Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Այլեւս առաջին տիկին չէ․ Միշել Օբամայի էքստրավագանտ եւ վառ ոճը

16:23, 19 մայիսի

Թագավորական էթիկետն ու դրես կոդը շատ բարդ բան է։ NEWS.am STYLE-ը շարունակում է անդրադառնալ ամենաոճային առաջին տիկիններին, թագուհիներին, քաղաքական կին գործիչներին։ Այսօր խոսելու ենք ԱՄՆ նախկին առաջին տիկին՝ Միշել Օբամայի մասին։

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը ծնվել է 1964թ․-ի հունվարի 17-ին։ Մոր կողմից Միշելի նախնիները Հյուսիսային Կարոլինայում գերության մեջ են եղել։ Նրանք աշխատել են Շիլդս ընտանիքի կալվածքներում։ Իսկ հայրական կողմից նա իռլանդական արմատներ ունի։

Մեծ եղբոր՝ Քրեյգի հետ նա մեծացել է Չիկագոյում։ Ծնողները վարձակալել են երկհարկանի տուն։

Հայրն աշխատել է ջրային կայանում, մայրը տնային տնտեսուհի էր։ Ավելի ուշ առաջին տիկինն իր հարցազրույցներից մեկում հիշել է, որ ազատ ժամանակ սիրել է «Մոնոպոլիա» խաղալ եւ կարդալ։ Աղջնակը սովորել է նաեւ դաշնամուր նվագել։

Ավագ եղբոր օրինակով 1981թ․-ին 17-ամյա շրջանավարտ Միշելն իր ընտրությունը կատարել է Պրինստոնյան համալսարանի օգտին։ Միշելն այստեղ ուսանել է մշակույթ։ Չնայած մասնագիտությանը ուսման տարիներին նա զբաղվել է սոցիոլոգիական հետազոտություններով, որոնք կապված էին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների վիճակի հետ։  

Այնուհետեւ Միշելն ընդունվել է Հարվարդի դպրոցի ասպիրանտուրա։  1988-ին նա դարձել է իրավունքի դոկտորի կոչում։ Ուսանողուհին մասնակցել է հանրահավաքներին, որն ուղղված էր ազգային փոքրամասնությունների իրավունքերին։ 80-ականների վերջին նա աշխատանքի է անցնում «Սիդլի Իստին» իրավաբանական ընկերություն, որտեղ էլ հանդիպել է ապագա ամուսնուն։

1996թ․-ին նա աշխատանքի է անցել Չիկագոյի համալսարան։ Սկզբում Միշելը  ֆակուլտետներից մեկի դեկանի տեղակալն էր, իսկ հետո նա դարձել է համալսարանի ակադեմիական բժշկական կենտրոնի տնօրենը։ Ավելի ուշ նա դարձել է հաստատության նախագահի պաշտոնը։

Նախագահական ընտրություններում ամուսնու հաղթանակը Միշելի համար հասարակական գործութնեության համար նոր էտապ էր։ Առաջին տիկնոջ ուշադրության կենտրոնում անտուն մարդկանց խնդիրներն են։ Նա այցեր է կատարել անտունների համար ճաշարաններ եւ մանկատներ։ Միշելի ամենաղմկոտ նախաձեռնություններից մեկը օրգանական սնունդի առաջխաղացումն էր։

1988թ․-ի ամռանը Բարաք Օբաման գնացել է «Սիդլի Օսթին» փորձաշրջան անցնելու։ Ընկերության ղեկավարությունը փորձաշրջանի ղեկավար է նշանակել Միշել Ռոբինսոնին։ Նրանց հարաբերությունների սկիզբը դրել է գործնական ճաշը, իսկ քիչ ավելի ուշ երիտասարդը գործընկերուհուն հրավիրել է ֆիլմ դիտելու։ 1992-ին նրանք ամուսնացան։ Նախկին նախագահական զույգն ունի երկու դուստր։

Մինչեւ առաջին տիկին դառնալը Միշելը բիզնես լեդի էր, ինչն էլ անդրադառնում էր նրա արտաքինի, լուրջ խոսքի եւ հավասարակշռված ելույթների վրա։ Սակայն ամերիկացիները մինագամից հասկացրին, որ նման կերպարը նրանց սրտով չէ, ինչի մասին էլ փաստում էր տիկին Օբամայի ցածր վարկանիշը։

Անհրաժեշտություն առաջացավ փոխել գործելաոճն ու հանրությանը ներկայանալու կերպարը։ Գործնական կոստյումներին փոխարինելու եկան գույնզգույն զգեստներն ու ժակետները, որոնք հիշեցնում էին 50-ականները, հարմարավետ վերնազգեստները եւ բարձրակրունկները։ Այսպիսի տեսարանն արդեն հավանության արժանացավ ամերիկացիների շրջանում։ Միշել Օբամայի կերպարը մշտապես համալրում էր մեղմ շպարը, էլեգանտ երկար կառեն, ինչը տիկնոջը ընկերասեր, հավասարակշիռ, բաց, շփվող անձի տպավորություն էր թողնում, որը մոտ է ժողովրդին։

Առաջին տիկնոջ կողմից սիրված վառ գույներն ու էքստրավագանտ դետալները ոչ մի տեղ չանհետացան, իսկ բաց ուսերով զգեստները եկան առաջին պլան։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել