Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Էմիլի Ռատակովսկին ամբողջությամբ մերկացել է հղիության արհեստական ընդհատումը պաշտպանելու նպատակով

14:21, 17 մայիսի

ԱՄՆ-ում բողոքի մասսայական ալիք է սկսվել հղիության արհեստական ընդհատման արգելքի դեմ, որին միացել են շոու-բիզնեսի աստղեր։ ԱՄՆ իշխանություններն այդ կերպ ցանկանում են լուծել դեմոգրաֆիայի խնդիրը։

Սկանդալային նախագիծը որոշ նահանգներում արդեն իսկ ընդունվել է։ Միսուրիում, Ջորջիայում, Ինդիանայում, Օհայոյում արգելել են դադարեցնել հղիությունը ուշ ժամկետի դեպքում։ Միսիսիպիում, Կենտուկիում, Այովայում եւ Հյուսիսային Դակոտայում նախագծերը քննարկման փուլում են։ Սակայն զայրույթի ամենամեծ ալիքը օրենսդրական նախագծին առաջացրել է Ալաբամա նահանգում։ Այնտեղ ցանկանում են կանանց ամբողջությամբ արգելել հղիության արհեստական ընդհատման դիմել, նույնիսկ բռնաբարության եւ ինցեստի դեպքում։ Բացառություն են կազմում միայն իրավիճակները, երբ հղիության ընդհատումն անհրաժեշտ է բժշակական ցուցումներով (կնոջ կյանքի եւ առողջության համար վտանգի, ինչպես նաեւ երեխայի մոտ մահացու վտանգավոր պաթոլոգիայի հայտնաբերման դեպքում)։

Похожее изображение

Ամերիկուհիները բողոքի ակցիա են սկսել #YouKnowMe (դուք ճանաչում եք ինձ) հեշթեգի ներքո։ Դրան արդեն իսկ միացել է Միլա Յովովիչը՝ խոստովանելով 4.5 ամսականում հղիության արհեստական ընդհատման փաստը։ Ակցիային միացել է նաեւ մոդել Էմիլի Ռատակովսկին՝ մերկ լուսանկար հրապարակելով։ Նա կուրծքը փակել է ձեռքով, իսկ բիկինի հատվածը՝ ծաղիկով։

«Այս շաբաթ 25 սպիտակամորթ տղամարդ կողմ է քվեարկել Ալաբամայում հղիության արհեստական ընդհատման արգելքին, նույնիսկ ինցեստի եւ բռնաբարության դեպքում։ Դրանք տղամարդիկ են, ովքեր գտնվելով իշխանության մեջ, իրենց կամքը պարտադրում են կանանց մարմիններն՝ հայրիշխանությունը պահպանելու եւ հավերժացնելու ինդուստրիալ բանտային ռեժիմը։ Նրանք տնտեսական սահմանափակ հնարավորություններ ունեցող կանանց չվերարտադրվելու ընտրության հնարավորություն չեն տալիս։ Դրանք նահանգներն են, ուր ամենից շատ սեւամորթ կանայք են ապրում։ Խոսքը դասի եւ ռասայի մասին է, եւ դա ուղղակի հարձակում է ԱՄՆ-ում կանանց հիմնական իրավունքների վրա։ Մեր մարմինը, մեր ընտրությունը»,- զայրացել է Էմիլին։

Իրավիճակին չէր կարող ուշադրություն չդարձնել Հոլիվուդի ամենաազդեցիկ կանացից մեկը՝ երգչուհի եւ դերասանուհի Ռիհաննան։ «Նայեք։ Այս հիմարներն Ամերիկայում որոշումներ են կայացնում կանանց փոխարեն։ Նահանգապետ Քեյ Ավի, ինչպես չեք ամաչում»,- գրել է երգչուհին։

Դերասանուհի Սոֆիա Ռիչին հայտարարել է, որ իշխանությունները զբաղված չեն նրանով, ինչով իսկապես հարկավոր է։ «Եթե հղիության արհեստական ընդհատումներն արգելեք նախքան գրոհային հրացանների արգելքը, որոնք դպրոցներում երեխաների են սպանում, դուք կորցնում եք ձեզ կյանքի համար պայքարող անվանելու իրավունքը»,- սպառնացել է նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել