Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հոգեկան թակարդներ, որոնք խանգարում են արդյունավետ գործել

21:12, 16 մայիսի

Առաջին թակարդ. ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆ

Ցանցն ընկնելով` մենք շարունակում ենք ջանքեր գործադրել այն բանի վրա, ինչն անհետաքրքիր եւ լիովին անօգտակար է դարձել: Վառ օրինակ, որին հավանաբար բոլորը բախվել են. ինչ-որ մեկը հարցրել է, թե ինչ է այն դերասանի կամ երգչի անունը, որն ասես լեզվի ծայրին է, բայց չի կարողանում հիշել:  Ժամանակն անցնում է, գուցե հարց տվողն էլ հետը: Սակայն խնդիրը շարունակում է երբեմն օրեր շարունակ տանջել: Ի սկզբանե նպատակն ինչ-որ մեկի հարցին պատասխանելն էր: Այժմ նպատակը գոյություն չունի, մենք ասես ավտոպիլոտով շարունակում ենք գործել` հասնելու դրան:  Նման պատմությունները բազմաթիվ են. մենք ժամանակ ենք ծախսում ամսագրում անհետաքրքիր հոդվածի, ձանձրալի գրքի, հեռուստացույցով անիմաստ հաղորդման վրա:  Ճիշտ այդպես էլ մենք զարգացնում ենք հարաբերություններ, որոնք արդեն վաղուց սպառել են իրենց, զբաղվում ենք առօրեական գործերով, որոնք կամ ծանրաբեռնում են կամ սահմանափակում մեր կյանքը: 

Երբեմն այդպես` նույն շրջանի շուրջ պտույտը դադարեցնելուն օգնում է փոքրիկ իրավիճակը եւ մի պարզ հարց. «Իսկ ես ուզո՞ւմ եմ առաջվա պես իմ ուժերը եւ ժամանակը ծախսել դրա վրա եւ ինչու»: Ամենից հաճախ պատասխանը պարզ է եւ բացասական:  

Երկրորդ թակարդ. ՖԻՔՍԱՑԻԱ

Այստեղ մենք նմանվում ենք կախված համակարգչի:  Օրինակ` սքանչելի շաբաթ երեկոյին ձեր տանը հյուրերի եք սպասում: Այնպես է ստացվել, որ ամեն ինչ արդեն պատրաստ է նրանց գալուն. գինին սառում է սառնարանում, սեղանը գցված է, միսը ջեռոցում է, տան անդամները հագնված են եւ կազմ ու պատրաստ:  Բայց մի նրբերանգ կա. մինչեւ նշանակված ժամանակը դեռ երկու ժամ կա: Փոխանակ դա ծախսենք օգտակար մի բանի վրա կամ էլ ուղղակի   հաճույքի, մենք հաճախ այդ անսպասելիորեն հայտնված ժամանակը ծախսում ենք տեղում գնալ-գալով:  Մեզ զբաղեցնելու համար, երբ   «պլանի համաձայն» անելու բան չկա, մենք բացարձակապես անօգուտ գործեր ենք մտածում, որոնք չնայած կապ ունեն նպատակի հետ, բայց մեզ բոլորովին չեն մոտեցնում դրան: Հյուրերին վերաբերող  դեպքում, օրինակ, մենք կարող ենք եւս մի քանի տասնյակ անգամ հաշվել ափսեները եւ ուղղել սփռոցը: Իսկ ըստ էության` մենք ժամանակ ենք սպառում: 

Երրորդ թակարդ. ԲԱԺԱՆՈՒՄ

Բաժանման թակարդում հայտնվում ենք այն ժամանակ, երբ փորձում ենք երկու գործ միաժամանակ անել:  «Բազմաառաջադրանքայնության ռեժիմում աշխատելու կարողությունը» երկար ժամանակ շատ գործատուների պարտադիր պայման էր: Սակայն վերջերս գնալով ավելի շատ փորձագետ-գիտնականներ եւ խելամիտ ղեկավարներ են հանգում այն եզրակացության, որ այդ  «կարողությունը» բոլորովին չի երաշխավորում աշխատանքի արդյունավետություն, ավելի շուտ` ճիշտ հակառակը: Դա մտածողության հիմնարար օրենք է. մենք չենք կարող միաժամանակ երկու գործ անել, որոնք մեր գիտակցության մասնակցությունն են պահանջում:  Երբ փորձում ենք գիտակցաբար մտածել երկու տարբեր բանի մասին, մեզ կարող է թվալ, թե միաժամանակ մեր ուշադրության բաժին ենք հատկացնում նրանցից յուրաքանչյուրին:   Բայց մեր գիտակցությունը կամ մշտական ցատկեր է կատարում մեկից մյուսին, կամ էլ մի զբաղմունքից անցնում է գործառնության անգիտակցական ինքնաբերական ռեժիմի: Բաժանման «հիվանդության» դեղատոմսերից մեկը հին, բարի պլանավորումն է, առաջնահերթությունների  բաշխումը եւ ամենալավը վերջի համար թողնելու սովորությունը: 

Աղբյուրը` Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել