MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Թանգարանները՝ որպես մշակութային հանգույցներ. վաղը Երեւանում «Թանգարանային գիշեր» է լինելու

16:04, 17 մայիսի

Վաղը՝ մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրվա առթիվ՝ սկսած ժամը 11:00-ից, մինչեւ կեսգիշեր հայաստանյան թանգարաններից շատերի դռները բաց կլինեն այցելուների համար: «Թանգարանային գիշեր» կոչվող միջոցառման շրջանակում բոլորը կարող են այցելել իրենց նախընտրած թանգարաններն ու ծանոթանալ այնտեղ պահվող մշակութային հարստություններին:

«Մեծ տոնակատարություն է լինելու թանգարանների սիրահարների համար: Չնայած մեծ հերթերին՝ բոլոր թանգարանները պետք է մարդաշատ լինեն, օրն էլ պետք  տոնական անցնի»,-այսօր՝ մայիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ դեռեւս չի որոշել, թե որ թանգարաններն է այցելելու միջոցառման ընթացքում, բայց նախապատվությունն այս անգամ կտա այն մշակութային կենտրոններին, որտեղ դեռ չի եղել.

«Փորձում ենք թանգարանները ներկայացնել նոր մոտեցումներով, որպեսզի դրանք հնարվորինս շատ այցելուների գրավեն: Թանգարանները պետք է լինեն նաեւ կրթական հաստատություններ: Կարեւորում ենք նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց այցը թանգարաններ, այդ նպատակով ծրագրում ենք իրականացնել շինարարական աշխատանքներ՝ վերելակներ կառուցելու համար»:

Միջոցառման այս տարվա խորագիրն է՝ «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. Ավանդույթի ապագան»:

Ա. Սպենդիարյանի տուն թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշեց, որ օրը որքան տոնական, նույնքան էլ ստրեսային է լինում փոքր տարածք ունեցող թանգարանների համար, բայց միջոցառման մասնակիցը լինելու լուծումը գտել են.

«Ա. Սպենդիարյանի անվան թանգարանն առաջիններից էր, որ միացավ այս միջոցառմանը: Մենք այս տարիների ընթացքում հասկացել ենք, որ օրը բացի տոնական լինելուց, նաեւ մի փոքր ստրեսային է թանգարանների համար: Կան թանգարաններ, որոնց տարածքները փոքր են շատ մարդ տեղավորելու համար: Մենք 10-15 այցելուից ավել չենք կարողանում ընդունել, եւ որոշեցինք իրականացնել մի ծրագիր՝ թանգարանն իր պատերից դուրս: Այդ ավանդույթը կշարունկենք նաեւ այս տարի: Վաղը ժամը 19:00-ից սկսած կկազմակերպենք համերգային ծրագիր՝ երգչախմբի եւ ջազ երաժիշտների մասնակցությամբ: Իսկ թանգարան մարդիկ կարող են այցելել այլ օրերին»:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը չշրջանցեց նաեւ թանգարանների խնդիրների թեման՝ դրանց մեջ ներառելով հասանելության, ջեռուցման, ժամանակակից աշխարհին ներկայանալու խնդիրները: Նա նաեւ հավելեց, որ նախարարությունը ծրագրում է հայաստանյան թանգարաններն ապահովել աուդիո-գիդերով, որոնք բաղկացած կլնեն 10 լեզուներից:

«Թանգարանային գիշեր» միջոցառումն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ: Տոնին կմասնակցեն 100-ից ավել թանգարաններ:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել