Ամերիկացի փոփ-աստղ Մադոննան եւ իսլանդական Խաթարի խումբը «Եվրատեսիլ 2019»-ի եզրափակչում ցուցադրել են Պաղեստինի դրոշը, ինչը դուր չի եկել միջազգային երգի մրցույթի կազմակերպիչներին։ Նշենք, որ այն տեղի է ունեցել Թել Ավիվում։
Մադոննայի համարում, որը տեղի ունեցավ մրցութային ծրագրից դուրս, ձեռք ձեռքի բռնած միմյանց գրկել էին երկու պարող, որոնց մեջքին պատկերված էին Իսրայելի եւ Պաղեստինի դրոշները։
Երբ հնչեցնում էին արդյունքները իսլանդացիները, որոնք զբաղեցրել են 10-րդ հորիզոնական, Palestine գրությամբ երկու շարֆ են ցուցադրել։ Ավելի ուշ նրանք սոցցանցերում հոլովակ են տեղադրել, որտեղ երեւում է, թե ինչպես են մրցույթի կազմակերպիչները նրանցից խլում արգելված իրը։
Երգի մրցույթի կազմակերպիչները հայտնել են, որ Մադոննայի ելույթի ժամանակ դրոշների ցուցադրությունը համաձայնեցված չի եղել Եվրոպական հեռարձակումների միության (EBU) եւ իսրայելական ազգային «Կան» հեռուստառադիոընկերության հետ։ ««Եվրատեսիլ» երգի մրցույթը քաղաքական իրադարձություն չէ, ինչը հասցվեց ի գիտութուն Մադոննային», - ասվում է ռելիզում։
Իսլանդացիների պահվածքը եւ EBU-ի հանդեպ հնարավոր կարգապահական խախտումը խոստացել են քննել «Եվրատեսիլի» ավարտից հետո։
Աղբյուրը՝ РИА Новости
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին