Նաոմիի արկածներն այսքանով չեն ավարտվել։ Զբոսանավում խառնաշփոթի ընթացքում անծանոթ տղամարդը ներկայացել է որպես մոդելի օգնական եւ նրա նավախցիկից գողացել 46 հազար դոլար արժողությամբ թանկարժեք իրերը։

Լուսանկարները՝ մամուլի ծառայությունների արխիվ, Getty images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել