Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար

«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել

Shabeeg․ խոսող շապիկներ

Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են Հայաստանում նկարահանված տեսահոլովակը

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

Սերժ Թանկյանը կատարել է «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի սաունդթրեքը

«Եվրատեսիլը» բեմից այն կողմ․ տեսանյութ Թել Ավիվից

Ով կհաղթի «Եվրատեսիլ 2019»-ին. լրագրող-փորձագետների կանխատեսումները եւ կարծիքը Սրբուկի ելույթի մասին

Exclusive. հարցազրույց Սրբուկի հետ՝ «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակչից առաջ

Մաշկի արագ խոնավեցում ու թեթեւ, ցերեկային դիմահարդարում մի քանի րոպեում. խորհուրդներ մասնագետից

Ավարտը մոտ է. «Գահերի խաղ»-ի վերջին սերիայի թրեյլերը

Ինչպես են Քիմ Քարդաշյանին «տեղավորել» թաց զգեստի մեջ, եւ շաբաթվա ընթացքում քանի օր է մարզվում աստղը

Հարցում. ո՞վ կնստի երկաթե գահին, ըստ «Գահերի խաղ»-ի հայ երկրպագուների

Պայքար թագավորական նավահանգստի համար. «Գահերի խաղ»-ի 8-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայի թրեյլերը

Tbilisi Mercedes-Benz Fashion Week- 2019: Djaba Diassamidze՝ վրացական ակցենտով փարիզյան կուտյուր

NEWS.am STYLE&haze․ նոր նախագիծ

Tbilisi Mercedes- Benz Fashion Week- 2019. BLIKVANGER՝ լինել այն, ինչին արժանի ես

Հանդիսատեսի արձագանքը «Գահերի խաղ»-ի 8-րդ եթերաշրջանի 3-րդ սերիայի ամենաէպիկական պահին

ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 18 մայիսի

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ավելի երկար քնել, եւ դուք ստիպված եք լինելու հետեւել այդ «սուրբ գործընթացին»։ Ոչ մի դեպքում նրան քնից չարթնացնեք կամ չխաթարեք նրա հանգիստ քունը, այլապես նա շատ խիստ կվիրավորվի ձեզանից. տեւական ժամանակով։

ՑԼԵՐ

Այսօր ձեզ համար դժվար կլինի խորապես հասկանալ ձեր սիրելի անձնավորությանը։ Բավականին ծանր զգայական օր է սպասվում ձեզ։ Խնդիրներ են լինելու ոչ միայն սիրելիի, այլեւ բոլոր նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար։ Մայիսի 18–ի ձեր կրեդոն է՝ «Չբաժանվել սիրելիներից»։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Փորձեք դրական եւ լավ տպավորություն թողնել ձեր սիրելիի, նրա ընկերների եւ հարազատների վրա։ Ձեզ մոտ անպայման կստացվի։ Կարեւորը՝ ջանք ու եռանդ չխնայելն ու բնական պահվածն է։ Չպետք է նաեւ մոռանալ ժպիտի մասին։ Մնացածը տեխնիկայի հարց է։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Խեցգետիններն այսօր հավանաբար շատ գործ կունենան անելու։ Աստղերը հուշում են, որ հնարավոր է վիճաբանություններ կամ խնդիրներ ծագեն։ Ձեզ համար կարեւորը՝ խուսափել ագրեսիայից եւ ամեն գնով պահպանել հանգստությունը։ Վիճելով, գոռգոռալով դժվար թե դրական արդյունք գրանցեք։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեզ կթվա, որ ինչ-որ մեկը, հնարավոր է նաեւ ձեր սիրելի էակը, փորձում է չարաշահել ձեզ։ Սակայն այս զգացողությունը որքան բնական, այնքան էլ կեղծ կարող է լինել։ Ձեր խնդիրն է՝ նման ցանկություններին մեծ ուշադրություն չդարձնել։

ԿՈՒՅՍԵՐ

Պետք չէ մտածել վաղվա օրվա մասին՝ ոչ մեծ հույսով, ոչ էլ սարսափով, միեւնույն է, դուք դրանից ոչինչ չեք շահելու։ Ձեր ներկայի եւ ապագայի միջեւ չեք կարող գտնել ոչ մի կապ, նույնիսկ եթե շատ փորձեք։ Եվ ձեր ընտրյալին համոզելը նույնպես ապարդյուն է։ Ապագայի մասին մտահոգվելու փոխարեն գնահատեք ձեր ներկան։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր համատեղ աշխատանքը ոչ մի հաճույք չի պարգեւի ոչ ձեզ, ոչ էլ Նրան։ Ուստի, եթե մտադիր եք միասին ժամանակ անցկացնել, ավելի նախընտրելի է գնալ հանգստի։ Այդպես ժամանակն ավելի հետաքրքիր կանցնի։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչու են Նրա կյանքում իրադարձությունները նման ընթացք ստանում։ Իրականում դուք կարող եք ինքներդ հասկանալ այս հարցի պատասխանը, սակայն այս կամ այն պատճառով նպատակահարմար չեք գտնի։ Իսկ միգուցե պե՞տք է։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Կարիք չկա այսօր տասն անգամ ձեր սիրելիին կրկնել նույն միտքը, նույնիսկ եթե ձեզ թվա, որ նախորդ իննին Նա ուշադիր չի եղել։ Եթե ձեր սիրելին չի գիտակցում, որ դա ձեզ համար այդքան կարեւոր է, ուրեմն կրկնելու կամ բարկանալու ը կարիք չկա։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար դժվար կլինի համակերպվել ձեր պահվածին։ Դժվար է ասել, որ նրա վարքագիծը մեծապես տարբերվելու է, սակայն ինչ-որ բան ձեզ եւ Նրան խանգարելու է։

ՋՐՀՈՍՆԵՐ

Աստղերը հուշում են, որ երեկոն պետք է միասին անցկացնել։ Ընդ որում, ցանկալի է ոչ թե չորս պատի մեջ նստել, այլ գնալ զբոսանքի, վայելել միմյանց ներկայությունը։ Եվ թող ոչ մի կարեւոր գործ չխոչընդոտի ձեր հաճելի ժամանցին։

ՁԿՆԵՐ

Եթե այսօր չհասցնեք ինչ-որ կարեւոր բան ասել կամ առաջարկել ձեր սիրելիին, մի հուսահատվեք։ Նույնը կարող եք անել նաեւ վաղը, երբ հաղթանակի հնարավորություն նույնպես կլինի։ Բայց աստղերը հուշում են, որ առավել հարմարավետ ու ճիշտ կլինի, ասել հենց այսօր։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության