Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Միլա Յովովիչը երկու տարի առաջ դիմել է հղիության արհեստական ընդհատման։ Երգչուհուն անկեղծ խոստովանության է դրդել շատ կանանց զայրույթը կապված ԱՄՆ-ի մի քանի նահանգներում ընդունված օրենսդրական նախագծի առնչությանմբ հղիության արհեստական ընդհատման արգելքի վերաբերյալ, եթե հղիության ժամկետը մեծ է 6 շաբաթից։ Յովովիչը քննադատել է իշխանությունների որոշումը՝ այն անվանելով «հրեշավոր» եւ պատմել իր պատմությունը, հայտնում է Independent-ը։
«Ինքս երկու տարի առաջ հղիության անհետաձգելի ընդհատման եմ ենթարկվել։ Ես հղիության 4.5-րդ ամսում էի եւ նկարահանման հրապարակում էի արեւելյան Եվրոպայում։ Վաղաժամ ծննդաբերություն է սկսվել, եւ ես ասացի, որ պետք է գիտակից վիճակում լինեմ ամբողջ պրոցեդուրայի ընթացքում։ Դա իմ կյանքի ամենասարսափելի փորձերց մեկն էր։ Մինչ այժմ երազում մղձավանջներ եմ տեսնում»,- խոստովանել է աստղը։
43-ամյա Միլա Յովովիչի խոսքով՝ տեղի ունեցածից հետո իր մոտ դեպրեսիա է սկսել։ Դերասանուհին մի քանի ամիս դադար է վերցրել կարիերայում եւ մեկուսացել հասարակությունից՝ ուշքի գալու համար։ «Սկսեցի աշխատել այգում, մարզասրահ հաճախել, առողջ սնունդ օգտագործել՝ հակադեպրեսանտներ չընդունելու համար։ Բարեբախտաբար, կարողացա ելք գտնել այդ դժոխքից՝ առանց դեղամիջոցներ օգտագործելու, սակայն հիշողություններ այն մասին, թե ինչի միջով եմ անցել եւ ինչ եմ կորցրել, ինձ հետ կմնան մինչ մահը»,- պատմել է Միլան։
Աստղի անկեղծ պատմությունը հետեւորդները միանշանակ չեն ընդունել։ Նրանց մի մասն աջակցել է դերասանուհուն, իսկ մյուսները պնդում են, որ խթանված վաղաժամ ծննդաբերությունը հավասար է սպանության։ «Վաղաժամ ծննդաբերությունը նույնը չէ, ինչ սեփական երեխային սպանելը։ 6 շաբաթվանից հետո հղիության արհեստական ընդհատումներ չպետք է թույլատրվեն»,- Յովովիչի հրապարակման մեկնաբանություններում գրել է հետեւորդնեից մեկը։ Դերասանուհին ի պատասխան գրել է, որ անկախ իր դեպքում հղիության հարկադրված ընդհատումից յուրաքանչյուր կին դրան դիմելու իրավունք ունի՝ ընդ որում ստանալով անհրաժեշտ բժշկական օգնություն։
Սկանդալային օրենսդրական նախագիծն ուժի մեջ է մտնելու 2020թ.-ի հունվարի 1-ից։ Ըստ դրա՝ արգելվում է հղիության արհեստական ընդհատում կատարել հղիության վեցերորդ շաբաթից հետո, երբ հայտնվում է պտղի սրտխփոցը։ Նոր օրենքում մի քանի բացառություն է նախատեսված։ Հղիության արհեստական ընդհատում թույլատրվում է կատարել կնոջ կյանքին սպառնացող վտանգի դեպքում կամ հղիության պատճառով նրա առողջությանը էական եւ անուղղելի վնասի հնարավոր հասցման դեպքում։
Լուսանկարները՝ Getty images, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը