Վերջին տասը տարվա ընթացքում կինոթատրոնները գրավել են սուպերհերոսների մասին ֆիլմերը, ընդարձակումը շարունակվում է եւ այս ամենը տարածվում է նաեւ փոքր էկրանների վրա։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է «Նետ» սերիալը, որը դրամա եւ հերոսական մարտաֆիլմ է։
Սերիալը հեռարձակվում է The CW հեռուստաալիքով՝ 2012թ․-ի հոկտեմբերից մինչ այժմ։ Արդեն թողարկվել է 7 եթերաշրջանը։ Սեպտեմբերին լույս կտեսնի նաեւ 8-րդ՝ վերջին եթերաշրջանը։
Այն ստեղծվել է Գրեգ Բերլանտի, Մարկ Գուգենխայմի եւ Էնդրյու Կրայսբերգի կողմից։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Սթիվեն Ամելլը, Քեթի Քեսսիդին, Ուիլա Հոլլանդը, Դեւիդ Ռեմսին, Էմիլի Բետտ Ռիկարդսը եւ այլք։
Նավի կործանումից հետո միլիարդատեր Օլիվեր Քուինը կորում է եւ նրան հինգ տարվա ընթացքում մահացած են համարում, ինչից հետո նրան ողջ գտնում են Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ կղզում։
Երբ Օլիվերը վերադառնում է տուն՝ Սթարլինգ-Սիթի, նրա մտերիմները նկատում են, որ նա կղզում փորձություններից հետո փոխվել է։ Չնայած Օլիվերը թաքցնում է այն մարդու մասին ճշմարտությունը, որին նա վերածվել է․․․
Օլիվեր Քուինը ուժի, դիմացկունության, մտքի ճկունության, սառնասրտության եւ հզորության մարմնացում է։ Զգացվում է, որ նա ունակ է վախ ներշնչել։ Սակայն միեւնույն ժամանակ նա մարդ է, ով ունի զգացմունքներ, այլ ոչ թե սպանության մեքենա․․․
Ժամանակի ընթացքում սերիալը համալրվում է նոր հերոսներով եւ սպին-օֆֆերով, որոնք արդյունքում դարձել են առանցձնացել եւ դարձել են սերիալներ։ «Նետ»-ը հանդիսանում է «Arrowwers» անվամբ սերիալների մի ամբողջ աշխարհի սկիզբը, որի մեջ այս պահին մտնում են «Նետ», «Ֆլեշ», «Վաղվա օրվա լեգենդը», «Սուպերգերլ» սերիալները։ Նաեւ նոր սերիալ է պատրաստվում «Բեդգըրլի» եւ շատ այլ թեմաների մասին․․․
«Նետ»-ի հիմնական միտքն օրիգինալ է ժամանակագրության առումով։ Մեզ միաժամանկ ցուցադրում են երկու ժամանակների միջանքց է, հատկապես ներկան եւ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 5 տարի առաջ։ Յուրաքանչյուր եթերաշրջանի հետաքրքրությունն ու գրավչությունը սյուժետային գիծն է, որտեղ անպայման հայտնվում է Նետի հակառակորդը։
Մենք հետեւում ենք, ինչպես սովորական, այնպես էլ սուպերուժերով օժտված հերոսներին։ Կերպարներն, իրականում, շատ են։ ԱՅսպես ասեմ, ցանկացած ճաշակի։ Յուրաքանչյուր չարագործ ունիկալ է, ինչպես իր մտադրություններով, բարոյական որակներով, այնպես էլ ուղիներով, որոնք ընտրում են իրենց վատ նպատակներին հասնելու համար։
Սրամիտ Մալկոլմ Մերլինը, հանճարեղ Դեֆստրոուքը, հզոր Ռասել Գուլը, խարիզմատիկԴեմիեն Դարկը, առեղծվածային Պրոմեթեւսն ու այլք։
Բացի այդ սերիալում կան նաեւ լրացուցիչ չարագործներ, որոնք հայտնվում են ֆլեշբեքերում, որոնք սցենարիստները նույնպես հիանալի ցուցադրում են։
Ցանկալի է ուշադրություն դարձնել նաեւ սերիալի մարտական մասը, որը ներկայացված է 5+-ի։ Օպերատորական աշխատանքը նույնպես բարձր մակարդակի վրա է։
Նշենք նաեւ Սթիվեն Ամելին, սակայն որոշակի շտկմամբ։ Նրա դերասանական խաղը Օսկարի չի հասնի, սակայն այն կերպարը, որը նա ստեղծել է մեզ ստիպում է շատ անհանգիստ պահեր ապրել։
Հաճելի դիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»