Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Գնացի պրեմիերայի»․ ձանձրալի՝ «Պոկեմոն․ հետախույզ Պիկաչու»

17:27, 18 մայիսի

Ֆիլմին թեթեւ էի վերաբերում եւ պատրաստ էի շատ բան ներել։ Սակայն․․․ Հիանալի հետախույզ Հարրի Գուդմանի անհետանալուց հետո նրա որդին Թիմը եւ նախկին գործընկեր, խուզարկու Պիկաչուն մեծ քաղաքում սկսում են որոնման աշխատանքներ, որտեղ մարդիկ կողք-կողքի ապրում են մոգական արարածների հետ։ Նրանք մոտենում են գաղտնիքի բացահայտմանը, որը սպառնում է «Պոկեմոնների» մոլորակին։

«Պոկեմոն․ հետախույզ Պիկաչուն» վիդեոխաղերի եւ մուլտսերիալի համատեղ էկրանավորումն է։ Ռեժիսորը Ռոբ Լետտերմանն է, իսկ գլխավոր դերերում հանդե են գալիս Ռայան Ռեյնոլդսը եւ Ջասթին Սմիթը։

Ամեն ինչ, ֆիլմում բացարձակապես ամեն ինչ թերի է, անմիտ, միջակ եւ շատ հարթ։ Սկսած սկզբից, վերջացրած հերոսներով եւ սյուժեի զարգացմամբ, ամեն ինչ մոխրագույն է։ Հեղինակների տրամաբանությունը շատ հասարակ է,«Մենք նկարում ենք քնքուշ պոկեմոնների, շատ քնքուշ Պիկաչուի, որը կատակում է, պտտվում է մեկ եւ կես ժամ եւ այսքանը․․․»։

Ֆիլմի ողջ ընթացքում մեզ առաջարկում եմ ՝կրանին դիտել եւ հմայվել երկար ականջներով դեղին էակով։ Սակայն դա շուտ հիասթափեցնում է։

Օ, այո, սյուժեն․․․

Բայց այն բացակայում է․․․

Առաջին 15 րոպեների ընթացքում կարող եք որոշել, թե ով է գլխավոր չարագործին, կհասկանաք, թե ում հետ է լինելու գլխավոր հերոսը եւ մնացած ամեն ինչը։ Այստեղ սյուժեն չի փոխում իրադարձությունները, այստեղ ամեն ինչ հակառակն է։

Ամբողջ ֆիլմն այնպես է դասավորված, ասես գլխավոր հերոսը սցենարիստների կողմից վերահսկվում է եւ ուր էլ նա գնա կողմնացույցը նրան տանում է հենց այն վայրը, որտեղ անհրաժեշտ է։

Ֆիլմի դրական կողմը պոկեմոններն են, որոնք շատ քնքուշ ու ծիծաղելի են։ Սրահում բոլորը հալվում էին «псайдак», «пика-пика» եւ նման արտահայտություններից։ Գլխավոր հերոսն ու նրա ընկերուհին անշուք են (ես նման դերասանական խաղ պատկերացնել անգամ չէի կարող)։ Ոչ մի գրավչություն, ոչ մի էմոցիա,  ոչ մի հետաքրքիր հնարք․ պարզապես զրո։

Ֆիլմ ամբողջությամբ նկարահանված է երեխաների համար։ Հնարավոր է 5-ից 12 տարեկանների համար այն հետաքրքիր կլինի։ Բայց երիտասարդների եւ խեղճ ծնողների համար, որոնք կդիտեն ֆիլմը այն միայն ձանձրալի կթվա։

Արդյունքում մենք ունենք։

Ֆիլմի դրական կողմերը գեղեցիկ պոկեմոններն են, Շերլոքի գլխարկով քնքուշ պիկաչուն եւ պոտենցիալ ոչ վատ կատակները, որոնց ակատես ենք լինում ամեն 20 րոպեն մեկ։ Եթե ֆիլմից հեռացնեն պոկեմոններին, կմնա միայն գորշությունն եւ դատարկությունը։ Եթե հեռացնեն մարդկանց, ֆիլմը շանսեր կունենա։ Ապա ինչու՞ գլխավոր մեխը տանել ետին պլան։

Անհասկանալի է․․․

Հաճելի դիտում, եթե, իհարկե, ստացվի

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել