«IQ-իկ»․ փոքրիկները՝ երաժշտության մասին

Ոչ մի բաց հագուստ հայրենիքում. Քիմ Քարդաշյանի ոճը` հայաստանյան այցի ժամանակ

Exclusive: Քարդաշյանների երեխաների զբոսանքը` Հյուսիսային պողոտայում

Քիմ Քարդաշյանը լուսանկարվեց եւ ինքնագրեր բաժանեց վաղ առավոտից իրեն սպասող երկրպագուներին

Երկրպագուները ողջունում են Քիմ Քարդաշյանին Երեւանում

Աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը ժամանեց Երեւան

Ինչպե՞ս է նշել իր տարեդարձը Լիա Զախարյանը, եւ ովքե՞ր են եղել իր հյուրերը

Իսպանիայի հմայիչ թագուհի Լետիսիայի ոճային կերպարները

Exclusive. Քրիստինա Կարապետյանն ու Կարո Նաղդալյանը մկրտեցին իրենց որդուն

65 մ երկարություն եւ 410 կգ քաշ. Երեւանում պատրաստված աշխարհի ամենամեծ գաթան տարեցտարի գերազանցում է իր չափսերը

Աշոտ Շարմազանովիչը, նրա փաստաբանն ու քաղաքական ծանոթ իրավիճակներ. «Save Միլիոն» ներկայացման պրեմիերան եւ հայտնի հյուրերը

Ամառ 2019. հայ հայտնիները՝ լողազգեստով

Սրբուկը, Իվետան եւ Ֆելիքսը Գյումրիում ելույթ չեն ունեցել Անկախության 28-ամյակին

Թագուհի Մաքսիմայի գլխի ոճային աքսեսուարների հավաքածուն

Ո՞վ է Women’s Club-ի նոր մասնակիցը

Ի՞նչ look-ով են հայտնիները ներկայացել «Ազնիվ գողերը» ֆիլմի կարմիր գորգին

Շեյխա Մոզայի անկրկնելի ոճը

Հարկատուներին զայրացնում է․ որքան գումար է Ֆրանսիան ծախսում Բրիջիտ Մակրոնի վրա

«Դեռ մոտ չէ այն օրը, որ ես զոքանչ ունենամ». «Հայաստանի Ձայնը 4»-ի հաղթող Հայկ Ղուլյանի «պայքարը» հումորային տեսահոլովակում

14:25, 15 մայիսի

«Հայաստանի Ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանի հաղթող Հայկ Ղուլյանն օրերս ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ անդրադառնալով հայտնի ֆոլկ ստեղծագործության ու տղամարդկանց «ամենասիրելի» էակներին՝ զոքանչներին: Երգչի «Զոքանչ» տեսահոլովակում գլխավոր հերոսուհուն մարմնավորում հումորային ժանրի հայտնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը:

NEWS.am STYLE-ը որոշեց Հայկից պարզել՝ ինչո՞ւ է երիտասարդ երգիչը որոշել անդրադառնալ հենց զոքանչների թեմային. Չլինի՞ արդեն գտել է իր զոքանչին: Մեր հումորային հարցադրմանը Հայկը պատասխանեց ծիծաղելով.

«Չէ, ճիշտն ասած` դեռ մոտ չէ այն օրը, որ ես զոքանչ ունենամ, կամ էլ նա կա, բայց ես չեմ ճանաչում դեռ իրեն: Իսկ թեման ընտրվել է, որովհետեւ սա ֆոլկ ժանրի շատ լավ երգ է: Տարբեր երգիչներ կատարել են այն ու լսելուց հետո հասկացա, որ ցանկանում եմ ես էլ երգել, քանի որ դրա մեջ ճիշտ, դրական ու արեւոտ տարրեր կան, որոնք ես ցանկացա փոխանցել: Հումորային, կատակ երգ է, որը զգացի, որ պետք է պարզապես երգեմ»:

Տեսահոլովակում նկարահանվել է մեր շատ սիրելի Լուսինե Կիրակոսյանը, որին անչափ շնորհակալ եմ համաձայնության համար, որովհետեւ կարծում եմ` այլ պարագայում հաստատ չէինք ունենա այս արդյունքը»:

Ինչպես շատերը՝ Հայկն էլ լավ ծանոթ է զոքանչների մասին անեկդոտներին, սակայն ասում է. «Զոքանչների մասին անեկդոտները շատ են, իսկ ճշմարտություն տեսնում եմ դրանց մեջ, թե ոչ, չգիտեմ (ծիծաղում է): Այս տեսահոլովակում չգիտեմ, թե որքանով է ստացվել, որ փոխանցենք այն հաղորդագրությունը, որ հիմա ամեն ինչ այնքան ձեւական ու պայմանավորված է դարձել, իսկ նախկինում զոքանչների հետ այդ կոնֆլիկտն այնքան «համով» էր, այնքան ճիշտ էր, այնքան բարություն կար այդ ամեն ինչի մեջ: Հիմա, ասես, ամեն ինչ շատ բարի է ու լավ, բայց այնքան կեղծավորություն կա դրանում: Դրա համար տեսահոլովակում մենք ներկայացրինք այն հին ժամանակները, երբ զոքանչն ասում էր. «Աղջկաս չեմ տա քեզ», ու փեսան փայքարում էր նրա համար»:

«Հայաստանի Ձայն»-ի հաղթողի հետ զրույցում բնականաբար չէինք կարող շրջանցել նախագծում հաղթանակի ու դրա տված հաջողության թեման.

«Հաղթանակը չգիտեմ` որքանով օգնեց, բայց «Հայաստանի Ձայնն», առհասարակ, ինձ շատ բան տվեց: Իհարկե, չեմ թաքցնի` շատ էի ցանկանում հաղթել: Առհասարակ, եթե գնում ես նման քայլի, պետք է ամեն ինչ անես հաղթելու համար: Նախագիծն ինձ շատ մեծ ճանաչում է տվել, ինչի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին»:

Հարցին արդյոք չի՞ ցանկանում հետեւել իր կոլեգաներից շատերի օրինակին եւ ներկյանալ նաեւ արտերկրում՝ միջազգային նախագծերում՝ Հայկը պատասխանեց.

«Դեռ դրսի որեւէ մրցույթի մասին չեմ մտածում, բայց, միգուցե, գա ժամանակ, որ հասկանամ, որ դա պետք է»:

Ինչ վերաբերում է հաջորդ երգին՝ «Այն կլինի լավ, բարի, այսօրվա սիրո պատմություն է ներկայացնելու»,-խոստացավ երգիչը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Հայկ Ղուլյանը

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում








@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ