Առաջին թակարդ. ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆ
Ցանցն ընկնելով` մենք շարունակում ենք ջանքեր գործադրել այն բանի վրա, ինչն անհետաքրքիր եւ լիովին անօգտակար է դարձել: Վառ օրինակ, որին հավանաբար բոլորը բախվել են. ինչ-որ մեկը հարցրել է, թե ինչ է այն դերասանի կամ երգչի անունը, որն ասես լեզվի ծայրին է, բայց չի կարողանում հիշել: Ժամանակն անցնում է, գուցե հարց տվողն էլ հետը: Սակայն խնդիրը շարունակում է երբեմն օրեր շարունակ տանջել: Ի սկզբանե նպատակն ինչ-որ մեկի հարցին պատասխանելն էր: Այժմ նպատակը գոյություն չունի, մենք ասես ավտոպիլոտով շարունակում ենք գործել` հասնելու դրան: Նման պատմությունները բազմաթիվ են. մենք ժամանակ ենք ծախսում ամսագրում անհետաքրքիր հոդվածի, ձանձրալի գրքի, հեռուստացույցով անիմաստ հաղորդման վրա: Ճիշտ այդպես էլ մենք զարգացնում ենք հարաբերություններ, որոնք արդեն վաղուց սպառել են իրենց, զբաղվում ենք առօրեական գործերով, որոնք կամ ծանրաբեռնում են կամ սահմանափակում մեր կյանքը:
Երբեմն այդպես` նույն շրջանի շուրջ պտույտը դադարեցնելուն օգնում է փոքրիկ իրավիճակը եւ մի պարզ հարց. «Իսկ ես ուզո՞ւմ եմ առաջվա պես իմ ուժերը եւ ժամանակը ծախսել դրա վրա եւ ինչու»: Ամենից հաճախ պատասխանը պարզ է եւ բացասական:
Երկրորդ թակարդ. ՖԻՔՍԱՑԻԱ
Այստեղ մենք նմանվում ենք կախված համակարգչի: Օրինակ` սքանչելի շաբաթ երեկոյին ձեր տանը հյուրերի եք սպասում: Այնպես է ստացվել, որ ամեն ինչ արդեն պատրաստ է նրանց գալուն. գինին սառում է սառնարանում, սեղանը գցված է, միսը ջեռոցում է, տան անդամները հագնված են եւ կազմ ու պատրաստ: Բայց մի նրբերանգ կա. մինչեւ նշանակված ժամանակը դեռ երկու ժամ կա: Փոխանակ դա ծախսենք օգտակար մի բանի վրա կամ էլ ուղղակի հաճույքի, մենք հաճախ այդ անսպասելիորեն հայտնված ժամանակը ծախսում ենք տեղում գնալ-գալով: Մեզ զբաղեցնելու համար, երբ «պլանի համաձայն» անելու բան չկա, մենք բացարձակապես անօգուտ գործեր ենք մտածում, որոնք չնայած կապ ունեն նպատակի հետ, բայց մեզ բոլորովին չեն մոտեցնում դրան: Հյուրերին վերաբերող դեպքում, օրինակ, մենք կարող ենք եւս մի քանի տասնյակ անգամ հաշվել ափսեները եւ ուղղել սփռոցը: Իսկ ըստ էության` մենք ժամանակ ենք սպառում:
Երրորդ թակարդ. ԲԱԺԱՆՈՒՄ
Բաժանման թակարդում հայտնվում ենք այն ժամանակ, երբ փորձում ենք երկու գործ միաժամանակ անել: «Բազմաառաջադրանքայնության ռեժիմում աշխատելու կարողությունը» երկար ժամանակ շատ գործատուների պարտադիր պայման էր: Սակայն վերջերս գնալով ավելի շատ փորձագետ-գիտնականներ եւ խելամիտ ղեկավարներ են հանգում այն եզրակացության, որ այդ «կարողությունը» բոլորովին չի երաշխավորում աշխատանքի արդյունավետություն, ավելի շուտ` ճիշտ հակառակը: Դա մտածողության հիմնարար օրենք է. մենք չենք կարող միաժամանակ երկու գործ անել, որոնք մեր գիտակցության մասնակցությունն են պահանջում: Երբ փորձում ենք գիտակցաբար մտածել երկու տարբեր բանի մասին, մեզ կարող է թվալ, թե միաժամանակ մեր ուշադրության բաժին ենք հատկացնում նրանցից յուրաքանչյուրին: Բայց մեր գիտակցությունը կամ մշտական ցատկեր է կատարում մեկից մյուսին, կամ էլ մի զբաղմունքից անցնում է գործառնության անգիտակցական ինքնաբերական ռեժիմի: Բաժանման «հիվանդության» դեղատոմսերից մեկը հին, բարի պլանավորումն է, առաջնահերթությունների բաշխումը եւ ամենալավը վերջի համար թողնելու սովորությունը:
Աղբյուրը` Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը