Երկրպագուներն իտալական Gucci նորաձեւության տանը մեղադրել են մշակութային յուրացման մեջ բրիտանական Nordstrom լյուքսային խանութում կրոնական իրի վաճառքի պատճառով, հայտնում է Independent-ը։
Twitter-ի օգտատերերը Gucci-ն քննադատել են սիկխերի (սիկխերն էթնոկրոնական խումբ են, որոնք ապրում են Հնդկաստանում) հագուստի միջոցով գումար աշխատելու փորձի համար, որն այդ կրոնի հեեւորդները համարում են բարեպաշտության, բարոյական արժեքների եւ հոգեւորի խորհրդանիշ։
Կապույտ գույնի հնդկական թյուրբանը, որն ապրանքանիշն առաջին անգամ ներկայացրել է 2018թ.-ի փետրվարին՝ նորաձեւության իտալական շաբթի ընթացքում, այժմ հասանելի է նաեւ Nordstrom-ի կայքում 790 դոլարով։
«Հարգելի Gucci, սիկխերի թյուրբանը սպիտակամորթ մոդելների համար նորաձեւ աքսեսուար չէ, այլ սիկխերի հավատքի խորհրդանիշ», «հարգեք կրոնական զգացմունքները, երբ մտածում եք՝ ինչպես լցնել գրպանները»,- զայրացել են օգտատերերը։
Քննարկմանը միացել է նաեւ սիկխերի նյույորքյան համայնքը։ Twitter-ում կատարված գրառման մեջ կազմակերպությունը հիշեցրել է, որ միլիոնավոր սիկխեր այն սուրբ են համարում, իսկ նրանք, ովքեր այն կրում են որպես ոճային աքսեսուար, չեն կարող խորը զգալ դրա կրոնական արժեքը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան