Մոդել Նատալյա Վոդյանովան դաստիարակում է հինգ երեխաներին, իսկ հայտնի կատակերգու դերասան Էդի Մերֆին հայր է դարձել 10-րդ անգամ։ Marieclaire-ը ներկայացրել է հայտնիներին, որոնք չեն վախենում դժվարություններից։
Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմ
Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմներն ամուսնացել են 20 տարի առաջ, հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնց բախվել են ու հակառակ պարբերաբար հայտնվող տեղեկությունների մինչ այժմ միասին են։ Բեքհեմների ընտանիքում չորս երեխա է մեծանում՝ երեք տղա եւ փոքրիկ արքայադուստր Հարփերը։
Նատալյա Վոդյանովա
Ռուսաստանի ամենահայտնի մոդելը, որն արդեն վաղուց գրավել է համաշխարհային պոդիումները, ոչ միայն գեղեցիկ է ու խելացի, այլեւ բազմազավակ մայր։ Նատալյան հինգ երեխա ունի։ Նատալյայի երեք երեխաները լույս աշխարհ են եկել անգլիացի լորդ Ջասթին Պորթմանի հետ ամուսնության ընթացքում։ Մյուս երկու երեխաները ծնվել են Անտուան Արնոյի հետ հարաբերությունների ընթացքում։
Էդի Մերֆի
Հայտնի կատակերգու դերասանի առաջին հինգ երեխաները լույս աշխարհ են եկել Նիկոլ Միտչելի հետ առաջին ամուսնության ընթացքում։ Ավելի ուշ Spice Girls-ի անդամ Մել Բին լույս աշխարհ է բերել նրա դստերը։ Դերասանը, սակայն, բավական երկար ժամանակ հրաժարվում էր ճանաչել հայրությունը։ Բոլոր վեճերը լուծել է ԴՆԹ թեստը, որի արդյունքների հրապարակումից հետո նա ստիպված էր ընդունել դստերը։ Դերասանը եւս երկու երեխա ունի կանանցից, որոնք առհասարակ առնչություն չունեն կինոյի հետ։ 2016թ.-ին Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում Մերֆիի ընկերուհին՝ Փեյջ Բատչերը, որի հետ դերասանը հանդիպում էր մի քանի տարի, լույս աշխարհ բերեց նրա դստերը։ 2018թ.-ի նոյեմբերին ծնվել է դերասանի տասներորդ երեխան՝ Մաքս Չարլզ Մերֆին։
Անջելինա Ջոլի
Դերասանուհի Անջելինա Ջոլին եւ նրա նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը, վեց երեխա ունեն։ Ջոլին լույս աշխարհ է բերել նրանից երեքին, մյուսներին զույգը որդեգրել է։ Ընդ որում, Ջոլին եւ Փիթը երբեք տարբերություն չեն դրել իրենց կենսաբանական եւ որդեգրված երեխաների միջեւ։
Հայդի Քլում
Մոդելի առաջին դուստրը՝ Հելենը, ծնվել է ամուսնալուծությունից հետո. Հայդին նրա հորից բաժանվել է հղիության ընթացում, սակայն միայնակ չի մնացել։ Կարճ ժամանակ անց Հայդին հարաբերություններ է սկսել երաժիշտ Սիլի հետ, որը փոքրիկ Հելենին ընդունել է հարազատ դստեր նման։ Ավելի ուշ զույգը եւս երեք երեխա է ունեցել, սակայն որոշ ժամանակ անց բաժանվել է։ Անկախ ամուսնալուծությունից ՝ նրանք նախկին նման ժամանակի մեծ մասն անցկացնում են երեխաների հետ։ Նրանք, ըստ ամենայնի, կարծում են, որ ծնողների հարաբերությունները չպետք է անդրադառնան երեխաների վրա։
2018թ.-ի դեկտեմբերին մոդելը պաշտոնապես հայտարարել է Tokio Hotel խմբի մենակատար Թոմ Կաուլիցի հետ նշանադրության մասին, որը նրանից երիտասարդ է 17 տարով։ Հաջորդ տարվա փետրվարին արդեն նա միջոցառումներին հայտնվել է կլորացած որովայնով՝ առիթ տալով կարծելու, որ երեխայի է սպասում։
Մերիլ Սթրիփ
Մերիլ Սթրիփը՝ համաշխարհային կինեմատոգրաֆիայի կենդանի լեգենդը, 63 տարվա ընթացքում ոչ միայն ապշեցուցիչ կարիերա է կառուցել, այեւ 4 երեխաների լույս աշխարհ բերել։ Դերասանուհին վաղ տարիքում հանդիպել է ամբողջ կյանքի սիրուն՝ Դոն Գամերին եւ նրա հետ երկարատեւ ամուսնության ընթացքում կյանք տվել որդուն եւ երեք դուստրերին։
Գորդոն Ռազմի
Հայտնի շեֆ խոհարարը չորս երեխա ունի։ 1996թ.-ին նա ամուսնացել է նախկին ուսուցչուհի Կայետանե Էիզաբեթ Հատչեսոնի հետ եւ արդեն 19 տարի է՝ ապրում է նրա հետ։ Նրա հայրը ղեկավարում է Ռամզիի ռեստորանային կայսրությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ