Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը «Ռուսֆոնդ»-ին է վճարել մեծ պարտքի մի մասը

17:19, 15 մայիսի

Բարեգործական կազմակերպությունը հայտնել է իր հաշվին գումարի փոխանցման մասին։ Ըստ ամենայնի՝ Ժաննա Ֆրիսկեի ծնողները վաճառել են անշարժ գույքը՝ սկսելու համար վերադարձնել գումարը, որը հավաքվել էր երգչուհու բուժման նպատակով։ Միայն թե նրանք կարողացել են փոխանցել միայն 7,98 մլն ռուբլի, ինչը կազմում է պարտքի ընդհանուր գումարի միայն 11.5 տոկոսը։

Երբ Ժաննա Ֆրիսկեի հարազատները հայտնել են, որ երգչուհին հիվանդ է քաղցկեղով, նրա բազմաթիվ երկրպագուները սկսել են գումար հատկացնել բուժման համար։ «Առաջին ալիքի» հեռուստադիտողի շնորհիվ հավաքվել է անհավատալի չափով մեծ գումար՝ 21.6 մլն ռուբլի։ Սակայն այդպես էլ չէր հաջողվել փրկել արտիստի կյանքը, եւ հաշվից գումարը հանել էր նրա մայրը։ Ժաննայի ընտանիքն այդպես էլ չի կարողացել բացատրել, թե ինչպես է ծախսվել գումարը, այդ պատճառով դատարանը որոշում է կայացրել ամբողջ պարտքը վճարել «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպությանը։

Մի քանի տարի շարունակ Ֆրիսկեի հարազատները չեն կարողացել կազմակերպությանը փոխանցել գումարը եւ փորձել են այդ որոշումը բողոքարկել դատարանում, սակայն այսօր «Ռուսֆոնդ»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ պարտքի մի մասը վերադարձվել է։ «Հենց նոր մեզ հայտնի է դարձել, որ «Ռուսֆոնդ»-ի հաշվին փոխանցվել է 7 մլն 980 հազար ռուբլի ունեցվածքի վաճառքից, որը ժառանգաբար փոխանցվել է Ժաննա ֆրիսկեի հարազատներին։ Սա պարտքի առաջին մասն է ընդհանուր 21,6  մլն ռուբլուց, որը, համաձայն դատարանի որոշման, երգչուհու ժառանգորդները պետք է վերադարձնել ֆոնդին։ Ըստ էության՝ սա կազմում է ամբողջ գումարի 11,5 տոկոսը»,- հայտնում է Dom2lif-ը՝ վկայակոչելով ֆոնդի աշխատակցներին։  

Ըստ ամենայնի՝ Ֆրիսկեի ծնողները վաճառել են անշարժ գույքը, սակայն ամբողջ պարտքի մարման համար չի բավարարում մեծ գումար։ Որոշման կատարումը մինչ այժմ շարունակվում է, եւ ֆոնդը սպասում է ամբողջ պարտքի վերադարձին։ ««Ռուսֆոնդ»-ն այդ գումարը կուղղի գլխի չարորակ ուռուցքներ ունեցող երեխաների բուժմանը»,- նշել են բարեգործական կազմակերպությունում։

«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ կազմակերպության աշխատակիցները բարեգործներին, որոնք 2014թ.-ի հունվարից մինչեւ մարտ ամիսը մասնակցություն են ունեցել Ժաննայի բուժման համար միջոցներ հավաքելուն, վերադարձնել գումարը։ Դրա համար նրանք պետք է 14 օրվա օրվա ընթացքում դիմեն «Ռուսֆոնդ»։  


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել